Երևան-Միլան հերթական չվերթից առաջ Միլանի միջազգային օդանավակայանում կայացավ FLYONE ARMENIA ավիաընկերության՝ «միլիոներորդ» ուղևորին շնորհավորելու հանդիսավոր արարողությունը։
Ինչպես տեղեկանում ենք ավիաընկերության տարածած հաղորդագրությունից, օդանավակայանի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև FLYONE ARMENIA-ի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ ազդարարվեց հայկական ազգային ավիափոխադրողի՝ ուղևորաշարժի նշանակալի ցուցանիշը՝ մեկ միլիոնը հատելու մասին։
Այս կապակցությամբ ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը «միլիոներորդ» ուղևորին՝ Ստանիսլավ Սիմակին, հանձնեց նվեր վաուչերը, որով կարելի է ձեռք բերել ավիաընկերության երթուղային ցանցի ցանկացած ուղղությամբ տոմսեր երկու անձի համար։
Մատչելի ավիատոմսերով հասանելի ուղևորություններ իրականացնող FLYONE ARMENIA-ն շարունակելու է նոր նշաձողեր սահմանել՝ ընդլայնելով իր թռիչքային աշխարհագրությունը ոչ միայն ուղիղ, այլև տարանցիկ չվերթների հնարավորություն ընձեռելով աշխարհի բազմաթիվ քաղաքներից: