Ամերիկյան Citigroup բանկը ստիպված կլինի վճարել 25,9 մլն դոլար տուգանք եւ փոխհատուցում ամերիկահայերին խտրականության ենթարկելու համար վարկային քարտեր տրամադրելու ժամանակ։
Ինչպես նշվել է ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության բյուրոն (CFPB), 2015-2021թթ. Citi-ն մերժել է վարկային քարտեր տրամադրել հայտատուներին, որոնց բանկի աշխատակիցները նույնականացրել են որպես ամերիկահայեր՝ հիմնվելով նրանց ազգանունների վրա։
«CFPB-ն հայտնաբերել է, որ Citi-ն միտումնավոր կերպով խտրականության է ենթարկել հայկական ծագում ունեցող հայտատուներին՝ հիմնվելով գերազանցապես նրանց ազգանունների վրա,- ասել է գերատեսչության տնօրեն Ռոհիթ Չոպրան։- Բանկը հայերին, կարծրատիպերից ելնելով, պատկերացրել է որպես հանցագործությունների հակում ունեցող եւ խարդախ մարդիկ։ Իրականում Citi-ն անօրինաբար կեղծել է փաստաթղթերը, որպեսզի թաքցնի խտրականությունը»։
Citi-ի ղեկավարները աշխատակիցներից պահանջել են չքննարկել այդ գործելակերպը գրավոր կամ հեռախոսով, նշվել է CFPB-ի հաղորդագրությունում։
«Citi-ի աշատակիցները ստել են հայտատուներին քարտեր չտրամադրելով, նշելով կեղծ պատճառներ»,- նշել է գերատեսչությունը։
Citi-ին, CFPB-ի կարգադրությամբ, պետք է 1,4 մլն դոլար փոխհատուցում տրամադրի տուժածներին եւ վճարի 24,5 մլն դոլար տուգանք։
Խոսքը Citi-ի Գլենդել (Կալիֆոռնիա) քաղաքի ստորաբաժանումների մասին է, որտեղ ապրում է ամերիկահայերի մոտ 15 տոկոսը։