Տնտեսություն

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4․4%-ով

2025թ. հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 4․4%-ով, իսկ 2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ ցուցանիշն ավելացել է 5.4%-ով: Վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2025թ. հունվար-ապրիլին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 16.1%-ով, իսկ շինարարության ծավալն ավելացել է 15%-ով։ ...

Կարդալ ավելին »

Կոնյակի արտադրությունը կրճատվել է 39.4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի հունվար մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,249.4 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2023թ. համադրելի ցուցանիշի (5,362.1 հազար լիտր) համեմատ արտադրության ծավալները նվազել են 39.4%-ով։ Հիշեցնենք, որ 2024թ.-ին արտադրվել է 19,818.5 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 2.5%-ով։ 2023թ.-ին Հայաստանում արտադրվել է 19,342.7 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ...

Կարդալ ավելին »

Գյումրիում բացվեց Ներառական գյուղատնտեսական վերապատրաստումների կենտրոն

Գյումրիում մայիսի 29-ին բացվեց Ներառական գյուղատնտեսական վերապատրաստումների կենտրոն։ Նորաբաց կենտրոնը նախատեսված է գյուղատնտեսության ոլորտում վերապատրաստումներ իրականացնելու համար՝ հատկապես հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար։ Այն կդառնա հարթակ մասնագիտական զարգացման, հմտությունների ձեռքբերման և աշխատանքային ներառման խթանման համար՝ նպաստելով ներառական հասարակության կայացմանը։ Կենտրոնը գործում է «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի «Էմիլի Արեգակ» կենտրոնի տարածքում։ Կենտրոնի կառուցումը հնարավոր է դարձել «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության ...

Կարդալ ավելին »

ՀՀ տնտեսական ակտիվության աճը մնում է ցածր մակարդակում․ ԼՈՒՅՍ հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-ապրիլ ամիսներին։ Այսպես՝ ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը, թեև փոքր-ինչ արագացել է, մնում է ցածր մակարդակում։ Տնտեսական ակտիվության աճը ՀՀ-ում բավական ցածր է 2025 թվականին՝ հունվար-ապրիլին կազմել է շուրջ 4.4%, ինչը պայմանավորված է այն փաստով, որ նախորդ տարիների բարձր աճ ապահովող գործոնները չեզոքացել են, և նոր գործոններ դեռևս չեն ձևավորվել։ Նման զարգացումների ...

Կարդալ ավելին »

Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 783 547

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է հարկ վճարողների կողմից 2025 թվականի ապրիլ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալները։ Ըստ այդմ՝ եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 783 547, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 36 128-ով կամ 4.8%-ով:

Կարդալ ավելին »

ՀՆԱ-ն աճել է տարեկան 5,2%-ով՝ հասնելով 5,4 մլրդ դոլարի

Հայաստանի ՀՆԱ-ն 2025թ. առաջին եռամսյակի արդյունքներով ընթացիկ գներով կազմել է 2.118 տրլն դրամ (5.4 մլրդ դոլար)։ Ինչպես վկայում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները, ՀՆԱ-ի տարեկան աճը դանդաղել է 9,2% – ից մինչև 5,2%: ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը բարձրացել է մինչև 102,9% (2024թ.առաջին եռամսյակի 100,8% – ից)։ Մասնավորապես, ՀՆԱ կառուցվածքում տարեկան աճի արագացում են արձանագրել շինարարության ոլորտը ՝ 12,4% – ից մինչև 14%, ...

Կարդալ ավելին »

Հայաստանյան բանկերում սպասարկվել է 4.95 մլն հաճախորդ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների՝ 2025թ.-ի փետրվարի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 4,947,554 հաճախորդ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի  համեմատ աճել է 262,163-ով կամ 5․6%-ով։ Նրանցից 4,734,649-ը ֆիզիկական անձինք են, իսկ 212,905-ը՝ իրավաբանական անձինք: Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակը կազմել է 10,254,130։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի  համեմատ աճել է 651,206-ով կամ 6․8%-ով։ Մասնավորապես հաշիվներից 9,849,373-ը ֆիզիկական անձանց հաշիվներ ...

Կարդալ ավելին »

ՀՀ առևտրային բանկերի վարկերը՝ ըստ ոլորտների

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2025 թվականի մարտի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրվել են ընդամենը 6,087,676 մլն դրամի վարկեր, որից 4,112,120 մլն-ը ՀՀ դրամով, մնացած 1,975,556 մլն-ը տարադրամով։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 28.9%-ով։ Ըստ ոլորտների բաշխվածությունը ունի հետևյալ տեսքը․ Արդյունաբերության ոլորտին տրամադրվել է 572,725 մլն դրամի վարկ, որից  241,256 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 331,469 մլն-ը տարադրամով։ ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքի մարզում կատարվել է 8555,4 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2025 թվականի մայիսի 19-ի դրությամբ  կատարվել է 8555, 4 հեկտար գարնանացան: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 2071 հեկտար գարնանացան կատարվել է Գավառ, 2120,5 հեկտար՝ Մարտունի, 3558 հեկտար՝ Վարդենիս, 465 հեկտար՝ Սեւան, 340,9 հեկտար՝ Ճամբարակ համայնքներում։ Կատարվել է 4928 հեկտար՝ գարու, 2228 հեկտար՝ կարտոֆիլի, 437 հեկտար՝ ցորենի, 242,2 հեկտար՝ վարսակի, 45 հեկտար՝ ...

Կարդալ ավելին »

Տնամերձ հողամասերում բնակելի տուն կառուցելու համար 20%+20%-ը պահելու պահանջը հանվել է

Քաղաքացիների առաջարկները հաշվի առնելով՝ Քաղաքաշինության կոմիտեն նախատեսել է տնամերձ հողամասերում կառուցապատում իրականացնելու դեպքում՝ փոփոխություն կատարել ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերում։ Ինչպես հայտնում են կոմիտեից, մասնավորապես՝ հանվել է տնամերձ հողամասերում բնակելի տուն և օժանդակ շինություններ կառուցելու համար սահմանված 20%+20% հարաբերակցությունը պահելու պահանջը։ Քաղաքացիները կարող են ընտրել՝ ինչպես տնօրինել կառուցապատման համար նախատեսված ընդհանուր 40% առավելագույն ...

Կարդալ ավելին »
ajax-loader