Տնտեսություն

Տնտեսական ակտիվությունն աճել է, արտահանումը՝ կրկնապատկվել

Այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 11,3 %-ով աճել է տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ Ամենաբարձր աճը գրանցվել է արտաքին առևտրաշրջանառության ոլորտում՝ 79,5 %: Արտահանումն աճել է 2,1 անգամ, ներմուծումը՝ 62 %-ով։ Ծառայությունների ծավալն աճել է 21,1 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 18,2 %-ով, շինարարության ծավալը՝ 13,9 %-ով։ Չնչին նվազում է գրանցվել միայն արդյունաբերական ...

Կարդալ ավելին »

Արցախում ավելի քան 700 տնտեսավարող դադարեցրել է աշխատանքը շրջափակման պատճառով

Արդեն 100 օր Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախում  782 տնտեսավարող սուբյեկտներ դադարեցրել են իրենց գործունեությունը,  ինչի հետևանքով հազարավոր մարդիկ դարձել են գործազուրկ։ Շրջափակման հետևանքով նվազել են նաև Արցախի հարկային եկամուտները։ Արցախի պետբյուջեի հարկային մուտքերի և եկամուտների վնասների չափի, գործունեությունը լրիվ կամ մասնակի դադարեցրած տնտեսվարողների ու այդ պատճառով աշխատանքից զրկված անձանց թվի, ինչպես նաև իրականացվող աջակցության ծրագրերի ընթացքի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցին մանրամասներ է ...

Կարդալ ավելին »

Մոտ 1 մլրդ 35 մլն ․ Շիրակում փոխհատուցում են աշնանացան ցորենի գումարները

Շիրակի մարզում ընթացքի մեջ է աշնանացան ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցման գործընթացը։ Շիրակի մարզում այս ծրագրից օգտվել են 5804 շահառուներ։ Մարզպետարանը հաըտնում է, որ փոխհատուցման գումարն, ըստ նախնական հաշվարկի, կազմում է մոտ 1 մլրդ 35 մլն դրամ։ Ամենաշատը շահառուների թվով Ախուրյանի տարածաշրջանն է՝ 2230, այնուհետև Արթիկը՝ 1806 և Անին՝ 1089։ Մոնիտորինգի արդյունքում դրական եզրակացություն ստացած ընդհանուր 13091 հա ցանքից 10695 հա-ն ...

Կարդալ ավելին »

210 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2023թ. փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվություն։ 2023 թվականի փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 210 հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է ...

Կարդալ ավելին »

Գալստյան. Ամուլսարի շահագործմամբ գուցե արտարժութային միջոցների ներհոսք լինի

Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ հայկական դրամի փոխարժեքն ազատ լողացող է, եւ «ԿԲ-ն իր միջամտությունը շուկայում սահմանափակում է անկանոն, պրոբլեմատիկ իրավիճակը հարթելու միջոցով»: «2022-ին եղել են իրավիճակներ, երբ ԿԲ-ն միջամտել է շուկայում տեղի ունեցող իրադարձություններին՝ ձեռք բերելով արտարժույթ, որի արդյունքում զուտ առքը եղել է $900 միլիոնից ավելի համարժեք գումար»,- ասել է ԿԲ նախագահը: Պատասխանելով ...

Կարդալ ավելին »

Խաղի նոր կանոններ՝ նոր օրենքով․ ՀՀ-ն կարգավորում է արժութային վերահսկողությունը

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է տրվել ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։ Ըստ նրա՝ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ բանկերը եւ վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային ...

Կարդալ ավելին »

ՀՀ մաքսակետերում ձևակերպումների ժամանակը 40-60%-ով կրճատվել է

Միեւնույն տրանսպորտային միջոցով տարբեր առաքողներից տարբեր ստացողների անունով փոխադրվող ապրանքները ՀՀ սահմանային մաքսային մարմնից ՀՀ ներքին մաքսային մարմին տեղափոխելու համար այժմ լրացվում է մեկ տարանցման հայտարարագիր։ ՊԵԿ-ից հայտնել են, որ որոշման պահանջները ուժի մեջ մտնելուց հետո սահմանային մաքսակետերում էապես կրճատվել է ապրանքների մաքսային ձեւակերպումների վրա ծախսվող ժամանակը, ինչի արդյունքում նվազել են նաեւ հերթերը։ Այսպես, Արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում, հավաքական ...

Կարդալ ավելին »

Բենզինի գինը 8.5%-ով նվազել է

2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 5.4% գնաճ, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ 0.6% գնանկում: Times.am-ի փոխանցմամբ` հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. փետրվարին հունվարի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 1.2-0.3% գնանկում, այդ թվում, գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշ արձանագրվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.5%-ով: ՀՀ վիճակագրական ...

Կարդալ ավելին »

Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը կշահագործվի մինչեւ 2036թ.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2022թ. գործունեության հաշվետվությունը: Կառավարությունից հայտնել են, որ Հայկական ԱԷԿ-ի ղեկավար կազմը հանդես է եկել զեկույցով եւ ներկայացրել 2022թ. իրականացված աշխատանքները: Նշվել է, որ ՀԱԷԿ-ի թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016թ., եւ իրականացված արդիականացման լայնածավալ աշխատանքների շնորհիվ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվել է 10 տարով։ Արդյունքում՝ 1995թ. ի վեր ...

Կարդալ ավելին »

Արագած լեռան լանջին լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական նոր համալիր կկառուցվի. կառավարությունը հաստատեց ծրագիրը

Ապարան համայնքում լեռնադուհակային և էկոգյուղատնտեսական նոր համալիր կկառուցվի. ընդհանուր ներդրումային ծավալը 190 մլն դոլար է: Կառավարությունը մարտի 2-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում «Արագած» ներդրումային ծրագրին և ծրագիրն իրականացնելու նպատակով «Ռիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն: «Ծրագիրը նախատեսում է «Արագած» լեռան լանջին լեռնադուհակային և էկոգյուղատնտեսական նոր համալիրի ստեղծում, որը վերաբերվելու է Վարդենուտ, ...

Կարդալ ավելին »
ajax-loader