ՀայՓոստը ստացել է Համաշխարհային Փոստային Միության (ՀՓՄ) Ծառայության որակի հիմնադրամի մրցանակ:
ՀայՓոստից հայտնել են, որ մրցանակը հիմնված է փոստային օպերատորի ծրագրերի գնահատման արդյունքների վրա։
2007 թվականից ՀայՓոստը ՀՓՄ ծառայության Որակի Ֆոնդի /QSF / միջոցներով ծառայության որակի բարելավման տարբեր ծրագրեր է իրականացնում։