Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ նախատեսվում է «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագրի կնքում՝ €2 մլն արժողությամբ, որը կուղղվի շարժական դիզել պոմպերի ձեռքբերմանը: Նշվում է, որ պոմպերը կբարձրացնեն ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակը՝ ուժեղացնելով դիմակայությունը ...
Կարդալ ավելին »Տնտեսություն
Եկամտահարկ․ ինչպես օգտվել
Եկամտահարկի վերադարձի շնորհիվ հազարավոր մարդիկ նոր բնակարան գնելու կամ տուն կառուցելու հնարավորություն ստացան, անշարժ գույքի առաջնային շուկայի զարգացումը նոր թափ ստացավ: Հաշվի առնելով նորակառույցներում բնակարանների ձեռքբերման նկատմամբ պահպանվող պահանջարկը՝ եկամտահարկի վերադարձից օգտվելու հնարավորությունը ներկայացնում ենք հարցուպատասխանի տեսքով: – Ե՞րբ կարող եմ օգտվել եկամտահարկի վերադարձից: – Եկամտահարկի վերադարձից կարող եք օգտվել առաջնային շուկայից՝ անմիջապես կառուցապատողից անշարժ գույք՝ բնակարան, թաունհաուս, առանձնատուն ձեռքբերելու կամ ...
Կարդալ ավելին »Վերջին հինգ տարիներին Հայաստանում 28 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին հինգ տարիներին արձանագրված տնտեսական բարձր ցուցանիշներն էականորեն մեծացրել են Հայաստանի տնտեսության պոտենցիալը։ «Վերջին հինգ տարում Հայաստանում 28 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել։ Սա ահռելի թիվ է, որն էականորեն մեծացրել է մեր տնտեսության պոտենցիալը, բայց այդ պոտենցիալն իրացնելու համար անհարժեշտ են հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, բարձագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները»,- Ազգային ժողովի ...
Կարդալ ավելին »Վարչապետը պատմական է համարում 2024-ի պետական բյուջեն
2024 թվականի պետական բյուջեի եկամտային մասը 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է՝ ավելանալով 1 տրիլիոն 334 միլիարդ դրամով կամ շուրջ 3 միլիարդ դոլարով։ Ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ «Քննարկում ենք Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը և պետք է միանգամից ասեմ, որ սա, իմ ...
Կարդալ ավելին »2024-ի կապիտալ ծախսերի 41 տոկոսը կուղղվի պաշտպանությանը
Հայաստանի իշխանությունները 2024թ. կապիտալ ծախսերի 41 տոկոսը կուղղեն պաշտպանության ոլորտի աջակցմանը։ Այս մասին նշվել է հանրապետության 2024թ. պետբյուջեի նախագծում, որը խորհրդարանական հերթական քառօրյայի ընթացքում ներկայացվել է Ազգային ժողովի հաստատմանը։ 2024թ. կապիտալ ծախսերը կավելանան եւ կկազմեն 710 մլրդ դրամ։ Պաշտպանության նախարարությանը կհատկացվի 555 մլրդ դրամ, դա 7 տոկոսով ավելին է, քան 2023թ.։ Պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ 5,3 տոկոսը։
Կարդալ ավելին »Միայն արդյունաբերության ոլորտում է գրանցվել անկում․ ֆինանսների նախարար
Հայաստանում տնտեսական ակտիվության և աճի տեմպերը շարունակում են բարձր մնալ։ Ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ Նրա խոսքով՝ երկնիշ տնտեսական աճը պահպանվել է նաև 2023 թվականի առաջին կիսամյակում, իսկ հունվար-սեպտեմբերի արդյունքներով գրանցվել է 9,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ։ Այս պայմաններում 2023 թվականի տնտեսական աճը ...
Կարդալ ավելին »Սահմանամերձ համայնքների բնակիչները կշարունակեն աջակցություն ստանալ կոմունալ վճարումների և այլ ծախսերի համար
Կառավարությունն առաջարկում է երկարաձգել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ 82 համայնքների և բնակավայրերի սոցիալական աջակցության տրամադրումը։ Ազգային ժողովի հերթական նիստին «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Ըստ օրենքի նախագծի՝ սահմանամերձ համայնքների և բնակավայրերի բնակիչները կշարունակեն ստանալ փոխհատուցում բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի դիմաց, ինչպես նաեւ օգտվել ՀՀ ...
Կարդալ ավելին »Գինու արտադրությունն աճել է 23,2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 10,193.7 հազար լիտր գինի, որից 885.8 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալներն աճել են 23.2%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 49.4%-ով։Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունն աճել է 77.8%-ով և կազմել 481.7 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունը նվազել է 42.4%-ով ...
Կարդալ ավելին »Ասիական զարգացման բանկը ՀՀ-ին 60 մլն եվրո վարկ կտրամադրի մայրաքաղաքային ենթակառուցվածքի զարգացման համար
.Կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրի՝ 60 090 000 եվրո արժողությամբ, ստորագրման առաջարկությունը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը: Ըստ հիմնավորման՝ ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքային ենթակառուցվածքները. Մասնավորապես՝ կկառուցվի Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը, որը կկապի Երևան քաղաքի 3 վարչական շրջանները և էականորեն կնվազեցնի քաղաքային խցանումները: Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր ...
Կարդալ ավելին »Մսի արտադրությունը նվազել է 5.3%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 30,721.7 տոննա միս։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 5.3%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 1.1%-ով և կազմել 9,495.4 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 5.1% և կազմել 2,070.0 տոննա։
Կարդալ ավելին »