Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՏԵՖՖԻ» փակ բաժնետիրական ընկերությանը: «ՏԵՖՖԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել Էլեկտրական հաշվիչների մետաղական արկղերի, չժանգոտվող պողպատի թերթերից պատրաստված այլ ապրանքների, խոհանոցային և բժշկական մասնագիտացված կահույքի, ներկրվող չժանգոտվող մետաղական թերթերից արկղերի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է ...
Կարդալ ավելին »Տնտեսություն
Գործադիրը հաստատեց բուսաբուծության աջակցության ծրագիրը
Կառավարությունը հաստատեց բուսաբուծության աջակցության ծրագիրը։ Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։«Համաձայն ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակումների՝ վերջին տարիներին հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն ցանքատարածությունների նվազում է արձանագրվում, որը, կարծում ենք, հիմնականում պայմանավորված է մշակության ցածր արտադրողականությամբ, արտադրանքի բարձր ինքնարժեքով, ցածր եկամտաբերությամբ և տնտեսական անարդյունավետությամբ։Հաշվի առնելով ներկայացվածը՝ հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով ներկայացվում է բուսաբուծության աջակցության ծրագիրը հաստատելու մասին ՀՀ ...
Կարդալ ավելին »Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և 3-րդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագրին
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագրին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան 2023-ինոյեմբերին հավանություն է տվել այդ համաձայնագրի տեքստին եւ այն ուղարկվել է ԵԱՏՄ երկրներ՝ ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր անցկացնելու համար։ Համաձայնագիրն ուղղված է միջազգային առևտրի ընթացակարգերի պարզեցմանը, Միության ...
Կարդալ ավելին »Արագածոտնում 150 հեկտար ինտենսիվ պտղատու այգի կհիմնվի
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ՖԱՆՖՐՈՒԹ» ՍՊԸ-ին: «ՖԱՆՖՐՈՒԹ»-ը Արագածոտնի մարզում 150 հա տարածքում հիմնում է ինտենսիվ պտղատու այգիներ։ Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել 345 մլն դրամի բեռնատար ավտոմեքենաներ և այլ սարքավորումներ, որոնք նախատեսվում են օգտագործել այգու հիմնման աշխատանքների իրականացման և թողարկված արտադրանքի արագ և որակյալ մատակարարման համար և քանի որ ...
Կարդալ ավելին »Մայիսի 6-ից առևտրային ցանցերը և մատակարարները կաշխատեն նոր խաղի կանոններով. ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանդիպում էր նախաձեռնել բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ առևտրային ցանցերի և մատակարարների համար սահմանված նոր օրենսդրական կարգավորումների վերաբերյալ: Քննարկումը վարում էր ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը, միջոցառմանը մասնակցում էին ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը, Հանձնաժողովի, Էկոնոմիկայի նախարարության, ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի պատասխանատուներ և այլ շահագրգիռ անձինք: ՄՊՀ-ից հայտնում են, որ միջոցառումը նպատակ ուներ օրենսդրական կարգավորումների հասցեատերերին պարզաբանելու օրենքի նոր պահանջները ...
Կարդալ ավելին »ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 կետով
Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 12-ի նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0․25 տոկոսային կետով՝ սահմանելով 8․50%: Ինչպես տեղեկացրեց ԿԲ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, միաժամանակ, Խորհուրդը ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը սահմանել է 10.00%, իսկ ՀՀ կենտրոնական բանկի կողմից դրամական միջոցների ներգրավման գործիքի տոկոսադրույքը՝ 7.00%: Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում ...
Կարդալ ավելին »Հարկ վճարողները ՀԴՄ-ներով իրականացրել են 120.9 մլն գործարք
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024 թ. տարեսկբից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 120.9 մլն գործարք` 2173.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 15.0 մլն գործարքով կամ 14.2%-ով, իսկ արժեքային` 322.5 մլրդ ՀՀ դրամով կամ 17.4%-ով: Ընդ որում, ...
Կարդալ ավելին »«Զվարթնոցը» ուղեւորափոխադրման նոր ռեկորդ է սահմանել 2023-ին
Հայաստանի գլխավոր օդային դարպասը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, 2023 թ. ուղեւորահոսքի նոր ռեկորդ է սահմանել: Ըստ Քաղավիացիայի կոմիտեի, որն իր հերթին տվյալները ստանում է օդանավակայանի կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, նախորդ տարի «Զվարթնոցով» մեկնել եւ ժամանել է 5.330.308 ուղեւոր: Համեմատության համար նշենք, որ 2022-ին այս թիվը եղել է 3.649.764, այսինքն՝ աճը կազմել է 46 %: Ընդ որում՝ նախորդ տարի Հայաստան ժամանողների ...
Կարդալ ավելին »Լարսում ոչ մի խոչընդոտ, ոչ մի սահմանափակում չկա մեր մեքենաների համար․ ՀՀ մաքսային կցորդ
Մի քանի օր է՝ լուրեր են պտտվում, թե ռուսական կողմը մտադիր է փակել Վերին Լարսի անցակետը հայկական բեռնատարների համար և այդպիսով պատժել ՀՀ իշխանություններին, իսկ արդյունքում՝ Հայաստանին ու հայ ժողովրդին։ Վերին Լարսում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը, սակայն, Mediahub-ի հետ զրույցում վստահեցրել է, որ որևէ խնդիր չկա, Լարսը բաց է հայկական մեքենաների համար, և մեր բեռնատարներն անխոչընդոտ անցնում են։ «Տեղեկությունների հավանական ...
Կարդալ ավելին »638 մլն դրամ է հատկացվել մանկապարտեզ, մարզադպրոց և մարզահրապարակ կառուցելու համար
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց ԿԳՄՍ նախարարությանը 2024-ի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար չբաշխված գումարներից կատարել վերաբաշխում 638,444.4 հազար դրամ գումարի չափով՝ գումարն ուղղելով մանկապարտեզների և մարզադպրոցների, ինչպես նաև «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների նախագծմանը և կառուցմանը: Բացի այդ, նախագծով նախատեսվում է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին փոխանցել թվով 23 դպրոցի և 11 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները: ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ