Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2021-2022-2023 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել են Թումանյան, Կարապետյան, Կոմիտաս, Գետափնյա-2 փողոցների երթևեկելի մասերը, բազմաբնակարան 5 շենքի տանիք, սալիկապատվել Սայաթ-Նովա, Գևորգ Զիրոյան, Հեռուստաաշտարակի, Թումանյան, Կարապետյան, Կոմիտաս փողոցների մայթերը, բազմաբնակարան շենքերի բակային տարածքները, կառուցվել արտաքին լուսավորության ցանց, ոռոգման և ջրահեռացման համակարգ, համայնքի կարիքների համար ձեռք է բերվել գույք։ Ինչպես տեղեկացանք Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ...
Կարդալ ավելին »Տնտեսություն
25 մլն եվրոյի վարկ` Երևանի 38 շինության էներգաարդյունավետության համար
ՀՀ-ի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2022 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրվել է «Երևանի էներգաարդյունավետության 2-րդ փուլ» ֆինանսական պայմանագիրը՝ 25 մլն եվրո արժողությամբ: Ծրագրի մասով համաձայնագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը Երևանի ավագանու՝ մայիսի 14-ի նիստին ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Ըստ փոխքաղաքապետի՝ ծրագրով նախատեսվում է 38 հանրային շինություններում (6 պոլիկլինիկա, 32 մանկապարտեզ) իրականացնել սեյսմիկ ամրացման, էներգաարդյունավետության բարելավման, վերակառուցման և կառուցման աշխատանքներ: ...
Կարդալ ավելին »Միջազգային կառույցները ՀՀ տնտեսական աճը կանխատեսում են 5-6,5 տոկոսի միջակայքում
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է այս տարվա առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականությունը: Նա նշել է, որ հունվար-մարտին Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին հիմնականում նպաստել է առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Ըստ նրա՝ 2024 թվականի համար միջազգային տարբեր կազմակերպություններ և ֆինանսական շուկայի մասնակիցներ Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում են 5-6,5 ...
Կարդալ ավելին »Անտառները, ջրաճահճային տարածքներն ու լանդշաֆտները կվերականգնվեն ՀԲ-ի աջակցությամբ
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիրը» (RESILAND Հայաստան), որը կօգնի Հայաստանի կառավարությանը ուժեղացնել համայնքների ներգրավվածությունը և բարելավել անտառների, ջրաճահճային տարածքների, ինչպես նաև պահպանվող տարածքներ կառավարումը Հայաստանի ընտրված վայրերում։ Ինչպես տեղեկանում ենք Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից (ԳԷՀ) – 5,45 մլն ԱՄՆ դոլար աջակցություն և Շվեդիայի կառավարության կողմից 3,65 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի համաֆինանսավորում ստացած այս ծրագիրը միտված է նաև բարելավելու ...
Կարդալ ավելին »Աճել են տարբեր շինարարական աշխատանքների ծավալները
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում շինարարության ընդհանուր ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 11.7 տոկոսով՝ կազմելով 72 մլրդ 195.4 մլն դրամ: Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Այս տարվա մարտին 13.1 տոկոսով գերազանցվել է 2023-ի նույն ամսվա ցուցանիշը: 2024 թվականի գարնան առաջին ամսին երկրում կատարվել է 30 մլրդ 638.2 մլն դրամի շինարարություն: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում պետբյուջեի միջոցներով ...
Կարդալ ավելին »Հայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում մայիսի 5-ին կայացել է ԱԶԲ Կառավարիչների գործարար նիստը: Նիստի ընթացքում առանձին ելույթով հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, Վահե Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԱԶԲ 2030 ռազմավարությանը: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունն իր առաջնահերթ քաղաքականություններում և ծրագրերում արտացոլում է այդ ռազմավարության նպատակները։ Նա նաև ընդգծել ...
Կարդալ ավելին »Կառավարությունն ավելի քան 1 միլիարդ դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերի համար
Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմին 1 միլիարդ 12 միլիոն դրամ կհատկացնի 16 համայնքներին 21 սուբվենցիոն ծրագրերը իրականացնելու համար։ Կառավարության՝ մայիսի 8-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արարատի մարզին 1 ծրագրի համար՝ 55,7 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 3 ծրագրի համար՝ 140 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 5 ծրագրի համար՝ 206 միլիոն դրամ, Լոռու մարզին ...
Կարդալ ավելին »Շիրակում խոշոր խեցգետնաբուծարան կկառուցվի. ներդրումը` 300 մլն դրամ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Գևորգ Պապոյանի ներկայությամբ կայացել է «ՀՀ-ում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ․ պետական աջակցության» ծրագրի մասնակցության առաջին պայմանագրի ստորագրման արարողությունը։ Էկոնոմիկայի նախարարության կողմից պայմանագիրը ստորագրել է նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը, իսկ «Կարինե Թորոսյան Անդրանիկի» ԱՁ-ի կողմից՝ լիազորված անձ Սոս Մխիթարյանը։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, պայմանագրով նախատեսվում է Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի գյուղում շուրջ 300 մլն ...
Կարդալ ավելին »Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գերազանցել է 8 հազար դոլարը
2023 թվականին Հայաստանում բնակչության մեկ շնչի հաշվարկով համախառն ներքին արդյունքը կազմել է 8170 ԱՄՆ դոլար: ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է ՀՆԱ-ի՝ 2022 թվականի վերջնական հաշվետու և 2023-ի՝ վերանայված ցուցանիշները: 2023 թվականի ամփոփ տվյալների համաձայն՝ տարեկան կտրվածքով մեկ շնչի հաշվարկով ՀՆԱ-ն կազմել է 8170 դոլար (7464 եվրո կամ 3 մլն 206 հազար 674 դրամ): Ընդ որում՝ տարվա առաջին եռամսյակում այն կազմել ...
Կարդալ ավելին »Միջին ամսական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
Հայաստանում պահպանվում են աշխատավարձի աճի միտումները: Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 8.2 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 282,879 դրամ: Այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, այն ավելացել է 12.5 տոկոսով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ աճը կազմել է 8.1 տոկոս: Նշվում է, որ այս տարվա ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ