Նյու Յորքում` ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում, Հայաստանն ընտրվեց Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ՝ 2025-2027 թթ․ ժամանակահատվածի համար։ Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին խորհրդի ընտրություններում հատկացված երկու թափուր տեղերի համար ներկայացված էին երեք երկրների՝ Հայաստանի, Բոսնիա և Հերցոգովինայի ու Ադրբեջանի թեկնածությունները: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանը, ստանալով 148 ձայն, ընտրվեց խորհրդի անդամ։ ...
Կարդալ ավելին »Տնտեսություն
Ամենամեծ ծավալները՝ ԱՄԷ․ ուր ենք արտահանում ամենաշատը
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 5.99 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 2.8 անգամ կամ 3.8 մլրդ դոլարով։ Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են ԱՄԷ-ի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալներն աճել են 661.20%-ով կամ 2.46 մլրդ դոլարով և կազմել 2,84 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 47.35%-ը։ Երկրորդը Ռուսաստանի Դաշնությունն է՝ ...
Կարդալ ավելին »Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով: Այդ մասին որոշվել է հունիսի 11-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստի ժամանակ: «Իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.00 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 9.50 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.50 %»,- նշված է ԿԲ-ի հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Պաշտպանության ծախսերը նվազել են, առողջապահությանը՝ աճել
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 817,126.2 մլն դրամ։ 2023 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 31.9 % աճ։ 2024թ.-ի ապրիլ ամսին ծախսերը կազմել են 291,252.4 մլն դրամ։ Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա. Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 121.7%-ով և կազմել 237,804.5 ...
Կարդալ ավելին »Գինու արտադրությունը նվազել է 13.4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,036.5 հազար լիտր գինի, որից 393.0 հազար լիտրը փրփրուն՝ «շամպայն» տեսակի։ 2023-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալները նվազել են 13.4%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 17.3%-ով։ Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը աճել է 41.6%-ով և կազմել 471.9 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն աճել ...
Կարդալ ավելին »Պետական բյուջեի եկամուտները՝ ըստ հարկատեսակների
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024թ. հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեի 863,439.3 մլն դրամ եկամուտների 95.98%-ը կամ 828,756.2 մլն դրամը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա. ԱԱՀ ծավալները 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել են 3.54%-ով և կազմել` 215,138.90 մլն ՀՀ դրամ։ Ակցիզային հարկի ծավալներն նվազել են 9.04%-ով և կազմել` 37,109.90 մլն ՀՀ դրամ։ Շահութահարկի ծավալներն աճել են 3.55%-ով և կազմել` 206,630.10 մլն ...
Կարդալ ավելին »Հացի արտադրությունն աճել է 2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 89,050.9 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 2%-ով։ Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 19.6%-ով և կազմել 45 392.1 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը նվազել է 4.2%-ով և կազմել 593.4 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն աճել է 23.8%-ով և կազմել 2,192.9 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է ...
Կարդալ ավելին »ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 863.43 մլրդ դրամ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 863.43 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 73.5 մլրդ դրամով կամ 9.3%-ով։ Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 817.12 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 31.9%-ով կամ 197.43 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է հավելուրդին, ապա այն նվազել է 123.93 մլրդ դրամով ...
Կարդալ ավելին »Գնաճը նվազել է մինչեւ 0,3%՝ սննդամթերքի էժանացման հաշվին
Հայաստանում տարեկան գնաճը մայիսին նվազել է 1,3% – ից մինչև 0,3% ՝ ամենապահանջված սննդամթերքի էժանացման հաշվին։ Այսպես, 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ պարենային ապրանքների գինը նվազել է 1,1% – ով ՝ գրեթե կրկնելով նախորդ տարվա 1,2% անկումը։ Ընդ որում, առավել զգալի էժանացել են կարագը, հնդկաձավարը, մակարոնեղենը, ալյուրը, ձավարեղենը, պանիրները, ձուկը, շաքարը, միսը։ Ծառայությունները շարունակել են թանկանալ, ընդամենը, տեմպերի դանդաղմամբ՝ 4,7 ...
Կարդալ ավելին »Կառավարությունը 10 միլիարդ դրամ է հատկացրել մարզերի սուբվենցիոն ծրագրերին
Կառավարությունը մարզպետարաններին 2 միլիարդ 426 միլիոն դրամ կհատկացնի 19 համայնքներում 22 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։ Կառավարության հունիսի 6-ին նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Նախագծով առաջարկում ենք պետական բյուջեից համաֆինանսավորել սուբվենցիոն ծրագրերը և մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2 միլիարդ 426 միլիոն դրամ 19 համայնքներում 22 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։ Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին 2 ...
Կարդալ ավելին »