2025 թվականի օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմել է 3.6%: Այս մասին Ազգային ժողովի նիստում՝ ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը: Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա վերջին այն կանխատեսվում է 3% մակարդակի վրա։ «2025 թվականից սկսած՝ գնաճի նպատակային ցուցանիշը 4% +/- 1.5%-ից իջեցվել է մինչև 3% +/- 1%», – ասել է Գալստյանը։ ...
Կարդալ ավելին »Տնտեսություն
Տնտեսական ծախսերը նվազել են․ պետբյուջեն՝ ըստ գործառական խմբերի
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ. հունվար-հուլիսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,722,253.1 մլն դրամ։ 2024 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 15․2% աճ։ Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա. Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 6․2%-ով և կազմել 383,811.3 մլն ՀՀ դրամ։ Պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 52․2%-ով և կազմել 355,706.4 ...
Կարդալ ավելին »Կառավարությունը հավանություն տվեց ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի վարկային համաձայնագրին
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 28–ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլի ծրագիր» վարկային համաձայնագրին։ Համաձայնագրի նպատակն է Հայաստանի ընտրված տարածքներում ապահովել կլիմայի նկատմամբ կայունացված, բարելավված ոռոգման ծառայություններ և անվտանգ կառավարվող գյուղական ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ։ Ծրագիրը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող անցյալ նախաձեռնությունների տրամաբանական շարունակությունն է, որը ...
Կարդալ ավելին »Վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 830.1 մլրդ դրամ
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների՝ 2025թ․-ի հունիսի դրությամբ վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 830,081 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 14.7%-ով։ Պարտավորությունները կազմել են 398,959 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 20.6%-ով։ Հաշվեկշռային ընդհանուր կապիտալը կազմել է 431,123 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 9.7%-ով։ Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը կազմել է 30,595 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ...
Կարդալ ավելին »Տնտեսական ակտիվությունն աճել է 9,1%-ով. Պապոյան
Այս տարվա հուլիսին տնտեսական ակտիվությունը աճել է 9,1%-ով՝ նախորդ տարվա հուլիսի նկատմամբ: Այդ մասին գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Այս տարվա հուլիսին տնտեսական ակտիվությունը աճել է 9,1%-ով՝ նախորդ տարվա հուլիսի նկատմամբ, այդ թվում. շինարարությունն աճել է 26,1%-ով, ծառայություններն աճել են 11,1%-ով, արդյունաբերությունն աճել է 4,2%-ով, առևտուրն աճել է 3,8%-ով»:
Կարդալ ավելին »Թերակատարվել են թե՛ ընթացիկ, թե՛ կապիտալ ծախսերը. «Լույս» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2025թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ ՀՀ տնտեսական ակտիվությունը տարեսկզբի զգալի դանդաղումից հետո մարտ ամսից սկսել է կրկին արագանալ՝ հիմնականում պայմանավորված մի կողմից՝ արդյունաբերության անկման տեմպի մեղմմամբ՝ բազայի էֆեկտի հաշվին, մյուս կողմից՝ այնպիսի «ոչ արտահանելի» ճյուղերի աճով, ինչպիսիք են ծառայություններն ու շինարարությունը։ Տնտեսական ակտիվության աճին արդյունաբերության ճյուղի նպաստումը բացասական է՝ -2.1 տոկոսային կետ, նախորդ ...
Կարդալ ավելին »3.9% գնաճ․ ազդեցությունը եկամտի և կենսամակարդակի վրա
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2025 թվականի հունիսին, 2024թ․ հունիսի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 3.9% գնաճ։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները աճել են 6.2%-ով։ Մասնավորապես՝ հացը թանկացել է 3.9%-ով, կարագը՝ 14%-ով, մակարոնեղենը՝ 5.3%-ով, մսամթերքը՝ 1.6%-ով, մրգերը՝ 3.7%-ով, բանջարեղենը՝ 25%-ով, իսկ կարտոֆիլի՝ 67.3%- ով։ Միևնույն ժամանակ, որոշ ապրանքների գներ նվազել են. պանրի և կաթնաշոռի գները` 1.5%-ով, իսկ ձվինը՝ 6.2%-ով։ ...
Կարդալ ավելին »Վարկային կազմակերպությունները 394.6 մլրդ-ի վարկեր են տրամադրել
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2025 թվականի հունիսի վերջի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների վարկերի ծավալը 394,570 մլն դրամ (394.6 մլրդ) է։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 59,690 մլն դրամով կամ 17.8%-ով։ Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամդրվել է 44,689 մլն դրամ, իսկ ռեզիդենտներին 349,880 մլն դրամ։ Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 18.8%-ը կամ 65,830 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2024թ.-ի ապրիլի ...
Կարդալ ավելին »Հայաստանյան 66040 կազմակերպությունում գրանցված է 790 328 աշխատակից
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2025թ.-ի մայիսի դրությամբ Հայաստանում գործել է 66,040 կազմակերպություն։ Գրանցված աշխատողների քանակը կազմել է 790,328, իսկ նրանց միջին ամսական աշխատավարձը՝ 288,531 ՀՀ դրամ։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 54,357 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 82%-ը։ Նշված կազմակերպություններում աշխատում է 144,590 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 18%-ը։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 3 է, ...
Կարդալ ավելին »Սպառողական գների ինդեքսն աճել է 3․2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-հուլիս ամիսներին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․2%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 0․6%։ Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 5.1%-ով։ Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 5․3%-ով։ Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվար-հուլիսի համեմատ նվազել են 2.3%-ով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ