Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Վրաստանում անշարժ գույքի ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումները հասել են 66.5 միլիոն դոլարի: Վրաստանում այդպիսի ներդրումներ անող երկրների թոփ-տասնյակը գլխավորում է ԱՄՆ-ն: Եռյակում են Իսրայելն ու Կիպրոսը: Հաջորդիվ Լեհաստանն է, Ռուսաստանը, Ադրբեջանը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Ուկրաինան: Տասնյակը եզրափակում է Թուրքիան: Օտարերկրյա ուղղակի ներդրումներն անշարժ գույքի շուկայում մասնավոր գնում չէ: Սա խոշոր ընկերությունների գործարք է, որը ուղղվում է ...
Կարդալ ավելին »Տնտեսություն
ԵԱՏՄ-ում ստորագրվել է ապրանքների փոխանակման ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը
ԵԱՏՄ երկրների ղեկավարները ստորագրել են ապրանքների փոխանակման ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը: «Այսօր կառավարությունների ղեկավարները ստորագրեցին ապրանքների փոխանակման ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը: Այս փաստաթուղթը կնպաստի ազգային բորսաների զարգացմանը և բիզնես-շուկայի ընդլայնմանն, իսկ գները կձևավորվեն մրցակցային հիմունքներով»: Նյութի աղբյուրը՝ B24.am https://b24.am/economy/412890.html
Կարդալ ավելին »ԵՄ-ում գազի գնումների ԵՀ նախագծի շրջանակում պայմանագրեր են կնքվել պահանջարկի միայն 2%-ի համար
2023-ի սկզբին մեկնարկած ԵՄ-ում գազի համատեղ գնման Եվրոպական հանձնաժողովի նախագիծը չարդարացրեց սպասելիքները. կնքվեցին պայմանագրեր՝ «պոտենցիալ պահանջարկի ծավալի միայն 2%-ը ապահովող»: Սա իրականացվեց Ռուսաստանից վառելիքի մատակարարումների կրճատման պայմաններում: Այս մասին հայտնում է Financial Times-ը: Ըստ փորձագետների՝ օգտագործելով «AggregateEU» հարթակը, որը ստեղծվել է ուկրաինական հակամարտության պատճառով էներգետիկ ճգնաժամի գագաթնակետին, երկրները պետք է գրանցեին իրենց գազի կարիքները՞ Որպես այս սխեմայի մաս, ԵՀ-ն յուրաքանչյուր ...
Կարդալ ավելին »Ապագայում կանխատեսվում են «անօդաչու թռչող սարքերի» մարտեր
Իլոն Մասկն ապագայում կանխատեսել է «անօդաչու թռչող սարքերի» մարտեր։ Այսպես է նա մեկնաբանել է X-ի մի օգտատիրոջ գրառում այն մասին, որ ԱՄՆ-ն կարող է տարեկան արտադրել մոտ 20 հազար ԱԹՍ, իսկ Չինաստանը կարող է այս քանակությունն արտադրել օրական: Ավելի վաղ բանակի ձեռքբերման, տեխնոլոգիաների և լոգիստիկայի հարցերով քարտուղարի օգնական Դուգլաս Բուշը հայտարարել էր, որ ԱՄՆ բանակը պատրաստվում է անօդաչու թռչող սարքերի ...
Կարդալ ավելին »ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9 տոկոսով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 9 տոկոսով: Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալն 8 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.7 տոկոսով: Շինարարության ծավալն ավելացել է 16.2 տոկոսով: Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 20.4 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է ...
Կարդալ ավելին »ԵԱՏՄ 10 տարիները՝ հեռանկարներ և առաջնահերթություններ․ Երևանում կանցկացվի 3-րդ Եվրասիական տնտեսական ֆորումը
Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, այն նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակին, ինչով պայմանավորված ֆորումի հիմնական թեման է «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ»։ Եվրասիական տնտեսական ֆորումի անցկացումն ուղղված է անդամ պետությունների և երրորդ երկրների խոշոր, ...
Կարդալ ավելին »Անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվը կազմել է 21584
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2024թ.-ի հուլիսի դրությամբ անշարժ գույքի նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը Հայաստանում կազմել է 21,584: 2024թ.-ի հուլիսին Երևանում իրականացվել է 5,791 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 26․8%-ը: Կոտայքում իրականացվել է 3,829 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 17․7%-ը: Տավուշում՝ 1,969 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 9․1%: Արմավիրում իրականացվել է 1,790 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 8․3%-ը: Արարատում իրականացվել ...
Կարդալ ավելին »Ռուսաստանում օգոստոսին սպառողական գներն աճել են 0.2%-ով
Ռուսաստանում տարեկան գնաճը 2024 թվականի օգոստոսին դանդաղել է մինչև 9.05%` հուլիսի 9.13%-ի դիմաց: Ամսական համեմատությամբ օգոստոսին սպառողական գներն աճել են 0.2%-ով: Ըստ վիճակագրության՝ պարենային ապրանքներն օգոստոսին էժանացել են 0.01%-ով` նախորդ ամսվա համեմատ, թեև տարեկան կտրվածքով թանկացել են 9.72%-ով: Ոչ պարենային ապրանքների գներն ամսական կտրվածքով աճել են 0.6%-ով, իսկ 2023 թվականի օգոստոսի համեմատ՝ 6.09%-ով: Ծառայությունների արժեքն ընթացիկ տարվա հուլիսին աճել է ...
Կարդալ ավելին »Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության տարածաշրջանային նախագահ Սաթյա Անանդին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության տարածաշրջանային (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա) նախագահ Սաթյա Անանդին, ով ժամանել էր Հայաստան «Քորթյարդ բայ Մարիոթ» նոր հյուրանոցային համալիրի բացման արարողությանը մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է հեղինակավոր միջազգային կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով դրանց դերը երկրում ճիշտ բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից: Այս համատեքստում փոխվարչապետն օրինակելի է համարել տարիներ շարունակ «Մարիոթ Ինթերնեյշնլ» ...
Կարդալ ավելին »ՌԴ-ի դաշնային բյուջեն ստացել է 7.6 տրիլիոն ռուբլի նավթագազային եկամուտ
Ռուսաստանի Դաշնության դաշնային բյուջեն ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսների համար ստացել է 7.6 տրիլիոն ռուբլի նավթագազային եկամուտ, ինչը 56.2%-ով գերազանցում է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Սա հիմնականում պայմանավորված է ռուսական նավթի գների աճով: «Նավթից և գազից ստացվող եկամուտները աճել են և առաջիկա ամիսներին, սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսման պարամետրերի համաձայն, կգերազանցեն հիմնական ցուցանիշները»,- ասված է ՌԴ ֆինանսների նախարարության զեկույցում: Ֆինանսների նախարարությունը նաև ...
Կարդալ ավելին »