ԵԱՏՄ 10 տարիները՝ հեռանկարներ և առաջնահերթություններ․ Երևանում կանցկացվի 3-րդ Եվրասիական տնտեսական ֆորումը

Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումը:

 Ինչպես տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, այն նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակին, ինչով պայմանավորված ֆորումի հիմնական թեման է «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ»։ 

Եվրասիական տնտեսական ֆորումի անցկացումն ուղղված է անդամ պետությունների և երրորդ երկրների խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարների, անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, ԵԱՏՄ երկրների պետական մարմինների ղեկավարների, գիտական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը, արտահանման ներուժի խթանմանը:

Ֆորումին մասնակցությունն անվճար է։ Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 25-ը ժամը 13:00-ն գրանցվել հետևյալ հղումով։

ajax-loader