Տնտեսություն

Սիգի արդյունագործական որսի քանակը ևս 620 տոննայով կավելացվի

Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը կանոնակարգելու նպատակով Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 9–ի նիստում ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում ձկան պաշարների, այդ թվում արդյունագործական պաշարների համալրման վիճակը գնահատելու համար ըստ ծրագրի՝ գիտական կենտրոնի կողմից 2025 թ. հուլիսին իրականացվել է ձկան պաշարի ուսումնասիրություններ, որոնց արդյունքում առաջարկվել է 2025 թ. աշնան որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսը սահմանել 620 ...

Կարդալ ավելին »

Այս տարի 200 հազար տոննա խաղող կմթերվի. նախարար

Հայաստանում 2025 թվականին նախատեսվում է խաղողի մթերման ծավալները հասցնել մինչև 200 հազար տոննայի։ Կառավարության՝ հոկտեմբերի 9-ի նիստում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով մթերողներին աջակցության նոր նախագիծը։ Նախարարի խոսքով՝ խաղողի մթերումներ իրականացնող կազմակերպությունները խնդիրների են բախվել շրջանառու միջոցների անբավարարության և ազատ գրավի սակավության պատճառով։ Նա նշեց, որ դրանք լուծելու նպատակով նախագծով առաջարկվում է պետական երաշխիքների տրամադրում՝ ապահովման միջոցների ...

Կարդալ ավելին »

Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 7.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 6,508.1[1] մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 7.1%-ով։ Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 19․1%-ով և կազմել 1,980.5 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 23.2%-ով և կազմել 1,699.2 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը աճել է 7.8%-ով և կազմել 1,710.0 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը ...

Կարդալ ավելին »

Պետբյուջեի եկամուտները կազմել են 1,87 մլրդ դրամ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-օգոստոսին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,869 մլրդ դրամ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 244.5 մլրդ դրամով կամ 15.1%-ով։ Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 1,929 մլրդ դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 12.9%-ով կամ 220.6 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է պակասուրդին, ապա այն նվազել է 23.9 մլրդ դրամով և ...

Կարդալ ավելին »

Ֆիզիկական անձանց անունով արտերկրից փոխանցումների ծավալը կազմել է 533․2 մլն դոլար

ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2025թ.-ի հուլիս ամսին կազմել է 533․2 մլն ԱՄՆ դոլար։ 2024թ. հուլիսի համեմատ արձանագրվել է ստացված փոխանցումների ծավալի աճ 47.3 մլն դոլարով կամ 9.7%-ով։ Ինչ վերաբերվում է ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների ծավալին, ապա 2025թ.-ի հուլիսին արձանագրվել է 404․2 մլն դոլար ցուցանիշ։ 2024թ. հուլիսի համեմատ արձանագրվել է ...

Կարդալ ավելին »

Վարկային կազմակերպությունները 394.6 մլրդի վարկ են տրամադրել

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2025 թվականի հուլիսի վերջի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների վարկերի ծավալը 394,618 մլն դրամ (394.6 մլրդ) է։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 58,743 մլն դրամով կամ 17.5%-ով։ Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամդրվել է 43,888 մլն դրամ, իսկ ռեզիդենտներին 350,730 մլն դրամ։ Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 18.3%-ը կամ 64,058 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2024թ.-ի հուլիսի ...

Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.1 տոկոսով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025 թվականի առաջին 8 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 7.1 տոկոսով: Այդ մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած հերթական ամփոփագրում: Օգոստոսին այն 5.4 տոկոսով բարձր է եղել նախորդ ամսվա ցուցանիշից, իսկ 2024 թվականի օգոստոսի համեմատ աճել է 7.5 տոկոսով։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին 7.8 տոկոսով ցածր է եղել 2024-ի ...

Կարդալ ավելին »

Արդյունաբերությանը տրամադրվել է 626,983 մլն դրամ․ բանկերի տված վարկերը՝ ըստ ոլորտների

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2025 թվականի հուլիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրվել են ընդամենը 7,005,862 մլն դրամի վարկեր, որից 4,756,625 մլն-ը ՀՀ դրամով, մնացած 2,249,237 մլն-ը տարադրամով։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 28․4%-ով։ Ըստ ոլորտների բաշխվածությունը ունի հետևյալ տեսքը․ Արդյունաբերության ոլորտին տրամադրվել է 626,983 մլն դրամի վարկ, որից 247,047 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 379,936 մլն-ը տարադրամով։ ...

Կարդալ ավելին »

Կնքվել է առաջին նախնական գնագոյացման պայմանավորվածության համաձայնագիրը Հարկային մարմնի և խոշոր հարկ վճարողներից մեկի միջև. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտե հիշեցնում է, որ 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել նախնական գնագոյացման պայմանավորվածության վերաբերյալ ՀՀ կար­գա­վորումները։ Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է՝ 2025 թվականին արդեն կնքվել է առաջին նախնական գնագոյացման պայմանավորվածության համաձայնագիրը Հարկային մարմնի և ՀՀ խոշոր հարկ վճարողներից մեկի միջև։ «Ըստ կարգավորումների՝ նախնական գնագոյացման պայմանա­վորվա­ծութ­յունը գործիք է, որի մի­ջոցով հարկ վճարողը և Հարկային մարմինը նախապես համա­ձայ­նեցնում են ...

Կարդալ ավելին »

66,080 կազմակերպությունում գրանցված է 796,476 աշխատակից

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2025թ.-ի  հունիսի դրությամբ Հայաստանում գործել է 66,080 կազմակերպություն։ Գրանցված աշխատողների քանակը կազմել է 796,476, իսկ նրանց միջին ամսական աշխատավարձը՝ 297,624 ՀՀ դրամ։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 54,287 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 82%-ը։ Նշված կազմակերպություններում աշխատում է 145,582 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 18%-ը։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 3 է, ...

Կարդալ ավելին »
ajax-loader