Տնտեսություն

Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 754 839. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 754 839։ Դա գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 41 124-ով կամ 5.8 %-ով: 

Կարդալ ավելին »

Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 48.3%` նվազելով 0.1 տոկոսային կետով

ՀՀ կառավարության պարտքի բեռը պահպանվել է ՀՀ հարկաբյուջետային կանոններով թիրախավորվող 50%-ից ցածր մակարդակում՝ արտացոլելով հարկաբյուջետային քաղաքականության կայունությունը և պահպանվող դրական մակրոտնտեսական միջավայրը։ 2024 թվականին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 48.3%` նախորդ տարվա համեմատ նվազելով 0.1 տոկոսային կետով: Այդ մասին հայտնում են Կառավարության աշխատակազմից:

Կարդալ ավելին »

Մարտի 1-ից նույնականացմամբ դրոշմավորումը պարտադիր կլինի նոր ապրանքախմբերի համար

Հայաստանում 2023 թվականից փուլային եղանակով ներդրվում է ապրանքների թվային դրոշմավորման  գործընթացը: Նույնականացման միջոցներով արդեն իսկ դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը, ալկոհոլային ապրանքները, փաթեթավորված խմելու ջուրը:  Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ kառավարության որոշմամբ թվային դրոշմավորումը պարտադիր կլինի նոր ապրանքային խմբերի համար. «2025 թվականի մարտի 1-ից՝ գազավորված և ոչ գազավորված ըմպելիքներ, ոչ ալկոհոլային խմիչքներ, մակարոնեղեն, թեյ և սուրճ, կենդանական և ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը հունվարին ապահովել է 232,8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

2025 թվականի հունվարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 232.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 55.2 մլրդ. դրամով կամ 31.1%-ով:  «Մասնավորապես, հարկային մարմնի կողմից հավաքագրվել է շուրջ 220.6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 34.6 մլրդ դրամով կամ 18.6%-ով: Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է շուրջ 32.8 ...

Կարդալ ավելին »

1 մլրդ դրամի սուբվենցիա կտրամադրվի 21 համայնքի

2025-ի պետական բյուջեով մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար 1 մլրդ դրամի չափով նախատեսված է սուբվենցիաների տրամադրում 21 համայնքի: Այդ համայնքները Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին, Ծաղկահովիտ համայնքներն են, Արարատի մարզի՝ Մասիս, Արմավիրի մարզի՝ Արմավիր, Արաքս, Խոյ, Գեղարքունիքի մարզի՝ Գավառ, Լոռու մարզի՝ Վանաձոր, Փամբակ, Ստեփանավան, Կոտայքի մարզի՝ Աբովյան, Բյուրեղավան, Հրազդան, Չարենցավան, Շիրակի մարզի՝ Գյումրի, Ախուրյան, Վայոց ձորի մարզի՝ Ջերմուկ, Արենի, Եղեգիս, ...

Կարդալ ավելին »

Մինչև հունիսի 30–ը հնարավոր կլինի 0% մաքսատուրքով կարտոֆիլի սերմացու ներմուծել Հայաստան

Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կարտոֆիլի սերմացուի նկատմամբ սակագնային արտոնություն կկիրառվի 6 ամիս ժամկետով։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ Որոշումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2025 թ. հունվարի 22–ի որոշման կիրառումը պատշաճ ապահովելու անհրաժեշտությամբ։ Համաձայն որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 3,5 հազար տոննա ծավալով կարտոֆիլի սերմացուի ներմուծման 0% մաքսատուրքի դրույքաչափ նկատմամբ սակագնային արտոնություն։ «Նախագծով նախատեսված միջոցառման իրականացումն ուղղված է ...

Կարդալ ավելին »

ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 30,16 մլրդ դոլար. առաջատար գործընկերը ՌԴ-ն է

2024թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 30․16 մլրդ դոլար, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 8․8 մլրդ դոլարով կամ 41․53%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 12․4 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 56․51%-ով կամ 4․5 մլրդ դոլարով։ Երկրորդը տեղում ...

Կարդալ ավելին »

Ապահովագրական ընկերությունների ակտիվները կազմել են 97,2 մլրդ դրամ

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների՝ 2024թ․-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապահովագրական ընկերությունների հաշվեկշռային ընդհանուր ակտիվները կազմել են 97,215 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 9.7%-ով։ Ապահովագրական պահուստները կազմել են 38,893 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 7.1%-ով։ Հաշվեկշռային ընդհանուր կապիտալը կազմել են 28,444 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 4.2%-ով։ Չբաշխված շահույթը կազմել են 6,459 ...

Կարդալ ավելին »

Ինչ է թվային դրոշմավորումը և որ ապրանքներն են ենթակա դրոշմավորման. ՊԵԿ-ը մանրամասնում է

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հարց ու պատասխանի ձևաչափով ներկայացրել է, թե ինչ է թվային դրոշմավորումը և ո՞ր ապրանքներն են ենթակա դրոշմավորման:  ՊԵԿ-ի տարածած հարցուպատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.  Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ Դրոշմավորումը նույնականացման միջոցի՝ Դատա մատրիքս հատուկ թվային ծածկագրի` դրոշմավորման ենթակա ապրանքի վրա տեղադրումը և համապատասխան հավաստի տեղեկատվության փոխանցումն է ազգային օպերատորի E-mark ...

Կարդալ ավելին »

Հացի արտադրությունն աճել է 1․2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 262,895.9 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.2%-ով։ Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 18․5%-ով և կազմել 143,202.9 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը աճել է 36․7%-ով և կազմել 2,365.6 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն աճել է 7․2%-ով և կազմել 5,612.1 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը աճել է 6․7%-ով՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader