Հացի արտադրությունն աճել է 1․2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 262,895.9 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.2%-ով։

Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 18․5%-ով և կազմել 143,202.9 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը աճել է 36․7%-ով և կազմել 2,365.6 տոննա։

Մակարոնեղենի արտադրությունն աճել է 7․2%-ով և կազմել 5,612.1 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը աճել է 6․7%-ով՝ կազմելով 8,153.4 տոննա։

ajax-loader