Relax

Հայաստանում տեղի կունենա HIF Yerevan 2025 միջազգային ներդրումային ֆորումը

Երևանում հունիսի 18-ին տեղի կունենա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար ​​հարթակ է և նպատակ ունի խթանել Հայաստանի զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի զարգացումը:  Ֆորումը կազմակերպվել է երկխոսությունների միջոցով ներդրումների խթանման, ռազմավարական գործընկերությունների ձևավորման և կայուն զարգացմանը նպաստելու, ինչպես նաև տարածաշրջանի ու համաշխարհային հյուրընկալության քարտեզի վրա Հայաստանը, որպես մրցունակ ուղղություն, դիրքավորելու համար։  Ներդրումային ֆորումը ...

Կարդալ ավելին »

Մոսկվայում անցկացվեցին «Թումանյանական օրեր»

Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ Մոսկվայում կայացել է «Թումանյանական օրեր» երկօրյա միջոցառումների շարքը։ Ծրագիրը մեկնարկել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնում։ Թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել «Ճամփորդ հոգի» բանախոսությամբ, որի ընթացքում սլայդի միջոցով ներկայացվել է Թումանյանի ճամփորդությունների քարտեզը, արտացոլվել նրա ճամփորդական մտքերն ու լուսանկարները։ Միջոցառման շրջանակում ներկայացվել է նաև «Թումանյանը և ռուսական գրականությունը» թեմայով դասախոսություն, ցուցադրվել «Նամակներ ռազմաճակատից» ...

Կարդալ ավելին »

«Ջազի սիմֆոնիա»․ կհնչեն Գարի Քյոսայանի ստեղծագործությունները

Ջազային ճանաչված երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, երաժշտասերներին կներկայացնեն Քյոսայանի հեղինակային ստեղծագործությունները: «Ջազի սիմֆոնիա» խորագրով համերգը տեղի կունենա հունիսի 13-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:  Գարի Քյոսայանը համերգի առաջին մասում կնվագի իր սոլո ջազ ստեղծագործությունները, համաշխարհային ջազային հիթեր, կլինեն պրեմիերաներ, իսկ երկրորդ մասում նվագախմբի ընկերակցությամբ կհնչեն ֆիլմերի և ներկայացումների համար գրած գործերը:  Համերգն ...

Կարդալ ավելին »

Հայաստանում կանցկացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը

Հայաստանում հունիսի 13-15-ը կանցկացվեն Եվրոպական հնագիտության օրեր: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, եռօրյա միջոցառումները կիրականացվեն ՀՀ հնագիտական տարբեր վայրերում, արգելոց-թանգարաններում, թանգարաններում և այլ վայրերում։  «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը Հայաստանը մասնակցում է 3-րդ տարին։ ՀՀ-ում միջոցառմանը միացել են Հայաստանում հնագիտությամբ զբաղվող ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական ...

Կարդալ ավելին »

Արամ Խաչատրյանի անվան 21-րդ մրցույթը Երևանում է հյուրընկալել դիրիժորների 12 երկրից. մրցույթը մեկնարկում է կոմպոզիտորի ծննդյան օրը

Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը, որը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտական կարգում, իր շուրջ է համախմբել 18 երաժշտի 12 երկրից՝ Ֆրանսիա, Արգենտինա, Հայաստան, ԱՄՆ, Հարավային Կորեա, Լատվիա, Թայվան, Ավստրալիա, Չինաստան, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա։ Ավանդույթի համաձայն՝ մրցույթի մեկնարկը կազդարարվի Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ այսօր, հունիսի 6-ին։ Մեկնարկից առաջ լրագրողների հետ հանդիպմանը «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանն ասաց՝ մրցույթի նախընտրական ...

Կարդալ ավելին »

«Օձի ապուր»․ Հայաստանը Անսիի միջազգային փառատոնում կներկայանա կարճամետրաժ անիմացիոն ֆիլմով

Ֆրանսիայի Անսի քաղաքում հունիսի 8-14-ը կկայանա Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, որին Հայաստանը կներկայանա «Օձի ապուր» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմով: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, «Օձի ապուր» ֆիլմը  «Բադա» ընկերության առաջին նախագիծն է, որը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ։ Ռեժիսոր Զաքար Դեմիրճյանի և պրոդյուսեր Րաֆֆի Մովսիսյանի «Օձի ապուր» ...

Կարդալ ավելին »

Դուբայն ստանում է իր առաջին երեք ՄԻՇԼԵՆ աստղերը

Դուբայն ստանում է իր առաջին երեք ՄԻՇԼԵՆ աստղերը՝ շնորհիվ հայրենական Trèsind Studio-ի պատմական առաջխաղացման և Björn Frantzén-ի սահմանած նոր խոհարարական ռեկորդի ● Այս տարվա թողարկումն ընդգրկում էր 119 ռեստորան 35 խոհանոցային ուղղություններով՝ 72.5% աճ 2022 թ․ առաջին թողարկման համեմատ։● Trèsind Studio-ն դարձել է աշխարհի առաջին հնդկական ռեստորանը, որը ստացել է երեք ՄԻՇԼԵՆ աստղ՝ պատմություն կերտելով գաստրոնոմիայի ոլորտում։● Բյորն Ֆրանթցենն այժմ ...

Կարդալ ավելին »

Հակոբ Պարոնյանի անվան թատրոնը «Փրայմ թայմ» մյուզիքլը ներկայացրել է Թբիլիսիում

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը մայիսի 30-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան ազգային թատրոնում խաղացել է «Փրայմ թայմ» մյուզիքլը։ Թատերասերները մեծ ոգևորությամբ են դիտել ներկայացումը։ «Փրայմ թայմ»-ն անդրադառնում է փառքի, մարդկանց արժեհամակարգի խեղման և սոցիալական արդարության խնդիրներին։ Պատմության գլխավոր հերոսուհին Աննան է՝ երիտասարդ կին, որը հայտնվելով փառքի և փողի ճիրաններում՝ փորձում է պահպանել ինքնությունը և պայքարում է սեփական ձայնի ...

Կարդալ ավելին »

SUMMEET ժամանակակից պարի 5-րդ միջազգային ամառային փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը

SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 1-ը։ Հինգերորդ փառատոնը տեղի կունենա Երևանում և Գյումրիում։  SUMMEET փառատոնի ծրագրում ամփոփված են ժամանակակից պարի, ֆիզիկական և վիզուալ թատրոնի բեմականացումներ, պերֆորմանսներ՝ ներկայացված հայկական թատրոններում, ինչպես նաև քաղաքային լանդշաֆտի արտասովոր վայրերում։   5-րդ փառատոնի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են 2024-ի դեկտեմբերից՝ փառատոնից վեց ամիս առաջ, ինչի շնորհիվ միջազգային նոր ...

Կարդալ ավելին »

«Հուսո առագաստ 2025» հեղինակային երգի միջազգային փառատոնը մեկնարկել է

«Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը Բարդերի ակումբի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային 11-րդ փառատոնը: Փառատոնն ընթանալու է 3 փուլով` նախընտրական, ընտրական և սևանյան: Նախընտրական փուլում ընդունվում են հայտերը: Այն կավարտվի հունիսի15-ին։ Այս տարի ևս դիմել կարող են ինչպես հեղինակ-կատարողները, այնպես էլ այլ հեղինակների ստեղծագործությունները սեփական մեկնաբանությամբ կատարողները։ Նախնական ընտրությունն անցած հայտատուները կմասնակցեն  ընտրական փուլի եզրափակիչ համերգին, որն ...

Կարդալ ավելին »
ajax-loader