Relax

Աշոտ Աղաբաբյանին շնորհվել է «Տարվա հայ հեղինակ» մրցանակը

Այսօր Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կայացավ «Արմենպրեսի» «Երևանյան բեսթսելեր» նախագծի «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գրող, հրապարակախոս Աշոտ Աղաբաբյանը։ « «Տարվա հայ հեղինակ» մրցանակը շնորհվեց ինձ՝ հետևյալ մակագրությամբ. «Տարվա հայ հեղինակ շնորհվում է Աշոտ Աղաբաբյանին՝ անդադրում աշխատանքի, անսպառ ստեղծագործականության և «Արմենպրեսի» «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում մի քանի գրքով տարվա բեսթսելեր ճանաչվելու համար»։ Շնորհակալություն կազմակերպիչներին և իմ ...

Կարդալ ավելին »

«Նռան գույնը»․ Հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

 Ա․ Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 15-ին և 16-ին՝ ժամը 19։00-ին, կցուցադրվի «Նռան գույնը» անվանումով հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։ Պարուսույցը և գեղարվեստական ղեկավարը Մուրադ Մերզուկին է, իսկ գաղափարի հեղինակն է Սաթէ Խաչատրյանը։ Ցանկություն ունենալով երկխոսություն ստեղծել տարբեր մշակույթների և արվեստի տարբեր ճյուղերի միջև՝ այս ներկայացումը համատեղում է հիփ-հոփը հայկական ավանդական պարի, իսկ հայկական ...

Կարդալ ավելին »

Թումանյանական երեկո սահմանամերձ Բերդավանում

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում ևս նշել են Գիրք նվիրելու օրը, որը համընկել էր մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակի հետ։ Միջոցառումը կայացել է Զուրաբյաններ հյուրատան «Ռետրո» սրահում։ Թումանյանական տոնին հիմնականում մասնակցնել են Նոյեմբերյանի տարածաշրջանի գրքասեր և արվեստասեր կանայք։ Ճանաչված ասմունքող Լիանա Զուրաբյանը, ով նախաձեռնել էր միջոցառումը, ֆեյսբուքյան իր էջում այդ առթիվ գրառում է կատարել և հրապարակել է լուսանկարներ ու ...

Կարդալ ավելին »

AknEye նախագծի աջակցությամբ Փարիզում կայացել է Երվանդ Քոչարի 125-ամյակին նվիրված ցուցահանդեսը

AknEye մշակութային նախագծի աջակցությամբ օրերս Փարիզի Ալեք Մանուկյան հայկական մշակութային կենտրոնում կայացել է նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդես-երեկոն: Կազմակերպմանն աջակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը և Ֆրանսիայի ՀԲԸՄ-ն: «Քոչարյան գծի մոգական փոխհատումները» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են Մաեստրոյի՝ փարիզյան շրջանի առանց նախնական ուրվանկարի, ձեռքի ազատ, սահուն, չընդհատվող շարժումներով, սեղման տեխնիկայով կատարված գրաֆիկ ստեղծագործությունների վերատպությունները: Այցելուներին նաև ներկայացվել է թանգարանի ...

Կարդալ ավելին »

Newmag Winter Fest 2024-ն անցավ ջազային էլևէջներով, «ՏաԼույսի» հոգևոր շնչով ու պոեզիայի ընթերցումներով (լուսանկարներ)

Փետրվարի 10-ին Newmag-ը ներկայացրեց գրականության և ժամանակակից արվեստների աննախադեպ փառատոն, որի հովանավորների շարքում էր Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ GeoProMining ընկերությունը։ Գրքատոնն իր շուրջն էր հավաքել մշակութային դեմքերի, արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների։ Փառատոնի բացման արարողությունը վստահված էր Արցախի պետական ջազ նվագախմբին։ Ելույթով հանդես եկավ նաև Տավուշի «ՏաԼույս» երգչախումբը, իսկ եզրափակիչ գալա համերգին հնչեցին Ավետ Բարսեղյանի պոեզիան ու նրա խոսքերի ...

Կարդալ ավելին »

Ջեֆ Բեզոսը Amazon-ի 2 միլիարդ դոլարի բաժնետոմս է վաճառել

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը վաճառել է ընկերության բաժնետոմսերը՝ մոտ 2 միլիարդ դոլար արժողությամբ: Այս մասին հայտնում է Forbes-ը։ Բեզոսը փետրվարի 7-ին և 8-ին վաճառել է մոտ 12 միլիոն բաժնետոմս։ Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, ում կարողությունն այժմ գնահատվում է 196 միլիարդ դոլար, ավելի քան երկու տարվա ընթացքում առաջին անգամ վաճառում է իր ակտիվները։ Նշվում է, որ Բեզոսն այս շաբաթ բաժանվել է իր բաժնետոմսերի ...

Կարդալ ավելին »

Զվարճանքի նոր տիեզերք․ Disney-ը $1,5 մլրդ-ով գնում է Epic Games-ի մի մասը

Walt Disney ընկերությունը հայտարարել է, որ կգնի Epic Games ընկերության ընդհանուր 1,5 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսեր, որպեսզի խաղային և զվարճանքի նոր տիեզերք ստեղծի, որը կապված կլինի միջհարթակային Fortnite տեսախաղի հետ։ Հաղորդվում է, որ այս նոր տիեզերքը սպառողներին խաղալու, դիտելու, գնումների և շփման տարբեր եղանակներ կառաջարկի Disney-ի, Pixar-ի, Marvel-ի, Star Wars-ի, Avatar-ի և այլ տիպի բովանդակության, հերոսների և պատմությունների հետ: Չի նշվում, թե ...

Կարդալ ավելին »

100-ամյակը՝ «Մակդոնալդսում»․ մոտ 40 տարի ամեն օր սնվել է այնտեղ

Ամերիկյան Արեւմտյան Վիրջինիա նահանգի բնակիչ Զեն Ուայթը 100-ամյակը նշել է «Մակդոնալդս» ռեստորանում, տեղեկացրել է Business Insider պարբերականը։ Տղամարդը ծնվել է 1924թ. եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է բանակում ու զբաղվել ռադարների նորոգմամբ։ Թոշակի անցնելուց հետո մտել է ROMEO ակումբ, որի անվանման մեջ գրված է. «Թոշակառուներ, որոնք ճաշում են ռեստորանում»։ 36 տարի երկարակյացը եւ նրա ընկերներն ամեն առավոտ նախաճաշել են ...

Կարդալ ավելին »

Porsche Taycan. կատարելության նոր աստիճան՝ գարնանը

Porsche-ն թարմացրել է Taycan մոդելային շարքը: Նոր տարբերակներն ավելի հզոր են, ունեն ընթացքի ավելի մեծ պաշար, ինչպես նաեւ բարելավվել են արագացման ցուցանիշներն ու լիցքավորման տեւողությունը: Իր հերթին, Style Porsche-ն կատարելագործել է դիզայնը՝ ավելի տարբերվող դարձնելով Turbo մոդելները: Բոլոր Taycan մոդելների ստանդարտ համալրումն ընդլայնվել է․ այն նաեւ ներառում է Porsche Driver Experience-ի նոր սերունդը՝ բարելավված կառավարման հայեցակարգով եւ դիսփլեյով:   Շտուտգարտ ...

Կարդալ ավելին »

Չինաստանը խրախուսում է ազգային ընկերությունների՝ «կանաչ» մեքենաներ ստեղծելու նախագծերը

Չինաստանի իշխանությունները կխրախուսում են ազգային ընկերություններին գործակցել էներգիայի այլընտրանքային աղբյուրներով աշխատող մեքենաների մշակման և արտադրության մեջ: Այդ մասին հայտնում է ՉԺՀ-ի առևտրի նախարարությունը։ «Արտասահմանում համապատասխան ընկերությունների հետ համագործակցությունը պետք է ամրապնդվի՝ հաշվի առնելով տեղական պայմանները»,– ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է երկրի ինը պետական ​​գերատեսչությունների մասնակցությամբ: Փաստաթուղթը մատնանշում է այլ երկրների հետ տեխնիկական համագործակցությունն ակտիվորեն խթանելու անհրաժեշտությունը՝ խրախուսելով չինական արդյունաբերական կազմակերպություններին ...

Կարդալ ավելին »
ajax-loader