«Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում «Մաշինա վրեմենի» խումբը, որն այս տարի տոնում է հիմնադրման 55-ամյակը, մեծ համերգային ծրագրով հանդես կգա Երևանում: Հ ամերգը տեղի կունենա ապրիլի 13-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Կհնչեն 1970-ից մինչև 2020 թվականները ծնված հիթերը, նոր երգեր: Խմբի անդամներ Անդրեյ Մակարևիչը, Ալեքսանդր Կուտիկովը, Վալերի Եֆրեմովը հիշեցնում են, որ ապրիլի 13-ին Ալեքսանդր Կուտիկովի ծննդյան օրն ...
Կարդալ ավելին »Relax
«Նեմրան» ներկայացրել է The Fool Moon երգի հոլովակը
«Նեմրա» ռոք խումբը երաժշտասերների դատին է հանձնել «The Fool Moon» երգը, որի թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության հեղինակը Վան Եղիազարյանն է: Երգի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է: Ռեժիսորը Կարեն Ամյանն է: «Նեմրա»-ն կազմավորվել է 2012 թվականին Երևանում: Խումբը հանդես է գալիս հեղինակային անգլերեն երգերով ալտերնատիվ ռոք ժանրում և հայկական ժողովրդական երգերի սեփական մեկնաբանություններով: Խմբի անդամներն են վոկալիստ, կիթառահար Վան ...
Կարդալ ավելին »Էնիո Մորիկոնե․ օսկարակիր կոմպոզիտորը՝ Հայաստանում
Առաջին անգամ Հայաստանում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը: «Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնը շարունակում է ներկայացնել իրադարձային համերգների շարքը: Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը: Օսկարակիր կոմպոզիտորի գլուխգործոցները կհնչեն Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Անդրեա Մորիկոնե: Տոմսերը կարող եք ձեռք բերել փառատոնի պաշտոնական հարթակից։
Կարդալ ավելին »Tesla-ն կրճատում է էլեկտրաքարերի արտադրությունը Շանհայում
Tesla-ն որոշել է կրճատել էլեկտրական մեքենաների արտադրությունը Շանհայի իր գործարանում, որտեղ նրանք արտադրում են Model 3 սեդանը և Model Y քրոսովերը։Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ մարտին ընկերության ղեկավարությունը աշխատակիցներին ասել է, որ կրճատեն Model 3-ի և Model Y-ի արտադրությունը և վեցօրյա աշխատանքային շաբաթից անցնեն հնգօրյայի։ Հրատարակությունը այս որոշումը կապում է Չինաստանի էլեկտրական մեքենաների շուկայում ինտենսիվ մրցակցության և վաճառքի ցածր ...
Կարդալ ավելին »Աշխարհի ամենաերջանիկ երկիրը Ֆինլանդիան է․ ո՞ր հորիզոնականում է Հայաստանը
Երջանկության մասին 2024 թ․ համաշխարհային զեկույցում Հայաստանն ամենաերջանիկ երկրների շարքում զբաղեցրել է 82-րդ հորիզոնականը։ Հարցումներն իրականացրել է Gallup ընկերությունը։ Ուսումնասիրությունը հիմնվում է վեց հիմնական գործոնի վրա՝ յուրաքանչյուր անձին ընկնող ՀՆԱ, սոցիալական աջակցություն, առողջություն, ազատություն, առատաձեռնություն և կոռուպցիայի մակարդակ։ Վարկանիշը, սակայն, հիմնված է ոչ թե տվյալ երկրում այդ ցուցանիշներից որևէ մեկի վրա, այլ իրենց կյանքի վերաբերյալ անհատների սեփական գնահատականների։ Արդեն ...
Կարդալ ավելին »Մարդանման ռոբոտներ՝ Mercedes-Benz-ի գործարաններում
Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրողի գործարաններում մարդանման ռոբոտներ կհայտնվեն, որոնք մշակել է ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում տեղակայված Apptronik ընկերությունը: Ակնկալվում է, որ ռոբոտները կօգնեն աշխատողներին և արտադրության գործընթացին վերաբերող մի շարք առաջադրանքներ կկատարեն: Ինչպես տեղեկացնում է Robbreport.com-ը, փորձնական ծրագրի շրջանակում Apptronik-ի մարդանման ռոբոտները կօգտագործվեն «ֆիզիկական ուժ պահանջող ձեռքի ցածրորակ աշխատանքն» ավտոմատացնելու համար։ Այս երկոտանի ռոբոտներից մեկը՝ Apollo-ն, ունի 173 սմ հասակ, կշռում է մոտ 72 կգ ...
Կարդալ ավելին »Նկարիչների միությունը կներկայացնի ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արշալույս Չիֆլիկյանի ժառանգությունը
Հայաստանի նկարիչների միությունը, արժևորելով բեմանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արշալույս Չիֆլիկյանի թողած մշակութային ժառանգությունը, մարտի 22-ին ցուցահանդեսով կներկայացնի նրա բազմաբնույթ աշխատանքները: Արշալույս Չիֆլիկյանը երևույթ է հայ կերպարվեստում. նկարիչ, գրող, հանրագիտակ, հմուտ մանկավարժ, որի մարդկային ու մտավոր արժանիքները բարձր են գնահատել ժամանակակիցները։ Նրա ներկայությունը կար մշակույթի տարբեր ոլորտներում՝ նկարչություն, թատրոն, պոեզիա, դրամատուրգիա և այլն: Արշալույս Չիֆլիկյանը դպրոց է հաճախել 13 տարեկանում։ Ուսումնառության ...
Կարդալ ավելին »Porsche-ն ընդլայնում է էլքարերի շարքը․Taycan Turbo GT
Porsche-ն ընդլայնում է իր ամբողջովին էլեկտրական սպորտային սեդանի շարքը՝ ներառելով Taycan Turbo GT եւ Weissach փաթեթով Taycan Turbo GT մոդելները: Վերջինս կառուցված է վազքուղու համար եւ համալրված չէ հետեւի նստատեղերով՝ հօգուտ էլ ավելի լավ հզորություն-զանգված հարաբերակցության: Պիկային հզորությունը երկու մոդելի դեպքում էլ կարող է կազմել ավելի քան 1100 ձիաուժ: Համակցված տարբեր թեթեւ կառուցվածքների եւ աերոդինամիկ միջոցների հետ՝ այս լիովին էլեկտրական ...
Կարդալ ավելին »Վաճառեք կամ կարգելենք․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է TikTok-ի օրինագիծը
ԱՄՆ Կոնգրեսը քայլեր է ձեռնարկում TikTok սոցիալական ցանցի նկատմամբ։ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել մի օրինագծի, որի համաձայն՝ ByteDance չինական կոնցեռնը վեց ամսվա ընթացքում պետք է վաճառի սոցցանցի ամերիկյան բաժինը։ Հակառակ դեպքում այն կարգելվի ԱՄՆ-ում։ Հանրապետական պատգամավոր Սթիվեն Սքալիզը TikTok-ի վերաբերյալ որոշումն անվանել է «ազգային անվտանգության կարեւորագույն հարց»։ Առայժմ, սակայն, պարզ չէ, թե կաջակցի՞ արդյոք օրինագծին ԱՄՆ Սենատը։ ...
Կարդալ ավելին »«Իմ պատմությունը՝ պատմության մեջ»․Հռոմի պապի ինքնակենսագրական գիրքը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որն անցած տարեվերջին դարձավ 87 տարեկան, ինքնակենսագրություն է գրել։ Այն լույս կտեսնի Եվրոպայում եւ Ամերիկայում մարտի 19-ին՝ Սուրբ Հովսեփի օրը, որը կաթոլիկները նշում են Հոր օրը։ Ինչպես գրել է Corriere della Sera թերթը, «Կյանք. իմ պատմությունը՝ պատմության մեջ» (Life. La mia storia nella Storia) անունը կրող գրքում ներկայացվել են հուշեր մանկության եւ իտալական ծագման մասին, եկեղեցական կյանքի, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ