Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի «Օստանկինո» համերգասրահում կայացել է «Կարին» ավանդական երգի-պարի համույթի համերգը՝ Մոսկվայում գործող հայ ավանդական «Նժդեհ» ու «Կայծ» պարախմբերի մասնակցությամբ։ Համերգի ընթացքում հնչել են նաեւ Պարույր Սեւակի և Համո Սահյանի պոեզիայից պատառիկներ՝ նվիրված մեծանուն գրողների 100 և 110-ամյակներին։ Փոխանցելով ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի ողջույնի խոսքը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն ազգային ...
Կարդալ ավելին »Relax
Հունիսի 12-ին վերանորոգումից հետո իր դռները կբացի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր՝ հունիսի 10-ին, մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը ներկայացրեց հունիսին մայրաքաղաքում անցկացված և անցկացվելիք մշակութային միջոցառումները։ «Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Երևանի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը պատմական իրադարձություն է հայ և համաշխարհային դասական կատարողական արվեստում: Տասնամյակների կենսագրություն ունեցող պրոֆեսիոնալ և շատ նվագախմբերի համար նույնիսկ դժվարին համարվող բարդագույն ծրագրով հանդես կգա Երևանի քաղաքապետարանի ...
Կարդալ ավելին »Հայաստանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք Sial-2024 միջազգային ցուցահանդեսին
Հոկտեմբերի 19-23-ը Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում կանցկացվի Sial-2024 սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսը: Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Sial-2024-ը աշխարհի ամենամեծ արտահանման հարթակներից մեկն է։ Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու տարբեր երկրներից ներկայացված՝ համաշխարհային ճանաչում ունեցող՝ սննդի և խմիչքի արտադրողներին։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։
Կարդալ ավելին »Հայտնի դերասան Ջեյսոն Մոմոայի մասնակցությամբ ֆիլմը մրցանակ է ստացել Հայաստանից
Օրերս փառատոնն ամփոփել է արդյունքները և բոլորին հայտնի են դարձել հաղթողները։ «Բարձրանալով խորքից» (Deep Rising) Ֆիլմը հաղթել է լիամետրաժ դոկումենտալ ֆիլմերկենսաբազմազանության պահպանության մասին անվանակարգում։ Հայտնի ամերիկացի դերասան, մոդել, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջեյսոն Մոմոայիմասնակցությամբ ֆիլմը հաղթել է հայկական «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանականփառատոնում։ Օրերս փառատոնն ամփոփել է արդյունքները և բոլորին հայտնի են դարձել հաղթողները։ «Բարձրանալով խորքից» (Deep Rising) Ֆիլմը հաղթել է ...
Կարդալ ավելին »Սնուփ Դոգի համերգը Երևանում կարող է կայանալ այս տարվա օգոստոսին
Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգը կարող է կայանալ այս տարվա օգոստոսին։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին։ Նախարարը հիշեցրել է, որ Սնուփ Դոգի համերգը Երևանում պետք է տեղի ունենար 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, սակայն հայտնի պատճառներով այն հետաձգվել էր։ «Այս տարվա ...
Կարդալ ավելին »Գինու օրերի փառատոնին կհնչեն Շառլ Ազնավուրի երգերը
Գինու օրերի փառատոնի շրջանակում հունիսի 7-9-ը կհնչեն շանսոնյե Շառլ Ազնավուրի կատարումները։ «Կտեղադրվի բեմ, Ազնավուրի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ կհնչեն մեծանուն շանսոնյեի կատարումները»,- քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում ասաց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։ Գինու օրերի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է ամբողջ աշխարհին, ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում փառատոնային զբոսաշրջության զարգացումը։ 2023 թվականին փառատոնը ունեցել է 120․000 այցելու, որից շուրջ 30․000-ը ...
Կարդալ ավելին »«Սա Եվրոպան է. հետաքրքրաշարժ ճամփորդություն եվրոպական մայրցամաքով» ներկայացումը՝ Երևանում
Եվրամիության խորհրդում Բելգիայի նախագահության հովանու ներքո և Եվրոպայի օրվա շրջանակներում Երևանում Բելգիայի Թագավորության դեսպանության նախաձեռնությամբ հայ հանդիսատեսն առիթ կունենա վայելելու «Սա Եվրոպան է. հետաքրքրաշարժ ճամփորդություն եվրոպական մայրցամաքով» ներկայացումը։ Ներկայացումը կկայանա հունիսի 5-ին՝ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում։ Բելգա-հոլանդական դուետը՝ Հենդրիկ Վոսը և Ֆրանս Գրափերհաուսն այս ներկայացմամբ հարգանքի տուրք են մատուցում Եվրոպական Միությանը՝ պատմական իրադարձությունները ներկայացնելով գրավիչ պատմություններով և սրամիտ անեկդոտներով։ ...
Կարդալ ավելին »«Եվրոպական հնագիտության օրեր». այցելություններ պեղավայրեր, հանդիպումներ հնագետների հետ
ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ հունիսի 14-16-ը Հայաստանում կիրականացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը: Եռօրյա միջոցառումները կանցկացվեն ՀՀ հնագիտական վայրերում, թանգարաններում, արգելոց-թանգարաններում և տարբեր այլ տեղերում։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Հայաստանը նշյալ միջոցառմանը միացել է 2022 թվականին։ Հայաստանում հունիսի 14-ին, 15-ին և 16-ին անցկացվող «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը միացել են Հայաստանում հնագիտությամբ զբաղվող ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ», «Պատմամշակութային ...
Կարդալ ավելին »Հունիսի 2-5-ը կանցկացվի «Երևան բալետ ֆեստը»
Չորս օր մայրաքաղաքը կգունավորվի դասական թատերարվեստի պարային խճանկարով: Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ Բացօթյա բալետային փառատոնին Երևանում հանդես կգան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի ու բալետի և Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնները: «Ծավալային առումով մեկ, մեկուկես անգամ գերազանցում է այս տարվա ...
Կարդալ ավելին »Երգեք, և YouTube Music-ը կգտնի ձեր ուզած երաժշտությունը
YouTube Music հավելվածի Android տարբերակում ավելացել է նոր գործառույթ, որը նման է Shazam-ին․ այն թույլ է տալիս երաժշտությունը որոնել հեռախոսի մոտ այն երգելու, մեղեդին շվացնելու (կամ պարզապես այլ սարքից տվյալ երգի ձայնագրությունը միացնելու) միջոցով։ Որոնման նոր ձևաչափը հասանելի է խոսափողի պատկերակի կողքին գտնվող պատկերակի միջոցով, որը հայտնվում է հավելվածի վերին աջ անկյունում գտնվող որոնման կոճակը սեղմելու դեպքում: Ինչպես նշում են ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ