Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ Նյու Դելիում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նիստի շրջանակներում կազմակերպել է «Art that Reinstates Friendship: Ajanta Revisited in Armenia» խորագրով հարակից միջոցառումը: Ինչպես հաղորդում է Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունը, Հայաստանի ազգային պատկերասրահում առկա Հնդկաստանի Աջանտայի քարանձավների որմնանկարների հայազգի անվանի նկարիչ Սարգիս Խաչատուրյանի 1930-ականների կտավների կրկնօրինակների ցուցադրության բացմանը ...
Կարդալ ավելին »Relax
«Լավաշի կախարդանքը» փառատոնն արժևորել է հայկական լավաշի պատրաստումը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը Շիրակի մարզի Արևիկ գյուղում իրականացրել է «Լավաշի կախարդանքը» փառատոնը, որը մեկնարկել էր 2023 թվականին: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, փառատոնը տեղի է ունեցել «Լավաշ. միասնականության և հզորության խորհրդանիշ» ծրագրի շրջանակում: Այն նվիրված էր լավաշ թխելու ավանդույթը 2014 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ...
Կարդալ ավելին »Դիլիջանում կայացել է «Համազնավուր» ֆոլկ համերգը
Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Դիլիջանի մարզադպրոցի բացօթյա հարթակում այսօր տեղի է ունեցել «Համազնավուր» խորագրով ֆոլկ համերգը։ Համերգին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Ազնավուրի երգերի կատարմամբ հանդես են եկել հրավիրված երգիչներ Գոռ Սուջյանը, Սյուզի Մելքոնյանը, Սեդա Սեյրանյանը, Ինգա Արշակյանը և Քերոբ Հովելյանը` Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի և մենակատարների մասնակցությամբ: Ունկնդրին ներկայացվել են հանրահայտ ...
Կարդալ ավելին »Դիլիջանում կանցկացվի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ս.թ հուլիսի 20-ին և 21-ին Դիլիջան քաղաքում կանցկացնի «Արհեստների 2-րդ միջազգային փառատոն»-ը։ Երկօրյա միջոցառումների ծրագրով Դիլիջանը կդառնա արհեստների, ավանդական երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական վայր: Գորգագործության, ասեղնագործության, ժանեկագործության, տիկնիկագործության, փայտագործության, խեցեգործության հարուստ մշակույթը ներկայացնող տաղավարներում այցելուները կծանոթանան Հայաստանի և այլ երկրների ժողովուրդների արհեստագործական յուրօրինակ ավանդույթներին, ...
Կարդալ ավելին »Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում
Առաջին անգամ Հայաստանում հանդես կգան լեգենդար ջութակահար Ռոբի Լակատոշը և նրա երաժշտախումբը։ Համերգային երեկոն տեղի կունենա հուլիսի 19-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Գնչուական ջութակի վարպետ, ջազմեն և կոմպոզիտոր Ռոբի Լակատոշը ծնվել է Հունգարիայում 1968 թվականին։ Նրա ճակատագիրը նախասահմանված էր. ջութակահարներ էին Ռոբիի հայրը, պապը, նախապապը։Նա հունգարացի ջութակահար Յանոշ Բիհարիի անմիջական հետնորդն է։ Բիհարին Բեթհովենի և Լիստի ընկերն էր, վերջիններս նրան «գնչուական ջութակի ...
Կարդալ ավելին »Հայկական տարազը, ավանդույթներն ու մշակույթը՝ 6-րդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին
«ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը, որն անցկացվելու է օգոստոսի 10-11-ին «Հաղթանակ» զբոսայգում, նպատակ ունի հանրության լայն շրջանակին ներկայացնել հայկական ազգային հագուստը, մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները։ Միջոցառման առաջին հատվածում նախատեսվում է ցուցահանդես-վաճառք արհեստագործ վարպետների, Հայաստանի թանգարանների, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ։ Բարի ավանդույթ է նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը։ Ընթացքում կանցկացվեն ազգային խաղեր, ուսուցողակրթական և ժամանցային ծրագրեր, ցերեկային ...
Կարդալ ավելին »«Ոսկե ծիրանի» «Վարպետ» մրցանակը հանձնվել է Տարսեմ Սինխին
Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ կինոփառատոնի շրջանակում անցկացված հատուկ ընդունելության ընթացքում «Վարպետ» մրցանակը հանձնվել է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ, ծագումով հնդիկ ամերիկացի ռեժիսոր Տարսեմ Սինխին։ Սինխը հայ հանդիսատեսին առավել հայտնի է որպես Լեդի Գագայի փարաջանովյան գեղագիտությամբ ոգեշնչված «911» երգի տեսահոլովակի հեղինակ։ Նա նաև «R.E.M.»-ի Losing My Religion, Վանեսա Պարադիի Be My Baby, Լու Ռիդի What’s Good երգերի հոլովակների ռեժիսորն ...
Կարդալ ավելին »Գինով լի օրեր․ DILIJAN WINE FEST 2024-ը կանցկացվի օգոստոսի 3-ին ու 4-ին
Dilijan Wine Fest-ն անցկացվում է արդեն երեք տարի շարունակ՝ միավորելով գինու սիրահարներին ու գինեգործներին Դիլիջանում՝ Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում։ Այս տարի նույնպես DILIJAN WINE FEST 2024 փառատոնը խոստանում է անմոռանալի ժամանց՝ առաջարկելով այցելուներին 35+ գինեգործների մասնակցությամբ տոնավաճառ, գինու համտես, դասախոսություններ ու վարպետաց դասեր, ֆիլմերի բացօթյա ցուցադրություն, գինով նկարչություն, համերգային ծրագիր ու դիջեյ սեթեր և շատ ավելին։ DILIJAN WINE FEST 2024-ը կազմակերպվում է ...
Կարդալ ավելին »Ասիայի ամենահարուստ մարդու որդու՝ Անանտ Ամբանիի և Ռադիկա Մերչանտի հարսանիքը կարժենա 320 միլիոն դոլար
Ասիայի ամենահարուստ մարդու որդու՝ Մուկեշ Ամբանիի, Անանտի և Ռադհիկա Մերչանտի հարսանիքը կարժենա 320 մլն դոլար։ Հուլիսի 12-ին տեղի կունենա աշխարհի ամենահայտնի հարսանիքներից մեկը։ Սա հարստության խելագարորեն շքեղ ցուցադրություն է, որը կգրավի աշխարհի տեխնոլոգիական ղեկավարներին, ոլորտի տիտաններին, բոլիվուդյան աստղերին, փոփ աստղերին և բարձրակարգ քաղաքական գործիչներին: Հյուրերի թվում են Քիմ և Քլոե Քարդաշյանները, Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներ Բորիս ...
Կարդալ ավելին »Ամփոփվել է «Հանուն բուլինգից ազատ դպրոցի» ծրագրի շրջանակներում անցկացվող ցուցահանդեսը
Ամփոփվել է «Հանուն բուլինգից ազատ դպրոցի» ծրագրի շրջանակներում անցկացվող նկարների ցուցահանդեսը, որը կազմակերպել էր Լիբերալ քաղաքականության ինստիտուտը։ Ցուցահանդեսի թեման էր «Բուլինգը դպրոցականների պատկերմամբ»։ Նպատակն էր հանրային ուշադրությունը սևեռել բուլինգի խնդրին և խնդրի ընկալմանը՝ հենց դպրոցականների աչքերով։ Ցուցադրված էր ավելի քան 30 նկար, որոնց հեղինակները 8-17 տարեկան դպրոցականներն են ՀՀ բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից։ Ժյուրիի որոշմամբ առաջին 3 տեղը զբաղեցրած ...
Կարդալ ավելին »