Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

Ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրով. Փարաջանով» ֆիլմը ցուցադրվելու է Վենետիկի կինոփառատոնում, որը մեկնարկելու է օգոստոսին։ Այդ մասին հայտնում է Հայաստանի կինոգործիչների միությունը։ 

Ֆիլմում ռեժիսոր Զառա Ջյանը, որ երկար տարիներ ապրում է արտերկրում, վերադառնում է Հայաստան և օդանավակայանից միանգամից գնում Սերգեյ Փարաջանովի թանգարան։ Կինոնկարում, որն ունի և՛ գեղարվեստական, և՛ վավերագրական մաս, հնարավոր է հանդիպել համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց՝ Ատոմ Էգոյանին, Էմիր Կուստուրիցային, Արտավազդ Փելեշյանին և այլոց, որոնք խոսում են Փարաջանովի արվեստի եզակիության մասին, հիշում իրենց ծանոթությունը նրա հետ։ 

Կինոնկարի  կարևոր մաս են նաև Սերգեյ Փարաջանովի հետ հարցազրույցից դրվագները, որոնք նորովի են բացահայտում ռեժիսորին։

ajax-loader