Վրաստանի մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Թինաթին Ռուխաձեն այցելեց Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն, շրջայց կատարեց շինարարության ավարտական փուլում գտնվող շենքում։ Այդ մասին տեղեկացնում է «Վրաստան» հայկական պարբերականը։ Նախարարը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի հետ միասին շրջեց շենքում, ծանոթացավ թատրոնի կարիքներին և նախարարության անունից գործակցության պատրաստակամություն հայտնեց։ Հիշեցնենք, որ թբիլիսյան հայկական թատրոնի ավարտական փուլում գտնվող շինարարական և ...
Կարդալ ավելին »Relax
Արքայազն Ուիլյամը Earthshot-ի իր ելույթում խոսել է 9 աֆրիկյան լեզուներով
Արքայազն Ուիլյամը Earthshot մրցանակաբաշխության ժամանակ իր ելույթում խոսել է 9 աֆրիկյան լեզուներով: Ուելսի արքայազնը գտնվել է Քեյփթաունում՝ իր բնապահպանական նախաձեռնության չորրորդ մրցանակաբաշխության համար։ Եզրափակչի 15 մասնակիցներից ընտրվել են հինգ հաղթողներ, որոնք կստանան 1,3 միլիոն դոլար և հնարավորություն՝ կյանքի կոչելու ավելի լավ մոլորակի մասին իրենց գաղափարը: Միջոցառման ժամանակ արքայազն Ուիլյամը ողջույններ է հղել ինը լեզուներով՝ ներկայացնելով Հյուսիսային, Արևելյան, Արևմտյան և Հարավային ...
Կարդալ ավելին »«Քոչար 360°»-ը՝ Երվանդ Քոչարի պատկերային ու տարածական մտածողության մասին
Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում նոյեմբերի 6-7-ին ներկայացվում է «Քոչար 360°» ինստալացիա-պերֆորմանսը: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ինստալացիա-պերֆորմանսն իրականացրել է «Արտ-Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը՝ Երվանդ Քոչարի թանգարանի, ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միության, «Կաֆիգ» պարային ընկերության հետ համագործակցությամբ: «Քոչար 360°» բազմաժանր նախագիծը պարի, կենդանի երաժշտության, վիդեո պրոեկցիայի միաձուլում է՝ ներկայացնելու Երվանդ ...
Կարդալ ավելին »«Ակունքներով անցյալում՝ բաց դեպի ապագան». Շտուտգարտում անցկացվեցին հայ մշակութային օրեր
Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգի hայ համայնքի և նրա հոգևոր հովիվ Տեր Տիրատուր քահանա Սարդարյանի նախաձեռնությամբ 2011 թվականից կազմակերպվում է «Հայ մշակութային օրերը Շտուտգարտում» ամենամյա միջոցառումների շարքը։ Նախաձեռնության նպատակն է ստեղծել հարթակ, որի միջոցով Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքը կծանոթանա և կառնչվի հայկական մշակութային ժառանգությանը՝ հաջորդիվ այն ներկայացնելով ավելի լայն շրջանակներին: Այն նաև հնարավորություն է ընձեռում հայ և գերմանացի արվեստագետներին հանդես գալու իրենց գործերով և ...
Կարդալ ավելին »Հայաստանում փրկված արջի պատմությունը՝ բրիտանացի աստղերի ուշադրության կենտրոնում
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և InternationalAnimal Rescue (IAR) կազմակերպությունների համատեղ ջանքերով հաջողվել է փրկել և վայրիբնություն վերադարձնել ավտովթարի ենթարկված գորշ արջին: Երիտասարդ արջը, որը ստացել է Ռիքի անունը՝ ի պատիվ բրիտանացի կատակերգու Ռիքի Ջերվեյսի, երկու շաբաթ անցկացրել է Ուրցաձորի վայրի կենդանիների փրկարարական կենտրոնում (WRC): Կենդանու ազատ արձակման գործողությանը ներկա է գտնվել բրիտանացի հայտնի դերասան և IAR-ի ...
Կարդալ ավելին »Հնդկական ֆիլմերի փառատոն՝ Երևանում․ կցուցադրվի 6 ֆիլմ
Երևանում Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճում նոյեմբերի 14-17-ը հնդկական 6 ֆիլմ կցուցադրվի: Այդ մասին հայտնում են Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունից, նշելով, որ ֆիլմերը ցուցադրվելու են Յաշ Ռաջ Ֆիլմզ ընկերության «Հնդկական ֆիլմերի փառատոն-2024»-ի շրջանակում: Փառատոնի բացման և ֆիլմերի ցուցադրման ժամանակացույցը ներկայացվում է ստորև. 14 նոյեմբերի ժամը 18:30 – 19:15, ֆիլմերի փառատոնի բացում ժամը 19:15, Հառա ՜ջ, Հնդկաստան (Լեզուն՝ հինդի, ենթագրեր՝ անգլերեն) 15 նոյեմբերի ժամը ...
Կարդալ ավելին »Ֆրանսիայում Հայաստանը ներկայացնող նկարչուհի Լուիզա Գրագատին արժանացել է ոսկե մեդալի
Ֆրանսիայում՝ Բուշ դյու Ռոնում, կայացած մեծ ցուցահանդեսին, որին մասնակցել են նկարիչներ տարբերերկրներից, Հայաստանը ներկայացնող վաստակավոր գեղանկարիչ, խեցեգործ, քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ Լուիզա Գրագատին արժանացել է ոսկե մեդալի։ Այդ մասին նա հայընել է «Հազարան բլբուլ» հաղորդաշարի ժամանակ։ Նկարչուհին հանդես է եկել նաև հայտարարությամբ։ «Աշխարհի ցանկացած կետում, որտեղ կլինի հայ համայնք, հայկական եկեղեցի և անհրաժեշտություն կլինի ստեղծել կամ վերականգնել եկեղեցիական պատկերներ, ...
Կարդալ ավելին »Next Gen․ եզակի զրահամեքենա՝ General Motors-ից
General Motors-ը հատուկ ծառայությունների համար նախատեսված զրահամեքենա է ցուցադրել՝ յուրահատուկ տեխնիկայով։ Ավտոհսկայի դուստր ձեռնարկությունը՝ GM Defense-ը, մանրամասներ է հայտնել Next Gen նախագծի մասին, հայտնում է motor.ru-ն։ Նորարարությունը ցուցադրվել է՝ օգտագործելով չորս դռնանի պիկապ բեռնատարը որպես օրինակ. դա սերիական հիբրիդ է: Կապոտի տակ դրված է 2,8 լիտրանոց Duramax դիզելային շարժիչ, որը միացված չէ անիվներին և սնուցում է 12 վոլտ քաշային մարտկոցը։ ...
Կարդալ ավելին »Մեսի՝ պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը․ Marca (տեսանյութ)
Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և ամերիկյան «Մայամի Ինտեր»-ի հարձակվող Լիոնել Մեսին արժանացել է պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի մրցանակին: Մրցանակը Մեսիին հանձնել է իսպանական Marca պարբերականը: Լիոնել Մեսին պրոֆեսիոնալ կարիերայում նվաճեց 46-րդ տիտղոսը` դառնալով պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ: Մինչ այս 44 տիտղոսով լավագույնը բրազիլացի Դանի Ալվեսն էր: Անհատական մրցանակների քանակով Մեսին ունի 56 մրցանակ:
Կարդալ ավելին »Գինեսի ռեկորդ և համաշխարհային ճանաչում. «ՏաԹևեր» ճոպանուղին դարձավ 14 տարեկան
«ՏաԹևեր» ճոպանուղին նշում է իր գործունեության 14 տարին։ Ծրագրի մեկնարկից՝ 2010 թվականից ի վեր, ավելի քան 1,300,000 մարդ օգտվել է ճոպանուղուց: «ՏաԹևեր»-ը երրորդ անգամ առաջադրվել է զբոսաշրջության ոլորտում World Travel Awards 2024 միջազգային հեղինակավոր մրցույթի՝ «2024 թվականի աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Նախագիծն արդեն երկու անգամ հաղթել է այս անվանակարգում՝ 2021 և 2023 թվականներին։ Քվեարկությունը տեղի է ունենում մրցույթի պաշտոնական կայքում ...
Կարդալ ավելին »