Ֆրանսիայում Հայաստանը ներկայացնող նկարչուհի Լուիզա Գրագատին արժանացել է ոսկե մեդալի

Ֆրանսիայում՝ Բուշ դյու Ռոնում, կայացած մեծ ցուցահանդեսին, որին մասնակցել են նկարիչներ տարբերերկրներից, Հայաստանը ներկայացնող վաստակավոր գեղանկարիչ, խեցեգործ, քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ Լուիզա Գրագատին արժանացել է ոսկե մեդալի։ Այդ մասին նա հայընել է «Հազարան բլբուլ» հաղորդաշարի ժամանակ։

Նկարչուհին հանդես է եկել նաև հայտարարությամբ։

«Աշխարհի ցանկացած կետում, որտեղ կլինի հայ համայնք, հայկական եկեղեցի և անհրաժեշտություն կլինի ստեղծել կամ վերականգնել եկեղեցիական պատկերներ, անշահախնդրորեն և մեծ սիրով պատրաստ եմ տեղափոխվել ցանկացած համայնք ու վերականգնել մեր հայկական եկեղեցիները»,- ասել է Լուիզան ու նշել, որ Ֆրանսիայում շուրջ 10 տարիների ընթացքում որպես նկարիչ օգնել է վերականգնել արդեն 6 եկեղեցի։

Նկարչուհին Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Մարսել քաղաքից՝ Փարաջանովի 100 ամյակին ընդառաջ։

ajax-loader