Հնդկական ֆիլմերի փառատոն՝ Երևանում․ կցուցադրվի 6 ֆիլմ

Երևանում Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճում նոյեմբերի 14-17-ը հնդկական 6 ֆիլմ կցուցադրվի: Այդ մասին հայտնում են Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունից, նշելով, որ ֆիլմերը ցուցադրվելու են Յաշ Ռաջ Ֆիլմզ ընկերության «Հնդկական ֆիլմերի փառատոն-2024»-ի շրջանակում: 

Փառատոնի բացման և ֆիլմերի ցուցադրման ժամանակացույցը ներկայացվում է ստորև. 

14 նոյեմբերի

ժամը 18:30 – 19:15, ֆիլմերի փառատոնի բացում

ժամը 19:15, Հառա ՜ջ, Հնդկաստան  (Լեզուն՝ հինդի, ենթագրեր՝ անգլերեն)

15 նոյեմբերի

ժամը 13:00, Սուլթան (Լեզուն՝ հինդի, ենթագրեր՝ ռուսերեն)

ժամը 18:00, Բայքերները 3 (Լեզուն՝ հինդի, ենթագրեր՝ ռուսերեն)

16 նոյեմբերի

ժամը 13:00, Բանթի և Բաբլի (Լեզուն՝ հինդի, ենթագրեր՝ ռուսերեն)

ժամը 18:00, Պահեր (Լեզուն՝ հինդի, ենթագրեր՝ ռուսերեն)

17 նոյեմբերի

ժամը 11:00, Հառա ՜ջ, Հնդկաստան  (Լեզուն՝ հինդի, ենթագրեր՝ ռուսերեն)

ժամը 14:00, Պատհանը (Լեզուն՝ հինդի, ենթագրեր՝ ռուսերեն)

Մուտքն անվճար է։ 

ajax-loader