Relax

Արամ Խաչատրյանի անվան մրցույթին կմասնակցի 42 երկրի մոտ 200 դիրիժոր

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 200 դիրիժոր։ Հիշեցնենք, որ ամեն տարի հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, մեկնարկում է խաչատրյանական մրցույթը։ Այս տարի այն անցկացվելու է «դիրիժորություն» մասնագիտական կարգում։ Մրցույթի առաքելությունն է բացահայտել տաղանդավոր երիտասարդ երաժիշտների, նրանց տալ առաջընթացի հնարավորություն և աշխարհում հանրայնացնել Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը։ Այս տարի մասնակցության համար դիմած ...

Կարդալ ավելին »

Իռլանդիայի ազգային բալլադի հերոսուհու բրոնզե արձանի մոտը պահակախումբ կկանգնի․ շատերը դիպչում են նրա կրծքին

Ստյուարդները կտեղակայվեն Իռլանդիայի ազգային բալլադի հերոսուհի Մոլլի Մելոունի արձանի մոտ՝ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում, որպեսզի մարդիկ չդիպչեն դրան, հայտնում է BBC News-ը։ Դուբլինի քաղաքային խորհուրդը մայիսին մեկշաբաթյա պիլոտային ծրագիր է իրականացնում՝ կապված քանդակի կրծքերին դիպչող մարդկանց բողոքների հետ: Քաղաքային խորհուրդը նաև հայտնել է, որ նախատեսում է նորից վերականգնել արձանի այն հատվածները, որոնք գունաթափվել են մարդկանց շփման արդյունքում: «Դուբլինի քաղաքային խորհուրդը չի ...

Կարդալ ավելին »

Արամ Մանուկյանի «Սիգմա» կարճամետրաժ ֆիլմին շնորհվել է Վատիկանի Parole Aperte

Վատիկանի Առաքելական գրադարանի «Սիքստինյան» սրահում կայացել է ռեժիսոր Արամ Մանուկյանի «Սիգմա» հայկական կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը։ Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառման շրջանակում ֆիլմին շնորհվել է Վատիկանի հեղինակավոր «Parole Aperte» մրցանակը։ Վատիկանում ֆիլմի ցուցադրությանը հայկական պատվիրակության մասնակցությունն ապահովվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի կինոյի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ «Սիգմա» կարճամետրաժ ֆիլմի բեմադրող ռեժիսորն Արամ Մանուկյանն է, ...

Կարդալ ավելին »

Շառլ Ազնավուրի 100-ամյակի միջոցառումը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական միջոցառումը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և մեներգիչների՝ Ինգա Արշակյանի, Գոռ Սուջյանի, Գուրգեն Բավեյանի կատարմամբ հնչել են Շառլ Ազնավուրի երգերը։ Որպես հրավիրյալ երաժիշտներ՝ համերգին մասնակցել են նաև  երգիչ Ժյուլ Գրիզոնը (վոկալ)  և Նոբույակի Նակաժիման (դաշնակահար): Համերգային ծրագիրը կրում էր «Une vie d’Amour» խորագիրը. ...

Կարդալ ավելին »

Տեղի կունենա Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան

Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնի շրջանակում մարտի 29-ին տեղի կունենա Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Սյուիտը «Արարատ» կինոֆիլմի երաժշտությունից հեղինակել է կոմպոզիտոր Մայքլ Դաննան։  Ինչպես տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, համերգի ընթացքում կհնչի նաև անվանի վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելիի յուրօրինակ խոհափիլիսոփայական «Styx» ստեղծագործությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, ալտահար Սառա ՄըքԷլրավիի և Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Անահիտ աստվածուհուն նվիրված ցուցադրությունը նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ամենաշատ այցելուներն է ունեցել

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը, որի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում շուրջ վեց ամիս ցուցադրվում են Անահիտ աստվածուհու Մեծ Բրիտանիայից բերված բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը, նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ունեցել է ամենաշատ այցելուները։ Ավելի քան 43 հազար մարդ է դիտել այդ բացառիկ ցուցադրությունը։ Այդ մասին ցուցահանդեսին նվիրված միջոցառմանը հայտնեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին։ Երեկոյին ...

Կարդալ ավելին »

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մարտի 25-ին տեղի կունենա գալա-համերգ՝ նվիրված շանսոնի և երաժշտարվեստի  համաշխարհային լեգենդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Շառլ Ազնավուրի ծննդյան  100-ամյա հոբելյանին: Համերգը կրում է «Une vie d’amour» («Սիրով լի կյանք») խորագիրը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, համերգը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության և Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի ...

Կարդալ ավելին »

Փառատոններ, մրցաշարեր. Երևանում մի շարք ծրագրեր են իրականացվել

Մարդկային կապիտալի և սոցիալական բարեկեցության բնագավառում Երևանում 2024 թվականին մի շարք նշանակալի աշխատանքներ են իրականացվել՝ վերանորոգվել ու գործարկվել են մանկապարտեզներ, անցկացվել են միջազգային փառատոններ, մրցաշարեր և այլ ծրագրեր։ Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի երկրորդ նիստին Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանն ընդգծեց՝ տասը մանկապարտեզում ներդրվել  է ռոբոտաշինության ուսումնական ծրագիր, իրականացվել են դպրոցականների օլիմիպիադաներ և կրթական որոշ ծրագրեր։  «Նոր ախտորոշիչ ...

Կարդալ ավելին »

Գառնիի 3-րդ դարի բաղնիքի վերականգնման համար կժամանեն մասնագետներ Իտալիայից

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գառնու տաճարի բաղնիքի վերականգնման նպատակով համագործակցում է Իտալիայի առաջատար վերականգնող մասնագետների հետ։  Նախարարության  նախաձեռնությամբ պետական հատկացումներով պատվիրվել է վերականգնման նախագիծ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, 2019 թ. իտալացի վերականգնող ճարտարապետ Լուչիո Սպեկայի կողմից կազմվել և նախարարություն է ներկայացվել «Գառնիի բաղնիքի արժևորման և վերականգնման նախագիծ», որով նախատեսվում է խճանկարի ամրակայում ...

Կարդալ ավելին »

Երկարատև դադարից հետո Գյումրիում է կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը

Երկարատև դադարից հետո Գյումրի է ժամանել Գյումրիի «Արվեստների ակադեմիայի» հիմնադիր, անվանի կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանը: 1991 թվականի հունիսին Լորիս Ճգնավորյանը մի խումբ ուխտագնացների հետ ոտքով Երևանից քայլեց մինչև Գյումրի, որպեսզի դրամահավաք կազմակերպի և քաղաքում մշակութային Ակադեմիա ստեղծի: Ականատեսները պատմում են, որ քաղաքի մուտքի մոտ, ի նշան հարգանքի, մաեստրոն հանեց կոշիկները և ոտաբոբիկ մտավ ավերված քաղաք: Արվեստների երեք տարբեր բուհեր ...

Կարդալ ավելին »
ajax-loader