IT

Չինական մեծ պարիսպն օգտագործվում է ԱԹՍ-ներով արագ առաքման համար

Անօդաչու թռչող սարքերը օգտագործվում են Չինական Մեծ պատի վրա շտապ օգնության և փոքր ապրանքների շտապ առաքման համար: Այս մասին հայտնում է People’s Daily թերթը: Զբոսաշրջիկների ուշադրությունը գեղատեսիլ վայրերի վրա գրավելու և արտակարգ իրավիճակներում օգնություն ցուցաբերելու հնարավորությունը ընդլայնելու համար Meituan անօդաչու սարքերը բացել են Պեկինի առաջին անօդաչու թռչող սարքերի երթուղին Չինական Մեծ պարսպի վրայով: Անօդաչու ծառայությունն ապահովում է զբոսաշրջիկներին զովացուցիչ ըմպելիքների ...

Կարդալ ավելին »

WhatsApp մեսենջերը՝ Giphy-ի սթիքերների գրադարանով

WhatsApp մեսենջերի մշակողները հայտարարել են թարմացման մասին, որն ուղղված է սթիքերների ստեղծման ֆունկցիոնալության ընդլայնմանը։ Այս մասին ասվում է ընկերության բլոգում։ Որպես այս թարմացման մաս՝ WhatsApp-ում կինտեգրվի Giphy-ի սթիքերների գրադարանը։ Օգտատերերը կկարողանան որոնել և համօգտագործել սթիքերներ՝ որոնման համար օգտագործելով տեքստ կամ էմոջի: Սթիքերների ստեղծման և խմբագրման գործառույթը, որը նախկինում հասանելի էր միայն iOS-ում, կհայտնվի Android-ում։ Օգտատերերը կկարողանան իրենց լուսանկարները վերածել սթիքերների կամ ...

Կարդալ ավելին »

Zenbook S 16. ASUS-ը համատեղեց էլեգանտությունն ու բարձր տեխնոլոգիաները

ASUS Zenbook S 16-ը պրեմիում դասի գերբարակ նոթբուքերի նոր մոդել է: Այս 16 դյույմանոց սարքը համատեղում է բարդ դիզայնը և առաջադեմ տեխնոլոգիաները՝ առաջարկելով ոճի և արտադրողականության յուրահատուկ համադրություն: Ընդամենը 1,1 սմ հաստությամբ և 1,5 կգ քաշով Zenbook S 16-ը ոչ միայն շարժական ապրելակերպի մաս է, այլև հզոր ուժ է՝ ցանկացած առաջադրանք կատարելու համար: Այս նոթբուքը, անկասկած, հիանալի ընտրություն է նրանց ...

Կարդալ ավելին »

Google․ իրանցի հաքերները գրոհել են Թրամփի և Բայդենի նախընտրական շտաբները

Google-ի վերլուծության խումբը չորեքշաբթի տեղեկացրել է, որ «APT42 հաքերային խումբը, որը կապված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, գրոհել է մոտ տասներկու անձանց էլեկտրոնային փոստերը, այդ անփինք կապված են նախագահ Բայդենի եւ նախկին նախագահ Թրամփի հետ», գրել է Politico-ն։ Վերլուծությունում նշվել է, որ Google-ը արգելափակել է APT42-ի բազմաթիվ փորձերը՝ «մտնելու այդ անձանց անձնական օգտահաշիվներ, տեղեկացրել է թիրախային ընկերություններին եւ ...

Կարդալ ավելին »

Kaspersky-ն հայտնաբերել է Android-ի նոր լրտես-տրոյացի

«Կասպերսկի» ընկերության մասնագետները հայտնաբերել են նոր լրտես-տրոյացի և դրան տվել  LianSpy անվանումը: Վնասաբեր ծրագիրն օգտագործվում է կիբեռլրտեսության արշավում, որն ուղղված է Ռուսաստանում Android-սարքերի կոնկրետ տերերին։ Ընկերության տվյալներով՝ այն տևում է արդեն մի քանի տարի և այսօր էլ արդիական կիբեռսպառնալիք է օգտատերերի համար։  Գրոհողներն ակտիվորեն թաքցնում են հետքերը, ինչի պատճառով վնասաբեր ծրագրի հայտնաբերումը դժվարացել է։ «LianSpy-ը քողարկվում է համակարգային հավելվածներով և ...

Կարդալ ավելին »

YouTube-ը նոր AI ֆունկցիա է թեստավորում

YouTube-ը բովանդակություն ստեղծողների համար փորձարկում է նոր գործառույթ: Brainstorm with Gemini-ն հիմնված է Google-ի AI-ի վրա: Այն թույլ է տալիս տեսանյութեր ստեղծողներին գաղափարներ, վերնագրեր և մտքեր փոխանակել: Գործիքը օգտագործելու համար հարկավոր է բացել YouTube Studio-ն, նկարագրել տեսանյութի գաղափարը որոնման տողում և ընտրել Brainstorm with Gemini տարբերակը: Փորձի շրջանակներում ֆունկցիոնալությունը հասանելի է սահմանափակ թվով օգտատերերի: YouTube-ը կգնահատի տեսանյութերի հեղինակների կարծիքները՝ նախքան ...

Կարդալ ավելին »

Անվճար պատկերների գեներատոր՝ ChatGPT-ում

AI ստարտափ OpenAI-ն ներկայացրեց օրական մինչև երկու պատկեր ստեղծելու հնարավորությունը ChatGPT-ի անվճար տարբերակում՝ օգտագործելով DALL-E 3 AI մոդելը: Ֆունկցիան օգտագործելու համար պետք է բացել ChatGPT-ն և ստեղծել ցանկալի պատկերը: Ավելի շատ պատկերներ ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ վճարովի ChatGPT Plus-ի բաժանորդագրություն: DALL-E 3 ալգորիթմը կարող է օգտագործել ChatGPT-ի հուշումները՝ պատկերներ ստեղծելու համար: Օրինակ, արհեստական ​​բանականությանը կարող են խնդրել ստեղծել լոգո լեռներում ...

Կարդալ ավելին »

Դրամաշնորհային ծրագրերի մասին՝ AI9 ստարտափ կամպուսում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2024թ. դրամաշնորհային ծրագրերը ներկայացնելու նպատակով AI9 ստարտափ կամպուսում կազմակերպվել է տեղեկատվական հանդիպում:  Միջոցառմանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, կարևորել նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, որտեղ ոլորտի ներկայացուցիչների հետ ուղիղ երկխոսությամբ հնարավոր է կիսվել իրականացվող ծրագրերով,  լսել առկա մտահոգությունները և առաջարկները:  Հանդիպման ընթացքում ներկայացվել է «Գաղափարից բիզնես» ծրագրի «Մուտք ...

Կարդալ ավելին »

Samsung-ը էլեկտրական մեքենաների մարտկոցներ կարտադրի Լեհաստանում

Հարավկորեական Samsung կորպորացիան նախատեսում է Լեհաստանում գործարան կառուցել էլեկտրական մեքենաների համար մարտկոցներ արտադրելու նպատակով: Այս մասին հայտնում է Puls Biznesu պորտալը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Samsung խմբի դուստր ձեռնարկություն հանդիսացող Samsung SDI-ը, որը զբաղվում է մարտկոցների արտադրությամբ, գործարանի կառուցման համար հողատարածք է ընտրում Լեհաստանի հյուսիսում՝ Գդանսկի մոտակայքում: Տեղական իշխանությունների հետ բանակցությունները սկսվել են 2023 թվականի աշնանը: Ըստ պորտալի, գործարանի կառուցման վերջնական որոշումը ...

Կարդալ ավելին »

Kaspertsky-ն գործարկել է AI-ի և նեյրոցանցերի անվտանգության դասընթաց

«Կասպերսկի» ընկերությունը Kaspersky Automated Security Awareness Platform հարթակում գործարկել է ԱԲ-ի և նեյրոցանցերի հետ անվտանգ աշխատանքի դասընթաց: Կազմակերպությունների աշխատակիցները կկարողանան սովորել, թե ինչպես դիմակայել արհեստական բանականության (ԱԲ) հետ կապված կիբեռսպառնալիքներին: Ընկերությունը տեղեկացնում է, որ նոր դասընթացն անցնելու համար մասնագիտացված գիտելիքներ կամ հմտություններ պետք չեն, այն նախատեսված է լայն լսարանի համար: Ընդ որում, նոր մոդուլը հատկապես օգտակար կլինի նրանց, ովքեր անմիջականորեն ...

Կարդալ ավելին »
ajax-loader