TBC Bank Uzbekistan-ը $25 միլիոն է ներգրավել թվային բանկինգի զարգացման համար

TBC Bank Uzbekistan-ը հայտարարել է BlueOrchard Finance-ից $25 միլիոն պարտքային ֆինանսավորման ներգրավման մասին:

Միջոցները կուղղվեն TBC UZ-ի համալիր թվային էկոհամակարգի ընդլայնմանը:

Մասնավորապես, դրանք կօգտագործվեն բանկի վարկային պորտֆելը մեծացնելու եւ Ուզբեկստանի ամբողջ տարածքում ֆինանսական ռեսուրսների ավելի լայն հասանելիություն ապահովելու համար։

«Մենք ուրախ ենք համագործակցել TBC UZ-ի հետ եւ աջակցում ենք նրա կարեւոր առաքելությանը՝ օգտագործել ժամանակակից թվային բանկինգը Կենտրոնական Ասիայում կենսամակարդակը բարելավելու եւ ֆինանսական ներգրավվածությունը խթանելու համար», – ասել է BlueOrchard-ի գործադիր տնօրեն Ֆիլիպ Մյուլերը:

Ավելի վաղ TBC UZ-ը $10 միլիոն էր ներգրավել responsAbility Investments AG-ից:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Էվոկաբանկը։

Նյութի աղբյուրը՝ banks.am

ajax-loader