In Slider

Վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 830.1 մլրդ դրամ

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների՝ 2025թ․-ի հունիսի դրությամբ վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 830,081 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 14.7%-ով։ Պարտավորությունները կազմել են 398,959 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 20.6%-ով։ Հաշվեկշռային ընդհանուր կապիտալը կազմել է 431,123 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 9.7%-ով։ Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը կազմել է 30,595 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն նրանց հարազատ է յուրովի․ «Ուսանողական ամառ-2025»

«Ուսանողական ամառ-2025»-ի շրջանակում քաջարանցի ուսանողները այցելել են ԶՊՄԿ: Ոմանց համար` ծնողների աշխատավայր, ոմանց համար՝ ապագա աշխատավայր․ ԶՊՄԿ-ն այցելուների այս խմբին հարազատ է յուրովի: Ուսանողներին ներկայացվել են ոլորտի նորարարությունները, քննարկվեցին բնապահպանական հարցեր:

Կարդալ ավելին »

Սպասվում է շոգ, չոր եղանակ

Oգոստոսի 26-30-ին ողջ հանրապետությունում, այդ թվում մայրաքաղաք Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այդ մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Երևանում օգոստոսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 26-29-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 26-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում ...

Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվությունն աճել է 9,1%-ով. Պապոյան

Այս տարվա հուլիսին տնտեսական ակտիվությունը աճել է 9,1%-ով՝ նախորդ տարվա հուլիսի նկատմամբ: Այդ մասին գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Այս տարվա հուլիսին տնտեսական ակտիվությունը աճել է 9,1%-ով՝ նախորդ տարվա հուլիսի նկատմամբ, այդ թվում. շինարարությունն աճել է 26,1%-ով, ծառայություններն աճել են 11,1%-ով, արդյունաբերությունն աճել է 4,2%-ով, առևտուրն աճել է 3,8%-ով»:

Կարդալ ավելին »

Թերակատարվել են թե՛ ընթացիկ, թե՛ կապիտալ ծախսերը. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2025թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ ՀՀ տնտեսական ակտիվությունը տարեսկզբի զգալի դանդաղումից հետո մարտ ամսից սկսել է կրկին արագանալ՝ հիմնականում պայմանավորված մի կողմից՝ արդյունաբերության անկման տեմպի մեղմմամբ՝ բազայի էֆեկտի հաշվին, մյուս կողմից՝ այնպիսի «ոչ արտահանելի» ճյուղերի աճով, ինչպիսիք են ծառայություններն ու շինարարությունը։ Տնտեսական ակտիվության աճին արդյունաբերության ճյուղի նպաստումը բացասական է՝ -2.1 տոկոսային կետ, նախորդ ...

Կարդալ ավելին »

3.9% գնաճ․ ազդեցությունը եկամտի և կենսամակարդակի վրա

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն`  2025 թվականի հունիսին, 2024թ․ հունիսի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 3.9% գնաճ։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները  աճել են 6.2%-ով։ Մասնավորապես՝  հացը թանկացել է 3.9%-ով, կարագը՝ 14%-ով, մակարոնեղենը՝ 5.3%-ով, մսամթերքը՝ 1.6%-ով, մրգերը՝ 3.7%-ով, բանջարեղենը՝ 25%-ով, իսկ կարտոֆիլի՝ 67.3%- ով։ Միևնույն ժամանակ, որոշ ապրանքների գներ նվազել են. պանրի և կաթնաշոռի գները` 1.5%-ով, իսկ ձվինը՝ 6.2%-ով։ ...

Կարդալ ավելին »

Արցախցիների` ՀՀ քաղաքացիության դիմումներն ընդունվում են ավելի քան 40 հասցեում

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներն ընդունվում են Ծառայության ավելի քան 40 հասցեում.  մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում, Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող բաժնում, Ծառայության գլխամասային գրասենյակում, ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով։  Այd մասին տեղեկացրել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:  2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական ...

Կարդալ ավելին »

MedMeet 2025․ տարածաշրջանի ամենամեծ առողջապահական միջոցառումը` Երևանում

Տարածաշրջանի ամենամեծ առողջապահական միջոցառումը կրկին Երևանում է՝ գիտությունը, նորարարությունը և բժշկությունը միավորող ամենաուժեղ հարթակը։ 2025 թվականի սեպտեմբերի 19-ից 21-ը Երևանի Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնը կհյուրընկալի MedMeet միջոցառումը՝ հարթակ, որn այս տարի նույնպես կմիավորի առողջապահության ոլորտի առաջնորդներին, պրակտիկ բժիշկներին, հետազոտողներին և նորարարներին։ Այս տարվա MedMeet-ն առանձնանում է ոչ միայն իր մասշտաբներով, այլև թեմատիկ ընդգրկմամբ։ Երեք օր շարունակ մասնակիցները հնարավորություն կունենան ներգրավվելու ավելի ...

Կարդալ ավելին »

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Օգոստոսի 22-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հարավարևմտյան քամին 2-5 մ/վրկ է։ Երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի։ ջերմաստիճանը մի փոքր կնվազի։ Ինչպես հայտնեցին Հայպետհիդրոմետից՝ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը կեսօրին՝ +33+35 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակ՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +26+30, Կոտայքի լեռներ՝ ...

Կարդալ ավելին »

ACT Քոլեջը պաշտոնապես բաց է. կրթություն՝ արվեստի և տեխնոլոգիաների խաչմերուկում

Օգոստոսի 20-ին՝ հանդիսավոր մթնոլորտում և մշակութային ծրագրի ուղեկցությամբ, կայացավ Հայկական Ստեղծարար Տեխնոլոգիաների Քոլեջի (ACT College) պաշտոնական բացման արարողությունը։ Նորաստեղծ կրթական հաստատությունը գործում է միավորելով արվեստն ու տեխնոլոգիան մեկ հարթակում։ ACT Քոլեջի առաքելությունն է ձևավորել նոր սերունդ՝ պատրաստ ապագայի պահանջներին ու մարտահրավերներին՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակում։ Ուսանողները ստանում են գործնական գիտելիքներ և կիրառական փորձ՝ կառուցելով իրենց մասնագիտական ուղին ինովացիայի և ...

Կարդալ ավելին »
ajax-loader