ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի շրջանակներում Հայաստանի 2025-2030թթ. արտահանման ռազմավարության վերլուծական զեկույցի և արդյունքային շրջանակի քննարկմանը։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, միջոցառմանը մասնակցել են նաև ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ «Արտահանման ռազմավարության մշակումը շատ առանցքային նշանակություն ունի մեզ համար, ...
Կարդալ ավելին »In Slider
Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 0.4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 2,475.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է նվազում 0.4%-ով։ Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 5.3%-ով և կազմել 1,053.6 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 7.0%-ով և կազմել 309.4 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը աճել է 0.8%-ով և կազմել 947.1 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը ...
Կարդալ ավելին »Որքա՞ն նավթ է մնացել մոլորակի վրա. կսպառվի՞ արդյոք այն երբևէ
Հարյուր միլիոնավոր տարիների ընթացքում նավթը կուտակվել է մեր ոտքերի տակ գտնվող խորը ամբարներում, որոնք դարերի ընթացքում ձևավորվել են կենդանիների և բույսերի մնացորդներից, որոնք հայտնվել են Երկրի տակ և ծածկվել ավազի, տիղմի և ապարների շերտով: Ջերմությունն ու ճնշումն աստիճանաբար այն վերածել են հեղուկ վիճակի, գրում է Live Science-ը։ Մոտ 165 տարի առաջ մենք սկսեցինք արդյունահանել այս բնական պաշարը պլաստմասսա, բենզին, ասֆալտ ...
Կարդալ ավելին »Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
Հանրապետության տարածքում հունիսի 4-7-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունիսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին երեկոյան ժամերին ...
Կարդալ ավելին »Բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք
2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված 839 ընտանիք։ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը։ «Բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում «Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային ...
Կարդալ ավելին »Թեղուտ-Շնող միջհամայնքային ճանապարհն ամբողջությամբ բաց է․ Teghout Mining
Թեղուտ-Շնող միջհամայնքային ճանապարհը բաց է, տեղեկացնում է Teghout Mining-ի ֆեյսբուքյան էջը։ ««Թեղուտ» ՓԲ Ընկերության աշխատակիցների կողմից իրականացված հրատապ վերականգնման աշխատանքների արդյունքում` Թեղուտ-Շնող միջհամայնքային ճանապարհն ամբողջությամբ անցանելի է»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »ԱԺ-ում շարունակվում է պետբյուջեի կատարողականի քննարկումը
Ազգային ժողովում` խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, հունիսի 3-ին շարունակվում են 2023թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները։ Նիստին մասնակցում են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը, խորհրդարանի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քրատուղար Դավիթ Առաքելյանը, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը, արդարադատության նախարար ...
Կարդալ ավելին »Ներմուծողն ու արտահանողը մաքսային մարմին այցելելու կարիք չեն ունենա
Հայաստանում ներմուծողների և արտահանողների համար նախատեսվում է մաքսային մարմին այցելելու ընթացակարգի փոփոխություն: Այդ մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը` ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հետաքրքրվեց արտահանման համար հնարավոր դյուրացումների մասին: «Առհասարակ ներմուծողն ու արտահանողը մաքսային մարմին ֆիզիկապես ...
Կարդալ ավելին »Բյուջեի եկամուտներն աճել են 9,3 տոկոսով, ծախսերը՝ 31,9
Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 863.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.3 տոկոսով կամ 73.5 մլրդ դրամով: 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 817.1 մլրդ դրամ: Նախորդ տարվա ...
Կարդալ ավելին »Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը սկսել է բարձրանալ
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը սկսել է բարձրանալ։ Այսպես, 2024թ. հունվար-ապրիլին արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը կազմել է 100,7% (2023թ. նույն ժամանակահատվածի 98,9% – ի դիմաց)։ Դա դիտվել է 2024թ. հունվար-ապրիլին արդյունաբերական հատվածի տարեկան աճի 2,4%-ից մինչեւ 26,8% կտրուկ արագացման ֆոնին՝ ապահովելով 953.3 մլրդ դրամ (2.4 մլրդ դոլար) ծավալ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։ Վիճակագրության համաձայն, 2024թ. ...
Կարդալ ավելին »