In Slider

Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,876.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 3%-ով։ Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 18․6%-ով և կազմել 1,240.7 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 31․2%-ով և կազմել 888.7 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը աճել է 8․6%-ով և կազմել 1,397.7 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Հանրապետության մարզերի մեծ մասում հուլիսի 9-ին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդ անձրեւներ, հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 19-24 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ. ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ 18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, ...

Կարդալ ավելին »

Հայաստանում գնաճը կազմել է 0,8%՝ նավթամթերքի թանկացման և ծառայությունների աճող գների ֆոնին

Հայաստանում տարեկան գնաճը հունիսին կազմել է 0,8 տոկոս (նախորդ տարվա 0,5 տոկոս գնանկման դիմաց), ինչը դիտվել է ծառայությունների սակագների 2,7 տոկոս աճի ֆոնին, նույն չնչին 0,2 տոկոսով էժանացած պարենային եւ ոչ պարենային ապրանքների դեպքում: Այդ մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, մեկ տարի առաջ հունիսին 0,5% գնանկումը պայմանավորված էր սննդամթերքի 4,1% էժանացմամբ, ոչ պարենային ապրանքների 0,3% թանկացման ...

Կարդալ ավելին »

Պետբյուջեի եկամուտները կազմել են 1,029 մլրդ դրամ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,029 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 73.8 մլրդ դրամով կամ 7.7%-ով։ Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 1․029 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 20․4%-ով կամ 174․6 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է պակասուրդին, ապա այն նվազել է 100․66 մլրդ դրամով ...

Կարդալ ավելին »

Ագրոպարենային ապրանքների 58 տոկոսն արտահանվում է Ռուսաստան

Հայաստանի ագրոպարենային ապրանքների՝ միջինացված ցուցանիշով 58 տոկոսն է արտահանվում Ռուսաստան: Այդ մասին ասուլիսում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը՝ անդրադառնալով արտահանման դիվերսիֆիկացիայի վերաբերյալ հարցին:  Խոջոյանի խոսքով՝ միայն 2024 թվականին կազմակերպվել են 4 միջազգային ցուցահանդեսներ, որոնց մասնակցել է հայկական շուրջ 120 կազմակերպություն: «Այսինքն՝ 120 կազմակերպություն՝ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, հնարավորություն է ունեցել իր արտադրանքը ներկայացնելու Արաբական Միացյալ Էմիրություններում, ԱՄՆ–ում, ԵՄ երկրներում: Միջինացված և ...

Կարդալ ավելին »

Համաշխարհային բանկը ՀՀ-ին դրամաշնորհ կտա բնապահպանական ծրագրերի համար

Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը և Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանին դրամաշնորհ կտրամադրեն բնապահպանական ծրագրերի իրականացման համար: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ հաստատվել է Հայաստանի Հանրապետության, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «RESILAND Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը: «2021-2030 թթ. Ազգային մակարդակով սահմանված գործողությունների շրջանակներում Հայաստանը պարտավորվել է մինչ 2030 թ. 40 ...

Կարդալ ավելին »

Մթերվել է մոտ 6000 տոննա պտուղ-բանջարեղեն

 Հայաստանում այս պահի դրությամբ վերամշակող կազմակերպությունները մթերել են շուրջ 6000 տոննա պտուղ-բանջարեղեն: Այդ մասին ասուլիսում ասաց  ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը: «Այս փուլում նաև գյուղատնտեսական մթերումների սեզոնն է մեկնարկել: Այսօրվա դրությամբ վերամշակող կազմակերպությունների կողմից մթերվել է շուրջ 6000 տոննա պտուղ-բանջարեղեն»,- ասաց Խոջոյանը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծավալը գրեթե նույնն է: Իսկ ողջ 2023-ի ընթացքում մթերված ցուցանիշը եղել է 86 ...

Կարդալ ավելին »

ՀՀ խոշոր հեռահաղորդակցման ընկերությունների մուծած հարկերի ծավալն աճել է 2.42%-ով

Հրապարակվել է ՀՀ 1000 խոշոր հարկատու ընկերությունների 2024թ. հունվար-մարտ ամիսների ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։ Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Վիվա Արմենիան (նախկինում ՄՏՍ Հայաստան / Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 8-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 4.62 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 54.67%-ով կամ 1.63 մլրդ դրամով։ Յուքոմը (Ucom) զբաղեցնում է ...

Կարդալ ավելին »

Լիզինգի պետական աջակցության ծրագրով ֆերմերներն այս տարի ձեռք են բերել մոտ 410 գյուղտեխնիկա

Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում այս տարի ձեռք է բերվել 411 գյուղատնտեսական տեխնիկա, ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 25 տոկոսով: Այդ մասին ասուլիսում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:  Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի մեկնարկից ի վեր տրամադրվել է շուրջ 3500 միավոր գյուղատնտեսական տեխնիկա: Ընդհանուր բյուջեն կազմում է 16.5 մլրդ դրամ:  «Այս տարի կառավարության կողմից գործող ծրագրի շրջանակներում ...

Կարդալ ավելին »

Փոփոխություններ՝ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրում

ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության 2022-2025 թթ․ ծրագրում կիրականացվեն մի շարք փոփոխություններ։ Այդ մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Ըստ այդմ՝ սահմանվել է ամուսինների գումարային տարիքի առավելագույն շեմ՝ 75 տարի․ տարիքային շեմը գերազանցելու դեպքում՝ պարտադիր է ունենալ առնվազն մեկ անչափահաս երեխա, ՀՀ քաղաքացիություն ունենալու պայմանը վերաբերում է շահառու ընտանիքի բոլոր անդամներին, շահառու կհամարվի նաև ամուսնուն (կնոջը) ...

Կարդալ ավելին »
ajax-loader