In Slider

Պետբյուջեի ծախսերը՝ ըստ գործառական խմբերի

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-օգոստոսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,708,576.5 մլն դրամ։ 2023 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 19․4% աճ։ 2024թ.-ի օգոստոս ամսին ծախսերը կազմել են 213,246.7 մլն դրամ։ Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա. Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 39.7%-ով և կազմել 395,489.6 մլն ՀՀ ...

Կարդալ ավելին »

Չեմ կարծում, թե գլոբալ հանքարդյունաբերությունում բավականաչափ գիտեն Հայաստանի մասին․ Մասումա Ֆարուկի

Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման ռազմավարության աշխատանքային խմբի ղեկավար Մասումա Ֆարուկին կարծում է, որ ռազմավարության վրա աշխատանքն իր ամենալավ փորձերից մեկն է եղել։ -Որո՞նք են այն նոր ձևավորվող տեխնոլոգիաները, որոնք նշանակալից ազդեցություն կունենան հանքարդյունաբերության վրա՝ արդյունավետության և բնապահպանական ռիսկերը մեղմելու առումով: -Տեխնոլոգիական ուղղությունը ընթանում է երկու ճանապարհով, քանի որ հանքարդյունաբերությունը դժվար վերափոխվող ոլորտ է, և մենք այժմ դիտարկում ենք արդյունավետությունը: Արդյունավետությունը կարող ...

Կարդալ ավելին »

Վարդան Ջհանյան. մենք թևակոխում ենք 2-րդ պղնձի-բրոնզի դար

Թեւակոխում ենք երկրորդ պղինձ-բրոնզի դար, որովհետև, բոլոր կանխատեսումների համաձայն, պղինձը, մոլիբդենը և մի շարք այլ մետաղներ տնտեսության շարժիչ ուժն են դառնալու։ Այդ մասին հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջանյանը՝ Mining Armenia Forum-ի շրջանակում զեկույցի ժամանակ։ Վկայակոչելով S&P Global-ի կանխատեսումը՝ նա նշել է, որ մինչև 2035 թվականը պղնձի նկատմամբ ...

Կարդալ ավելին »

Պղինձը՝ աշխարհի 6 կրիտիկական ռեսուրսների շարքում․ ejc

Մետաղների գների բարձրացումից առավելագույնս օգտվելու համար անհրաժեշտ է վերազինում կատարել գործող հանքերում։ Այդ դեպքում արտադրությունը կդառնա առավել արդյունավետ, շահութաբեր ու թույլ կտա զարգացման նոր ծրագրեր իրականացնել։  Պղնձի և մոլիբդենի համաշխարհային պահանջարկը տարեցտարի աճելու է։ Դրանից առավելագույն օգուտ քաղելու համար, Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունները պետք է վերազինեն արտադրությունը, նշեց Հայաստանի հանքարդյունաբերական և մետալուրգիական ընկերությունների միության նախագահ Վարդան Ջհանյանը՝  աշխարհում հանքարդյունաբերության զարգացումների և ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերության ոլորտը պետք է զերծ պահել մանիպուլյացիաներից, դեմոնիզացումից. Արմեն Ստեփանյան

Սեպտեմբերի 27-ին և 28-ին Ծաղկաձորում անցկացվել է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը, որը միավորել էր պետական կառույցների, մասնագիտական հանրույթի, մասնավոր դաշտի և ներդրումային ընկերությունների շուրջ 200 ներկայացուցիչների մեկ հարթակում։ Միջոցառման շրջանակներում համաժողովի գլխավոր հովանավոր ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն անդրադարձել է ոլորտի առաջնահերթություններին և առկա խնդիրներին։ Ներկայացնում ենք Արմեն Ստեփանյանի հարցազրույցից հատվածներ.  Վստահությունն ամենակարևոր մարտահրավերն է Վստահությունը հանքարդյունաբերության համար ամբողջ աշխարհում ամենամարտահրավերային հարցն է։ Մեր ոլորտի ...

Կարդալ ավելին »

Պղինձը Հայաստանի համար նավթ և գազ է. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն

Պղինձն այսօր անցումային մետաղ է, որն անհրաժեշտ է կանաչ տնտեսության անցնելու համար։ Այս մասին սեպտեմբերի 27-ին Հայաստանի հանքարդյունաբերությանը նվիրված ֆորումի ժամանակ հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։ Նա պարզաբանել է, որ պղնձի պահանջարկը կաճի աշխարհում նույն էլեկտրական մեքենաների արտադրության ավելացման ֆոնին։ Խուդոլին հայտնել է, որ էլեկտրական մեքենաների արտադրության համար պահանջվում է 4 անգամ ավելի շատ պղինձ, քան ...

Կարդալ ավելին »

Վարդան Ջանյանը՝ Հայաստանում տնտեսական աճ ապահովելու 3 ամենաարագ ուղիների մասին

Պղինձը, մոլիբդենը և մի քանի այլ մետաղներ վճռորոշ դեր կխաղան կանաչ տնտեսության անցման գործում, առանց դրա անցումը հնարավոր չի լինի։ Այս մասին սեպտեմբերի 27-ին Հայաստանի հանքարդյունաբերությանը նվիրված ֆորումի ժամանակ հայտարարեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջանյանը։ «Որոշ կանխատեսումների համաձայն՝ մինչև 2035 թվականը պղնձի պահանջարկը գրեթե կկրկնապատկվի, մինչդեռ արտադրությունն այս տեմպերին չի ...

Կարդալ ավելին »

600-ով ավելացվել է էլեկտրական մեքենաների՝ արտոնյալ ներմուծման քվոտան

Կառավարությունը որոշեց իրականացնել 600 հատ չափաքանակով ռեզերվ պահված  էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների բաշխման գործընթացը: Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Այս տարի մեր քաղաքացիների կողմից աննախադեպ ակտիվություն է եղել։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ 7400 մեքենաների սահմանաչափն անցել է, և կարիք կա 600 հատ նորից բաշխելու։ Վերլուծություն ենք արել և տեսել ենք, որ 71 տոկոսը մեքենաների ֆիզիկական անձինք են ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը մոտ 1,4 միլիարդ դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի համար

Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմերին 1 միլիարդ 391 միլիոն դրամ կհատկացնի 18 համայնքներում 21 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։ Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։   «Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին 2 ծրագրի համար կհատկացվի 278 միլիոն դրամ, Արարատի մարզին 3 ծրագրի համար՝ 102 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 4 ծրագրի համար՝ 249 միլիոն դրամ, ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ այցելուների թիվը գերազանցել է նախորդ 5 տարվա ցուցանիշը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հյուրընկալել է հանքարդյունաբերությամբ հետաքրքրված ուսանողների, դասախոսների և գիտաշխատողների, հայտնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ Հյուսիսային և Եվրոպական համալսարաններից ժամանած հյուրերը հրահանգավորումից հետո շրջել են ընկերության արտադրական տարածքներում` բացահանքում, ծանոթացել հանքաքարի խոշոր ջարդման տեղամասում և հարստացուցիչ ֆաբրիկայում ընթացող աշխատանքային գործընթացներին: Ընթացիկ տարում ընկերության այցելուների թիվը գերազանցել է 2018-2023թթ. ընթացքում հյուրերի ընդհանուր թիվը:

Կարդալ ավելին »
ajax-loader