In Slider

Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 4.1%

2025թ. հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 4.1%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներից։ Ըստ տվյալների՝ 2025թ․ հունվարին գրանցվել էր 7.1% աճ, սակայն փետրվարին աճի տեմպերը զգալիորեն դանդաղել են՝ կազմելով ընդամենը 1.5%՝ 2024թ. փետրվարի նկատմամբ։ Այսպիսով, երկամսյա տվյալների համադրության արդյունքում ՏԱՑ-ի ընդհանուր աճը կազմել է 4.1%։ Արդյունաբերության անկում Տնտեսական ակտիվության հիմնական ցուցիչներից արդյունաբերության ծավալը հունվար-փետրվար ամիսներին ...

Կարդալ ավելին »

Երևանի բյուջեն թերակատարվել է, առաջնահերթ ծրագրերը մնացել են չիրականացված. «Լույս» հիմնադրամ.

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է Երևան քաղաքի 2024թ. բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությանը։ Հայտնի է, որ Երևան քաղաքի բյուջեի եկամուտների բարձր կատարողական ապահովելու նպատակով կատարվել են հանրության խիստ բացասական վերաբերմունքին արժանացած մի քանի օրենսդրական փոփոխություններ։ Մասնավորապես, նախորդ տարիների համեմատ կտրուկ բարձրացվել են տեղական տուրքերի (օրինակ՝ տարբեր թույլտվությունների համար գանձվող տուրքերի) և տեղական վճարների (օրինակ՝ ավտոկայանման վճարների) դրույքաչափերը։ Այնուամենայնիվ, Երևան քաղաքի 2024թ. բյուջեի ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ. վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 60 հարկ վճարողի մոտ

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր։ Այս ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 11-15 աստիճանով

Հայաստանում օդի ջերմաստիճանը մարտի 24-29-ին աստիճանաբար կբարձրանա: Այդ մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Օդի ջերմաստիճանը մարտի 24-29-ին հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ աստիճանաբար կբարձրանա 11-15 աստիճանով»,–տեղեկացրել է Սուրենյանը:

Կարդալ ավելին »

1-ին եռամսյակում գնաճը կազմել է 2․5%

2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը մոտեցել է նպատակային ցուցանիշին՝ փետրվարին կազմելով 2․5%: Միաժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է ցածր մակարդակում՝ կազմելով 1.5%: Կենտրոնական բանկից հայտնում են, որ առաջին եռամսյակում համաշխարհային եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման եւ գնաճի արագացման ռիսկերը էականորեն ավելացել են: «Մասնավորապես՝ միջազգային ապրանքահումքային շուկաներում եւ հիմնական գործընկեր երկրներում գների աճի եւ առաջարկի արժեշղթաների ...

Կարդալ ավելին »

Հայաստանը 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր է թողարկել

Մարտի 5-ին Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ: Ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ նոր եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է 6.75%: «Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է: Եվրապարտոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում: ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրն ուժի մեջ կմտնի մայիսի 15-ից

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) պաշտոնական ծանուցում է ստացել Իրանից՝ Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին։ 2025 թվականի հունվարին Իրանը ծանուցվել էր ԵԱՏՄ-ում բոլոր ընթացակարգերի ավարտի մասին։ ԵՏՀ առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւը հայտնել է, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2025 թվականի մայիսի 15-ից։ «Նոր համաձայնագրի իրականացումը արդյունավետ գործիք կդառնա ...

Կարդալ ավելին »

Ինչպես օգտվել շրջանառության հարկի աջակցության ծրագրից. ՊԵԿ

Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից և հետ ստանալ շրջանառության հարկի 5 տոկոս շեմից ավելի վճարված գումարները: Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝ 2024 թվականին իրականացրել են առևտրական գործունեություն, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և աջակցության ստացման հաշվետու եռամսյակներում ...

Կարդալ ավելին »

Պղինձը կհավասարվի՞ նավթին. Ջհանյանը՝ հանքարդյունաբերության դերի ու կառավարության դիրքորոշման մասին

Հանքարդյունաբերության ոլորտի նշանակության, առկա վիճակի և խնդիրների մասին. ի՞նչ նոր նախագծեր կան․ հարցազրույց ՀՀՄՄ նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հետ։

Կարդալ ավելին »

ԿԲ խորհուրդն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75%

ԿԲ խորհուրդը 2025 թվականի մարտի 18-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրությունից, 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը մոտեցել է նպատակային ցուցանիշին՝ փետրվարին կազմելով 2․5%: Միաժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է ցածր մակարդակում՝ կազմելով 1.5%: «2025 թ․ առաջին եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման և ...

Կարդալ ավելին »
ajax-loader