In Slider

Արդյունավետությունը զգալիորեն բարելավվել է. ԶՊՄԿ-ն աշխարհի առաջատարների մակարդակին հասնելու հավակնություններ ունի

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մեծ հավակնություններ ունի՝ հասնելու ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունների մակարդակին, կոմբինատը գործադրում է արդիականացմանն ուղղված ջանքեր, այդ թվում՝ բնապահպանական և այլ խնդիրների առնչությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին վստահեցրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին՝ անդրադառնալով նաև մի շարք հարցերի, այդ թվում նրան, թե կառավարության համասեփականատեր լինելու հանգամանքն ինչպես է անդրադարձել կոմբինատի աշխատանքների ...

Կարդալ ավելին »

Տոնական մեծ համերգ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մարզադաշտում

Հուլիսի 14-ին, ժամը 19։00-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մարզադաշտում տեղի կունենա տոնական մեծ համերգ՝ նվիրված ԶՊՄԿ 70-ամյանկի, Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնի առիթներով։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյբուքյան էջը։ Ելույթ կունենան «Հայաթ փրոջեքթը», Լադանիվան, Արամ MP3-ին և այլ հայտնի երգիչներ։ Կգործի նաև Կապան-Քաջարան-Կապան անվճար տրանսպորտ։ Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ ավելին »

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նվազագույն կենսաթոշակը համապատասխանում է նվազագույն պարենային զամբյուղին. վարչապետ

Այսօր` հուլիսի 6-ին, Կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով կենսաթոշակի բարձրացման մասին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանից հետաքրքրվեց՝ արդյոք հենց հուլիսի 1-ից արդեն քաղաքացիները ստացել են կամ ստանում են բարձրացված դրույքաչափերով կենսաթոշակները: Ինչին փոխնախարարը դրական արձագանքեց: Վարչապետը հերթական անգամ հիշեցրեց տեղի ունեցող բարձրացման նշանային լինելն ու շեշտեց մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ ունենք ...

Կարդալ ավելին »

Այսօր որևէ մեկն իրեն չի կարող համարել օրենքից վեր. կարդացեք ՀՀ Սահմանադրությունը. Ն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, Հուլիսի 5-ին նշում ենք Սահմանադրության օրը, որը մեր պետական տոնացույցում առանցքային նշանակություն ունի: Սեպտեմբերի 21-ն արտահայտում է անկախ պետություն ունենալու մեր կամքն ու վճռականությունը, և ըստ էության, մեր պետության ծննդյան օրն է, իսկ հուլիսի 5-ն այն մասին է, թե ինչպիսին է, ...

Կարդալ ավելին »

Թանկարժեք մետաղների գներն աճել են

NYMEX բորսայի հուլիսի 3-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.47%-ով և կազմել 1930.70 դոլար, արծաթի գինն աճել է 0.52%-ով և կազմել 23.13 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.69%-ով և կազմել 920.60 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային ...

Կարդալ ավելին »

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հինգ ամսում աճել է 12.5 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին 12.5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3 տոկոսով: Շինարարության ծավալը 2023-ի 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.7 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-մայիսին 2022-ի հունվար-մայիսի նկատմամբ ...

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին սպասվում է շոգ, փոփոխական եղանակ

Երևանում հունիսի 26-ի ցերեկը, հուլիսի 1-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Մարզերում հունիսի 26-ի ցերեկը, հուլիսի 1-ին կլինի առանց տեղումների եղանակ։ Հունիսի 27-30-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև ...

Կարդալ ավելին »

Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներն այլևս չեն աշխատելու դպրոցում. ԿԳՄՍ նախարար

Դպրոցներում դեռևս մնացել են 1300 ուսուցիչներ, որոնք տարբեր հանգամանքների բերումով չունեն բարձրագույն կրթություն։ Ազգային ժողովի արտահերթ նիստին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ «Շուրջ 12 տարի առաջ «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը ուսուցիչների համար սահմանել է պահանջ, որպեսզի նրանք պարտադիր ունենան բարձրագույն կրթություն։ Եվ տրվել ...

Կարդալ ավելին »

Հանքագործների միությունը Հանրային խորհրդում քննարկել է ոլորտի խնդիրները

Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը հունիսի 22-ին հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների վերաբերյալ քննարկում էր կազմակերպել: Մասնակցում էին ՀԽ անդամներ, կառավարության պատասխանատուներ, Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի տեղեկացմամբ՝ աշխատանքային քննարկումը նախաձեռնվել է` հաշվի առնելով Հանքագործների միության անդամ հանդիսացող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Մարգարյանի հարցադրումները։ Քննարկման շրջանակներում Վարդան Մարգարյանը ներկայացրեց ոլորտի վրա դրամի փոխարժեքի արժևորման ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բելյաևը հանդիպել են ՏԿԵ նախարարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի նորանշանակ գործադիր տնօրեն Ալեքսանդր Բելյաևին։  Խուդոլին նախարարին է ներկայացրել նորանշանակ տնօրենին և հավաստիացրել, որ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» հետագա զարգացումը կլինի շարունակական։ Հանդիպման ժամանակ խոսվել է կոմբինատի առկա վիճակի, ընթացիկ աշխատանքների, զարգացման հեռանկարների մասին։  Քննարկվել են ընթացիկ ...

Կարդալ ավելին »
ajax-loader