Կառավարությունը որոշեց վերաբաշխում կատարել և Պաշտպանության նախարարությանը հատկացնել լրացուցիչ ավելի քան 2․5 միլիարդ դրամ։ Համապատասխան որոշման նախագիծը, որը կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում էր, ստացավ հավանություն: Նախագծի հիմնավորումներում ասվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը ընթացիկ գործունեության ապահովման և ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով անհրաժեշտություն է առաջացել 2023թ-ի պետական բյուջեով չնախատեսված առաջնահերթ ծախսերի ֆինանսավորմանն ուղղել 2,521,948.1 հազար դրամ: Որոշման նախագծով նախատեսվում ...
Կարդալ ավելին »In Slider
Կառավարությունը 7 մարզերում սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրեց 1 մլրդ 670 մլն դրամ
Կառավարությունը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացրեց 1 մլրդ 670 մլն դրամ: Համապատասխան նախագիծը հավանություն ստացավ Կառավարության նիստում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ 4 ծրագիրը կիրականացվի այս տարի: Այսպիսով՝ սրանով ֆինանսավորվում են մի շարք աշխատանքներ, օրինակ՝ փողոցների վերանորոգում, ասֆալտապատում, բնակավայրերի գազաֆիկացում, ոռոգման համակարգի կառուցում, ջրահեռացման համակարգի կառուցում, մանկապարտեզի ...
Կարդալ ավելին »Օրվա կադր․ ԼՂ հումանիտար օգնությունը՝ Սյունիքի ճանապարհին
ԶՊՄԿ-ն կրկին գլխավորում է 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը
Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: Խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հաջորդաբար առաջին տասնյակում են նաև «Գազպրոմ Արմենիա»-ն, «Գրանդ Տոբակո»-ն, «Ամերիաբանկ»-ը, «Արդշինբանկ»-ը, Մոբայլ Սենթր Արթ»-ը, «Փրիթի Ուեյ»-ը, «Սի Փի Էս Էներջի Գրուպ»-ը, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը, «Ջեյ Թի Այ ...
Կարդալ ավելին »20 կամազն ավելի շատ է օդն աղտոտում, քան Երասխի գործարանի ծուխը կլինի․ Օսիկյան
Երասխում կառուցվող գործարանն ընդամենը մետաղաձուլարան է, ոչ թե մետալուրգիական գործարան․ 20 հատ կամազ ավտոմեքենան ավելի շատ փոշի է հանում և օդը CO գազով աղտոտում։ Լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչ Արամ Օսիկյանը՝ անդրադառնալով մեր երկրի հանքարդյունաբերութան դեմ հոխորտացող ադրբեջանցի «բնապահպաններին»։ «Այնտեղ երկաթ է ձուլվելու, ջուրը հովացման համար է օգտագործվելու։ Հայկական կողմը նպատակահարմար չի գտել ...
Կարդալ ավելին »Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ
Հայաստանում հունիս ամսին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 719 հազար 224 աշխատատեղ: Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում: «Հայաստանը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության ուղեծրում, շարունակում է նոր աշխատատեղերի ստեղծումը: Եվ հունիսին Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 719 հազար 224 աշխատատեղ: Ըստ այդմ՝ 2018 թվականի մայիսից մինչև օրս Հայաստանում ստեղծվել է ...
Կարդալ ավելին »Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը վեց ամսում աճել է 11,4 տոկոսով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-հունիսին 11․4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1 տոկոսով՝ կազմելով 1 տրիլիոն 167 միլիարդ 535 միլիոն դրամ: Շինարարության ծավալը 2023-ի ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերությունը Հայաստանում բնապահպանական առումով շատ ավելի լավ դիրքում է, քան Ադրբեջանում․ Ջհանյան
Ադրբեջանը, ի դեմս իր կեղծ բնապահպանների, ֆեյք փաստեր է ներկայացնում Հայաստանի դեմ՝ փորձելով խոչընդոտել մեր երկրի տնտեսական առաջընթացը։ Հրավիրած մամուլի ասուլիսին այդ մասին հայտարարեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։ «Հանքարդյունաբերությունում բնապահպանական միջազգային չափանիշները պահպանելու առումով Հայաստանը շատ ավելի լավ դիրքում է, քան հենց Ադրբեջանը: Ավելին, բնապահպանական խնդիրները լուծելու, թափանցիկ ...
Կարդալ ավելին »Ադրբեջանցի «բնապահպանների» խեղաթյուրված փաստերն ու սադրանքն ուղղված Հայաստանի տնտեսության դեմ (video)
Ադրբեջանն օգտագործում է հիբրիդային պատերազմի բոլոր միջոցները, որպեսզի հայկական պետությանը զրկի հիմնական տնտեսական ներուժից
Հայաստանի համար հանքարդյունաբերության նշանակությունն առավել քան նշանակալի է։ Այս ճյուղը միշտ եղել և մնում է Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչներից մեկը։ Մասնավորապես, օտարերկրյա ուղղակի ներդրումների (FDI) զգալի մասն ուղղվում է այս ոլորտ, որն ապահովում է աշխատատեղեր, լուծում սոցիալական խնդիրներ և խթանում տարածքային զարգացումը։ Հանքագործների և մետալուրգների միջազգային միության՝ «Հանքարդյունաբերության դերը ազգային տնտեսություններում» զեկույցում Հայաստանը հանքարդյունաբերության ոլորտի արտահանման ինդեքսով 182 երկրներից առաջին ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ