Այսօր ՝ օգոստոսի 17-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևան-Կապան ավիաչվերթով այցելել է Սյունիքի մարզ՝ մասնակցելու Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվության քննարկմանը։ Վարչապետը տեղում ծանոթացել է «Սյունիք» օդանավակայանում ստեղծված պայմաններին, շրջել տարածքում, զրուցել աշխատակիցների հետ։ «Այսօր մենք փորձարկեցինք Երևան-Կապան չվերթը, օդանավով ժամանեցինք Կապան և արձանագրեցինք, որ արդեն պատրաստ ենք իրականացնել Երևան-Կապան կանոնավոր չվերթներ, այսինքն՝ քաղաքացիները կարող են տոմս գնել և ...
Կարդալ ավելին »In Slider
Երկրաբանական թանգարանը համալրվել է նոր նմուշներով
Երկրաբանական թանգարանի միներալային ֆոնդը համալրվել է հայազգի պրոֆեսոր Անտոն Ռ. Չախմուրադիանի, (Մանիտոբայի համալսարանի Երկրի գիտությունների ֆակուլտետ, Վիննիպեգ, Կանադա) նվիրատվությամբ: Այդ մասին տեղակացնում է ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանի ֆեյսբուքյան էջը։ Անտոն Չախմուրադյանը նվիրաբերել է Երկրաբանական թանգարանին 30 նմուշ՝ 9 երկրից:
Կարդալ ավելին »Հայաստանը երրորդն է Վրաստան կատարած ուղևորությունների թվով
Հայաստանը 2023թ. երկրորդ եռամսյակում երրորդն է Վրաստան կատարված ուղեւորությունների թվով, տեղեկացրել է վրացական Առաջին ալիքը։ Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2023թ. երկրորդ եռամսյակում Վրաստանի տարածք է մտել 1,7 մլն օտարերկրացի ոչ ռեզիդենտ ճամփորդող՝ 57,4 տոկոսով ավելի, քան անցած տարվա նույն ժամանակամիջոցում։ 2023թ. երկրորդ եռամսյակում օտարերկրացիների թիվը հասել է 1,2 մլն մարդու, ինչը 58,1 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում։ ...
Կարդալ ավելին »Առաջին անգամ Ֆրանսիան աշխարհում 3-րդ երկիրն է միլիոնատերերի թվով
Ֆրանսիայում ապրում է ավելի քան 2,8 միլիոն մարդ, որի կարողությունը գերազանցում է 1 միլիոն դոլարը։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը։ Նշվում է, որ ըստ BFMTV հեռուստաալիքի՝ Շվեյցարիայի UBS բանկի՝ 2022 թվականի հաշվարկներով Ֆրանսիայում է ապրում աշխարհի միլիոնատերերի ընդհանուր թվի 4,8%-ը։ Այս վարկանիշային աղյուսակում առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ ապրում է միլիոնատերերի 38,2 %-ը (22,7 մլն մարդ), երկրորդ տեղում Չինաստանն է՝ ...
Կարդալ ավելին »Հայաստանում գինու արտադրությունն աճել է 92,8%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2023թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 7,108.1 հազար լիտր գինի, որից 592.4 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալներն աճել են 92.8%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 2.3 անգամ։ Միևնույն ժամանակ, վիսկիի (100% սպիրտի) արտադրությունն աճել է 3.6 անգամ և կազմել 420.7 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունը ...
Կարդալ ավելին »«Չաարատ Կապանն» աշխատանքի է հրավիրում ամբարձիչների սպասարկման օպերատորների
«Չաարատ Կապան» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում Հարստացուցիչ ֆաբրիկայի ամբարձիչ կռունկի օպերատորի։ Այդ մասին ընկերությունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում՝ նշելով․ «Պարտադիր պահանջներն են՝ Ամբարձիչների սպասարկման իմացություն, Բեռնման և բեռնաթափման աշխատանքների տիրապետում, Կռունկների անվտանգ շահագործող անձի վկայականի առկայություն: Մասնագիտական աշխատանքային փորձը ցանկալի է։ Ցանկացողները կարող են մինչև սույն թվականի օգոստոսի 16-ը ուղարկել ռեզյումե chaarat.am էլեկտրոնային կայք էջին կամ HR@chaarat.am էլ.փոստի հասցեին»:
Կարդալ ավելին »«Միասնության ուժ 2023»․ 200 ուսանողի ներկայացվեց ինժեներկան կրթության կարևորությունը
«Միասնության ուժը» ուսանողական, երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքն արդեն 8-րդ անգամ է կազմակերպվում` համախմբելով 200 ուսանողի տարբեր ԲՈՒՀ-երից։ Այս մասին տեղեկացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ ««Միասնության ուժ 2023» ճամբարի մասնակիցները հանդիպում ունեցան ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյան-ի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն, ՀԱՊՀ շրջանավարտ Արմեն Ստեփանյանի հետ: Հանդիպման թեման էր ինժեներկան կրթության կարևորությունը, խոսնակների մասնագիտական հաջողությունների ճանապարհը։ Քննարկվեցին ...
Կարդալ ավելին »Սպասվում է ՀՀ տնտեսական աճի մինչև 7,5% դանդաղում
ԼՈՒՅՍ հիմնադրամն ուսումնասիրել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից հրապարակված հերթական (2023թ. օգոստոսի) ամսական մակրոտնտեսական վերլուծությունը (обзор)։ Այդ վերլուծությունները հանդիսանում են միջանկյալ հրապարակումներ առավել ընդգրկուն մակրոտնտեսական կանխատեսումների միջև և պարունակում են վիճակագրական տեղեկատվություն ԵԱԶԲ անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ։ Ստորև ներկայացվում են վերլուծության Հայաստանին վերաբերող մասի առավել ուշագրավ դրույթները։ 2023թ. հունիս ամսին ...
Կարդալ ավելին »Oգոստոսի 18-20-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Օգոստոսի 15-19-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կնվազի 3-5, Լոռում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 6-8 աստիճանով։ Երևանում օգոստոսի 15-ի ցերեկը, օգոստոսի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ի երեկոյան ժամերին ...
Կարդալ ավելին »Հայաստանում ցեմենտի արտադրությունն աճել է 41,7%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2023թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 604.0 հազար տոննա ցեմենտ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 41,7%-ով։ Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 11.1%-ով և կազմել 54,456.3 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալներն աճել են 66.1%-ով և կազմել 898,840.1 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է 4.3%-ով և կազմել 17,054.0 տոննա։ Կրի արտադրությունն աճել ...
Կարդալ ավելին »