Հայաստանում խոշոր հարկատուների ցանկը կրկին գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը 2023 թվականի երրորդ եռամսյակում շուրջ 52.4 մլրդ դրամ է վճարել պետբյուջե։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023 թվականի հուլիս–սեպտեմբեր ամիսների 100 խոշոր հարկատուի ցանկը։ Այդ ցանկը հաճախ գլխավորող ԶՊՄԿ–ն նախորդ կիսամյակում իր դիրքը զիջել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որն այժմ 2-րդ տեղում է։ Ընկերությունը շուրջ 39.5 մլրդ դրամ ...
Կարդալ ավելին »In Slider
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9,7 տոկոսով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 9.7 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.6 տոկոսով: Իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 9 ամսում ավելացել է 1.7 տոկոսով: Շինարարության ծավալը 2023-ի 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի ...
Կարդալ ավելին »«Վալլեքս գրուպը» երկրաբանական ուսումնասիրություն կանցկացնի Տավուշում
«Վալլեքս գրուպ» ընկերությունների խմբի անդամ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն Տավուշ-Խնձորուտ հանքային դաշտում՝ օգտակար հանածոների արդյունահանման համար կանցկացնի երկրաբանական ուսումնասիրություն: Այդ նպատակով ընկերությունը հոկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ին, Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը կկազմակերպի հանրային քննարկում։ Հանքային դաշտը գտնվում է Բերդ խոշորացված համայնքի վարչական սահմաններում։ Համայնքապետարանը պաշտոնական կայքում հայտարարել է, որ քննարկման նպատակն է՝ բացահայտել հանրային կարծիքը թեմայի շուրջ, արձանագրել շահագրգիռ հանրության ...
Կարդալ ավելին »Սևանա լճի մակարդակը մեկ տարում նվազել է 14 սմ-ով
Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.26մ (22.10.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 2սմ-ով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ 2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը՝ հիփոթեքի մարման համար եկամտահարկի վերադարձի մասին
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն մանրամասներ է ներկայացրել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար եկամտահարկի վերադարձի ծրագրի վերաբերյալ։ Ստորև ներկայացնում ենք ՊԵԿ-ի ներկայացրած տեղեկատվությունը․ «Հիփոթեքային վարկերի տոկոսները վերադարձվում են վճարված եկամտային հարկի գումարների չափով, բայց ոչ ավել, քան յուրաքանչյուր եռամսյակի համար 1.5 միլիոն դրամը /ՀՀ հարկային օրենսգիրք, 160-րդ հոդված/։ Տարիների ընթացքում նվազում է հիփոթեքային վարկերի վճարվող տոկոսների գումարների չափը և ավելանում է ...
Կարդալ ավելին »«Աշուն՝ քաղցր ու բաղձալի». սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան․ 3-7 մ/վրկ, 25-28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երեւանում հոկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-27-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վրկ արագությամբ։
Կարդալ ավելին »Սպասված օրենսդրական փոփոխություն․ սահմանվել է հեռավար աշխատանքի կարգը
Հայաստանի ազգային ժողով ներկայացված նախագծով սահմանվել է, որ հեռավար աշխատանքը հնարավոր է, եթե կա փոխադարձ համաձայնություն, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս և արտակարգ բնույթ կրող դեպքերի պարագայում: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել էին որոշակի փոփոխություններ և լրացումներ: ...
Կարդալ ավելին »Հայաստանը ցորեն, ալյուր և եգիպտացորեն գրեթե 100 տոկոսով ներմուծում է Ռուսաստանից
Հայաստանը 2023 թվականի առաջին կիսամյակում ներմուծել է 170,8 հազար տոննա ցորեն՝ տարեկան 30,4% աճով, մաքսային արժեքի 3,5% աճով՝ մինչև 35,8 մլն դոլար։ Ցորենի 99,9% – ը ներկրվել է Ռուսաստանից։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները։ Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանը Ռուսաստան է արտահանել 36 տոննա ցորեն, ինչը 89% – ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Մաքսային արժեքը համաչափ կրճատվել է՝ ...
Կարդալ ավելին »Կապիտալի աճ՝ ՀՀ բանկերում
Հայաստանյան բանկերը 2023թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել են աճ հիմնական հաշվեկշռային ցուցանիշների ուղղությամբ: Բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 12.8%-ով, պարտավորությունները՝ 11.7%-ով, կապիտալը՝ 18.6%-ով: Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ ներկայացնում ենք 2023թ. երրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը: Ակտիվներ ՀՀ բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալը 2023թ. երրորդ եռամսյակում 2022թ. համադրելի ժամանակահատվածի ...
Կարդալ ավելին »Կառավարությունը հավանություն է տվել արդար առևտրին ուղղված օրենսդրական բարեփոխումների նախագծին
Կառավարությունը հավանություն է տվել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մշակած արդար առևտրի ապահովմանն ուղղվածօրենսդրական բարեփոխումների նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է կարգավորել փոքր և միջին տնտեսավարողների և խոշոր առևտրային ցանցերի միջև մատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքների ձեռքբերման հարաբերություններում բացահայտված համատարած բնույթ կրող մի շարք խնդիրներ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Մասնավորապես մատակարարված ապրանքների դիմաց ուշ վճարումները, պայմանագիր կնքելուց անհիմն հրաժարվելը, ապրանքներն ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ