Հայաստանը ցորեն, ալյուր և եգիպտացորեն գրեթե 100 տոկոսով ներմուծում է Ռուսաստանից

Հայաստանը 2023 թվականի առաջին կիսամյակում ներմուծել է 170,8 հազար տոննա ցորեն՝ տարեկան 30,4% աճով, մաքսային արժեքի 3,5% աճով՝ մինչև 35,8 մլն դոլար։ Ցորենի 99,9% – ը ներկրվել է Ռուսաստանից։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները։

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանը Ռուսաստան է արտահանել 36 տոննա ցորեն, ինչը 89% – ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Մաքսային արժեքը համաչափ կրճատվել է՝ մինչեւ 79.7 հազար դոլար:

Ցորենի ալյուրի ներմուծումը 2023 թվականի առաջին կիսամյակում աճել է 33,4% – ով՝ մինչև 18,4 հազար տոննա, մաքսային արժեքի 4,4% աճի դեպքում՝ մինչև 4,9 մլն դոլար։ Ցորենի ալյուրը նույնպես, հիմնականում, ներկրվել է ՌԴ-ից՝  99,4% մասնաբաժնով։ Շատ փոքր ծավալներ են մատակարարվել Ֆրանսիայից, Իտալիայից և Բելառուսից։

Հայաստանից ցորենի ալյուրի արտահանումն աճել է 4,4 անգամ՝ մինչեւ 17,8 տոննա, մաքսային արժեքի համանման աճով՝ մինչև 10,2 հազար դոլար։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանը կրճատել է եգիպտացորենի ներկրումը 19,1% – ով’ մինչև 30,7 հազար տոննա, մաքսային արժեքի 22,5% անկման դեպքում’ մինչև 6,9 մլն դոլար: Հայաստանը եգիպտացորեն է ներմուծել, հիմնականում, Ռուսաստանից (99,6%), իսկ մնացած ծավալը ներկրվել է Ֆրանսիայից, Ռումինիայից, Չիլիից, Ուկրաինայից, Հունգարիայից, Իտալիայից, Թուրքիայից, Ավստրիայից և Սերբիայից:

Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է ընդամենը 27,9 կգ եգիպտացորեն՝ 200 դոլարի դիմաց (ՌԴ և Կուբա) ։

ajax-loader