In Slider

Հրապարակվել է բուհերի ցանկը, որտեղ կարող են ուսումը շարունակել Արցախից բռնի տեղահանված ուսանողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հրապարակել է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող (բակալավրի և մագիստրոսի) հաստատությունների ցանկերը, որտեղ կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները: Այդ մասին տեղեկացում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ «ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշմամբ հաստատել է 2023 թ․ սեպտեմբերի ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն կաջակցի հայկական կոնյակի նոր աշխարհագրական մակնշման ներդրմանը

ԵՄ-ն կաջակցի հայկական կոնյակի նոր աշխարհագրական մակնշման համար որակի ստանդարտների ներդրմանը։ Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը։ Նա հիշեցրել է, որ «կոնյակ» և «շամպայն» անվանումները կկիրառվեն այն ոգելից խմիչքների նկատմամբ, որոնք արտադրվում են Ֆրանսիայի համապատասխան շրջաններում: «Այս ոլորտում բոլորին է հայտնի, որ կան որոշակի խնդիրներ։ Մենք ավելի վաղ ստորագրել ենք համաձայնագիր, որով պարտավորվել ենք ...

Կարդալ ավելին »

ՊՄԳ միջազգային ասոցիացիան Հայաստանին առաջարկել է անդամակցել կազմակերպությանը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Աբու Դաբիում հանդիպել է Պետություն-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ) պրոֆեսիոնալների և ՊՄԳ միությունների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Զիյադ Ալեքսանդր Հայեքի և գործադիր տնօրեն Ժան-Քրիստոֆ Բարթ-Քոլարի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Լևոն Օհաննեսյանը։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՊՄԳ քաղաքականությանը, տնտեսության տարբեր ճյուղերում ՊՄԳ ծրագրերի մշակմանն ...

Կարդալ ավելին »

Կապանի լեռնահարստացման կոմբինատը համալրվել է նոր մեքենաներով

Կապանի լեռնահարստացմա կոմբինատի տեխնիկական պարկը համալրվել է վեց նոր TOYOTA Land Cruiser 78 Hardtop մարդատար մեքենաներով։ Այդ մասին հայտնում է ընկերության ֆեսբուքյան էջը՝ նշելով, որ դրանք ծառայելու են ստորգետնյա հանքի աշխատանքների համար։ Տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է․ «Մեքենաները ձեռք են բերվել Կապանի Լեռնահարստացման Կոմբինատի և կապալառու «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊ ընկերության հետ համատեղ։ Տեղեկացնենք, որ թե՛ հանքի և ...

Կարդալ ավելին »

Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության ծրագրին հատկացվել է մոտ 1 մլրդ 950 մլն դրամ

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում այս պահի դրությամբ օգնություն է ստացել 2649 շահառու․ վճարվել է շուրջ 1 մլրդ 950 մլն դրամ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ 2022 թվականի ընթացքում ծրագրերի շրջանակում աջակցություն է ստացել 3088 շահառու՝ շուրջ 2 մլրդ 100 մլն դրամի չափով: Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 8101 շահառու՝ 1337-ը ...

Կարդալ ավելին »

Մաքսային կարգավորման ոլորտում կստեղծվի էլեկտրոնային առևտրի օպերատոր

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել էլեկտրոնային առևտրի օպերատորների հիմնադրման մասին ԵԱՏՄ արձանագրության նախագծին: Էլեկտրոնային առևտրի օպերատորը պետք է ապահովի ֆիզիկական անձանց կողմից ինտերնետ հարթակից ձեռք բերված ապրանքների գործառնությունների լոգիստիկան, ինչպես նաեւ փոխգործակցի ինտերնետ հարթակների եւ մաքսային մարմինների հետ: Սահմանվում են էլեկտրոնային առեւտրի օպերատորի իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվության շրջանակը, ամրագրվում են էլեկտրոնային առեւտրի ռեեստրում ընդգրկվելու պայմանները եւ այդ ռեեստրից հեռացվելու հիմքերը, ...

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ապմրոպ

Հանրապետության տարածքում հոկտեմբերի18-19-ին շրջանների զգալի մասում, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին շրջաններում` նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում՝ 16-19 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։ Երեւանում  հոկտեմբերի 17-ի գիշերը, 18-19-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ...

Կարդալ ավելին »

BRICS-ի երկրների տնտեսություններն առաջ են անցել G7-ից․ Պուտին

BRICS-ի երկրների տնտեսությունները Յոհանեսբուրգում միավորման գագաթնաժողովի պահին գնողունակության պարիտետով առաջ են անցել «Մեծ յոթնյակից» (G7): Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի Մեդիակորպորացիային տված հարցազրույցում։ «Ինչ վերաբերում է BRICS-ին, ապա Յոհանեսբուրգի գագաթնաժողովի պահին արդեն «յոթնյակի» և BRICS-ի երկրների տնտեսությունների հարաբերակցությունը BRICS-ի օգտին էր գնողունակության պարիտետի առումով», – նշել է Ռուսաստանի ղեկավարը։ «BRICS-ին ևս վեց անդամների միանալուց ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Բելգիայի միջև առևտրաշրջանառությունը աճել է 32%-ով՝ կազմելով 156․5 մլն դոլար

Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Ռաֆայել Գևորգյանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը և առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Համագործակցության առավել նպատակահարմար ոլորտների թվում նշվել են, մասնավորապես, ադամանդագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, անասնաբուծության, սննդի ...

Կարդալ ավելին »

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է 2-րդ հանդիպումը ԼՂ-ից բռնի տեղահանված գործարարների հետ

Հոկտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է 2-րդ հանդիպումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ։ Այս անգամ հանդիպումը գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող և ներդրումներ իրականացնող գործարարների հետ էր։ Հանդիպումն անցկացրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և նախարարի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։Հանդիպման ընթացքում գործարարները բարձրացրել են հարցեր՝ կապված գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններում իրենց ծավալած գործունեության վերաբերյալ։ Այնուհետև հանդիպումը շարունակվել ...

Կարդալ ավելին »
ajax-loader