Դեկտեմբերի 4-7-ը ԻԻՀ Թեհրան միջազգային ցուցահանդեսների կենտրոնում տեղի կունենա «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսը (Eurasian Expo), որի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, միջոցառմանը մասնակցում են ինչպես եվրասիական, այնպես էլ արաբական ընկերություններ։ Ցուցահանդեսին նախատեսվում է Հայաստանի մասնակցությունը միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Հիմնական ոլորտներն են՝ քիմիական արդյունաբերություն, մեքենաշինություն, գյուղատնտեսություն և պարենամթերք, ...
Կարդալ ավելին »In Slider
Ինչպես են տեղակայված բանկերը 1000 խոշոր հարկատուների ցանկում․ ՀԲՄ վերլուծությունը
Հայաստանի 18 առեւտրային բանկից 17-ը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով շարունակում է դիրքային առաջընթաց գրանցել առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում, նրանցից 15-ը ընդգրկվել է առաջին 100 խոշոր հարկատուների ցանկում: 9 ամսվա ընթացքում բանկերը քանակական ներկայացվածությամբ ապահովել են 1.7% տեսակարար կշիռ, իսկ վճարած հարկերի առումով՝ 8.8%: Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) վերլուծել է առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ առեւտրային բանկերի ընդգրկվածության ...
Կարդալ ավելին »2024-ի կապիտալ ծախսերի 41 տոկոսը կուղղվի պաշտպանությանը
Հայաստանի իշխանությունները 2024թ. կապիտալ ծախսերի 41 տոկոսը կուղղեն պաշտպանության ոլորտի աջակցմանը։ Այս մասին նշվել է հանրապետության 2024թ. պետբյուջեի նախագծում, որը խորհրդարանական հերթական քառօրյայի ընթացքում ներկայացվել է Ազգային ժողովի հաստատմանը։ 2024թ. կապիտալ ծախսերը կավելանան եւ կկազմեն 710 մլրդ դրամ։ Պաշտպանության նախարարությանը կհատկացվի 555 մլրդ դրամ, դա 7 տոկոսով ավելին է, քան 2023թ.։ Պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ 5,3 տոկոսը։
Կարդալ ավելին »Հայաստանում գնաճը թիրախից ցածր կլինի․ ԿԲ նախագահ
Կենտրոնական բանկի գնահատականներով՝ այս տարի Հայաստանում գնաճի ցուցանիշը կլինի թիրախից բավականին ցածր։ Ազգային ժողովի հերթական նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այդ մասին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ «Մյուս տարիների համար կանխատեսում ենք, որ մեր գնաճը կլինի թիրախին մոտ»,- նշեց նա։ Ավելի վաղ, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել էր, որ նոյեմբերի դրությամբ Հայաստանում ...
Կարդալ ավելին »Միայն արդյունաբերության ոլորտում է գրանցվել անկում․ ֆինանսների նախարար
Հայաստանում տնտեսական ակտիվության և աճի տեմպերը շարունակում են բարձր մնալ։ Ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ Նրա խոսքով՝ երկնիշ տնտեսական աճը պահպանվել է նաև 2023 թվականի առաջին կիսամյակում, իսկ հունվար-սեպտեմբերի արդյունքներով գրանցվել է 9,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ։ Այս պայմաններում 2023 թվականի տնտեսական աճը ...
Կարդալ ավելին »Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստը. ՈՒՂԻՂ
Հայաստանի Ազգային ժողովը շարունակում է նոյեմբերի 14-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Խորհրդարանը քննարկելու է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, որը կներկայացնի Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նախատեսվում է, որ եզրափակիչ ելույթով հանդես կգա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ժամը 16:30-ին ԱԺ-ում կկայանա կառավարության անդամերի հետ հարցուպատասխանը:
Կարդալ ավելին »Աշուն է, անձրև․ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի
Երևանում նոյեմբերի 15-ին, 18-ին, 19-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 16-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ի ցերեկը կնվազի 3-4, նոյեմբերի 17-ին, 18-ին՝ ևս 4-6 աստիճանով։ Մարզերում նոյեմբերի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին առանձին շրջաններում, 17-ին շրջանների մեծ մասում կտեղա անձրև։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, ...
Կարդալ ավելին »Վրաստանը հաստատել է ֆրանսիական Bastion զրահամեքենաների տարանցումը Հայաստան
Վրաստանի «Փոթի» նավահանգիստը կառավարող APM Terminals Poti ընկերությունը հաստատել է ֆրանսիական Bastion տեսակի զրահամեքենաների տարանցումը՝ նախատեսված Հայաստանի համար։ Այդ մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։ «Այդ կոնկրետ դեպքում բեռը եկել է ԵՄ անդամ երկրից՝ Ֆրանսիայից և ուղարկվել է Հայաստան. երկիր, որի վրա պատժամիջոցներ չեն տարածվում։ Բացի այդ, Վրաստանի կառավարության կողմից հստակ ցուցումների և միջազգային կարգավորողների կողմից սահմանված սահմանափակումների բացակայության պայմաններում APM ...
Կարդալ ավելին »Սահմանամերձ համայնքների բնակիչները կշարունակեն աջակցություն ստանալ կոմունալ վճարումների և այլ ծախսերի համար
Կառավարությունն առաջարկում է երկարաձգել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ 82 համայնքների և բնակավայրերի սոցիալական աջակցության տրամադրումը։ Ազգային ժողովի հերթական նիստին «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Ըստ օրենքի նախագծի՝ սահմանամերձ համայնքների և բնակավայրերի բնակիչները կշարունակեն ստանալ փոխհատուցում բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի դիմաց, ինչպես նաեւ օգտվել ՀՀ ...
Կարդալ ավելին »Կաթի արտադրությունն աճել է 19,6%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 6,594.7 հազար լիտր։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 19.6%-ով։ Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունն աճել է 10.2%-ով և կազմել 3,840.9 տոննա։ Պանրի արտադրությունը նվազել է 10.5%-ով և կազմել 17,298.9 տոննա։ Կաթնաշոռի արտադրության ծավալներն աճել է 23.6%-ով և կազմել 1,594.7 տոննա։ Մածունի արտադրությունը նվազել է 4.8%-ով և ...
Կարդալ ավելին »