Իջևանի «Բենտոնիտ» կոմբինատը հիմնադրվել է 1967 թվականին։ Հանքանյութի տնտեսական նշանակությունը շատ մեծ է։ Այն լայն գործածություն ունի արդյունաբերությունում և կենցաղում։ «Բենտոնիտի» հանքն ու կոմբինատի առօրյան՝ ֆոտոշարքով․
Կարդալ ավելին »ՀՀ հանքեր
Պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 27․6%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 76,124.5 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ արտադրության ծավալն նվազել է 27․6%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 17.2%-ով և կազմել 3,991.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 24%-ով՝ կազմելով 4,226.5 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 33․2%-ով և կազմել 1,055.9 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն ...
Կարդալ ավելին »Մանկուց պետք է հասկանալ՝ ինչ է բնապահպանությունը․ Կապանի ԼՀԿ-ն նկարչական թեմատիկ մրցույթ է կազմակերպել
Երեխաները մանկուց պետք է հասկանան՝ ինչ է նշանակում բնապահպանություն։ Նման սկզբունքով Կապանի լեռնահարստացման կոմբինատը Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը թեմատիկ գեղանկարչության մրցույթ էր կազմակերպել։ Պատանի նկարիչները թղթին էին հանձնել իրենց պատկերացումները Երկիր մոլորակի բնապահպանության և շրջակա միջավայրի վերաբերյալ։ Նախաձեռնության նպատակն էր՝ կրթել և կարևորել բնապահպանի դերը։ Բնապահպանությունն ընկերության կայուն զարգացման ծրագրերի հիմքում է, և համայնքապետարանի հետ համատեղ պատանիների ուշադրությունն են ...
Կարդալ ավելին »Նյութականը գործարարի համար հիմքն է, սակայն առանց հոգևորի հնարավոր չէ․ Վարդան Ջհանյանը՝ «Ազգային բուրժուազիա»-ում
«Ազգային բուրժուազիա» նախագծի երկրորդ հաղորդման հյուրն է ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։
Կարդալ ավելին »Կայացավ Հանքարդյունաբերողների և մետալուրգների միության ու ՏԿԵՆ աշխատանքային խմբի առաջին նիստը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ նախատեսված փոփոխությունների իրականացման ժամանակացույցի և չափորոշիչների սահմանման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը։ Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ բուհերի ներկայացուցիչներ և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամներ։ Նիստի ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել ոլորտում առկա մարտահրավերներին, քննարկվել ...
Կարդալ ավելին »Մոտ 54000 քաղաքացի լրացրել է եկամուտների հայտարարագիր
Այս պահի դրությամբ մոտ 54 հազար քաղաքացի լրացրել է տարեկան եկամուտների հայտարարագիր, որոնցից շուրջ 23 հազարը ստացել են սոցիալական կրեդիտ՝ ընդհանուր առմամբ գերազանցելով 2 միլիարդ դրամը։ Մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Նրա խոսքով՝ սոցիալական կրեդիտների տրամադրումը կատարվել է հայտարարագրման համակարգի միջոցով, որը հետզհետե դարձել է ավելի հասանելի և հարմար քաղաքացիների համար։ «Մենք մի ...
Կարդալ ավելին »67 554 կազմակերպությունում գրանցված է 775 499 աշխատակից
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2025թ.-ի փետրվարի դրությամբ Հայաստանում գործել է 67,554 կազմակերպություն։ Գրանցված աշխատողների քանակը կազմել է 775,499, իսկ նրանց միջին ամսական աշխատավարձը՝ 284,532 ՀՀ դրամ։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 56,165 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 83%-ը։ Նշված կազմակերպություններում աշխատում է 144,035 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 19%-ը։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 3 է, ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ քիմիական լաբորատորիան՝ Կապանի աշակերտների հետաքրքրության կենտրոնում
Կապանի թիվ 7 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներն ուսուցիչների հետ այցելել էին ԶՊՄԿ քիմիական լաբորատորիա, տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ Մասնագետների ուղեկցությամբ նրանք ծանոթացել են ԶՊՄԿ ստորաբաժանման գործառույթներին, ժամանակակից սարքավորումներին, քիմիական պրոցեսների ականատեսն ու մասնակիցը լինելու հնարավորություն ունեցել: Այցն աշակերտների համար բացահայտել է հանքարդյունաբերության բազմաշերտությունն ու գիտահեն ներուժը:
Կարդալ ավելին »Ամուլսարի հանքի գործարկմամբ կհասնենք բյուջեի հիմքում դրված տնտեսական աճին․ ֆինանսների նախարար
Կառավարությունում համոզված են, որ կկարողանան հասնել 2025-ի բյուջեի մասին օրենքի հիմքում դրված տնտեսական աճի ցուցանիշին: Նման վստահություն հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Անդրադառնալով Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ տարբեր կառույցների կողմից արվող կանխատեսումներին՝ նախարարը նշեց, որ այդ կանխատեսումների մեջ դրված են տարբեր սցենարներ և տարբեր ենթադրություններ: Կարևոր է, թե ով ինչ ենթադրություն է անում: Անդրադառնալով Ամուլսարի գործարկման վերաբերյալ հարցին՝ Հովհաննիսյանը նկատեց. «Ամուլսարի ...
Կարդալ ավելին »Ինչո՞ւ ԶՊՄԿ_ն չի ներառվել 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. պարզաբանում
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) պարզաբանում է տարածել 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ԶՊՄԿ-ի ներառված չլինելու վերաբերյալ։ Ըստ այդմ՝ դա նախորդ տարի վճարված ռոյալթիի կանխավճարների առաջին եռամսյակում հետվերադարձի արդյունք է: Ընկերության հայտարարությունում ասվում է. «ԶՊՄԿ-ն կազմակերպություն է, որի վճարած հարկերի զգալի մասը ուղղակի հարկերն են՝ շահութահարկ եւ ռոյալթի, ի տարբերություն խոշոր հարկատուների զգալի մասի, որոնց դեպքում վճարվող հարկերի զգալի մասն ավելացված ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ