Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ հայկական դրամի փոխարժեքն ազատ լողացող է, եւ «ԿԲ-ն իր միջամտությունը շուկայում սահմանափակում է անկանոն, պրոբլեմատիկ իրավիճակը հարթելու միջոցով»: «2022-ին եղել են իրավիճակներ, երբ ԿԲ-ն միջամտել է շուկայում տեղի ունեցող իրադարձություններին՝ ձեռք բերելով արտարժույթ, որի արդյունքում զուտ առքը եղել է $900 միլիոնից ավելի համարժեք գումար»,- ասել է ԿԲ նախագահը: Պատասխանելով ...
Կարդալ ավելին »ՀՀ հանքեր
Լիդիան Արմենիան տարեկան 7 մլն դոլար կհատկացնի Ջերմուկ, Վայք և Սիսիան համայնքներին
Փետրվարի 22-ին կնքված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Լիդիան Արմենիան պարտավորվել է Ամուլսարի հանքավայրի շինարարության ընթացքում տարեկան 7 մլն ԱՄՆ դոլար հատկացնել հարակից խոշորացված Ջերմուկ, Վայք և Սիսիան համայնքներին: Ի՞նչ կարևորություն ունի այս գումարը հարակից համայնքների համար, ինչպե՞ս է այն տնօրինվելու. հարցերին անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությունը:
Կարդալ ավելին »Մուցքի ոսկու հանքը կշահագործվի նախարարությունը տվել է դրական եզրակացություն
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Գեոռեյդ» ՍՊԸ-ի՝ Սյունիքի մարզի Մուցքի ոսկու հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը: Փաստաթուղթը ստորագրել է նախարար Հակոբ Սիմիդյանը: Մուցքի ոսկու հանքավայրը գտնվում է Սիսիան խոշորացված համայնքի Մուցք և Բռնակոթ բնակավայրերի սահմաններում, Մուցք գյուղից 3.5 կմ, Սիսիան քաղաքից՝ 28 կմ հեռավորության վրա: Հանքի շահագործման համար հայցվող հողերը քաղաքացիների և համայնքնային սեփականություն ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում հանքաքարի խտանյութում մետաղների պարունակությունը կորոշեն արտասահմանյան հինգ ընկերություններ
Կառավարության որոշմամբ՝ արտասահմանյան հինգ ընկերությունների լաբորատորիաներ կորոշեն Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակությունը։ Դրանք են՝ ավստրալիական «էՅԷԼԷՍ» Լիմիթեդ ընկերության («ALS» Limited), անգլիական «Ալֆրեդ Էյջ Նայթ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի («Alfred H Knight International» Ltd), բրիտանական «Ալեքս Ստյուարտ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի («Alex Stewart International» Ltd), ֆրանսիական «Բյուրո Վերիտաս» Ս.Ա. ընկերության («Bureau Veritas» S.A.), շվեյցարական «ԷՍՋԻԷՍ» Ս.Ա. ընկերության (SGS» S.A.) լաբորատորիաները։ Որոշման հիմնավորման ...
Կարդալ ավելին »Հայաստանի չօգտագործված հնարավորությունը
«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը mediamax-ում անդրադարձել է հանքարդյունաբերության ոլորտում առկա հնարավորություններին ու հեռանկարներին։ Հանքարդյունաբերության ոլորտում իմ գործունեության 25 տարիների կուտակած փորձն ու գիտելիքները, միջազգային ամենատարբեր ներդրողների հետ տարիների շփումները, միջազգային հանքարդյունաբերական համայնքի հետ բազմամյա կապերն ու փորձի փոխանակումը ինձ թույլ են տալիս համեմատականներ անցկացնել տարբեր երկրների հանքարդյունաբերական ոլորտների միջեւ, տեսնել այն առավելություններն ու հնարավորությունները, որոնք ունի Հայաստանի ...
Կարդալ ավելին »ՀՀ բանկերի վճարած հարկերն ավելացել են 15.7%-ով․ ամենախոշորն Ամերիաբանկն է
Հայաստանի 18 առեւտրային բանկից 17-ն ընդգրկվել է 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 61.48 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 53.15 մլրդ դրամի փոխարեն (աճ՝ 15.7%): Տարեվերջյան տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որն, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վճարել 8.18 մլրդ դրամի հարկ: Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ նվազել են 7.9%-ով, ...
Կարդալ ավելին »