The pure gold ore found in the mine is in the hands of men.

ՀՀ-ում հանքաքարի խտանյութում մետաղների պարունակությունը կորոշեն արտասահմանյան հինգ ընկերություններ

Կառավարության որոշմամբ՝ արտասահմանյան հինգ ընկերությունների լաբորատորիաներ կորոշեն Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակությունը։

Դրանք են՝ ավստրալիական «էՅԷԼԷՍ» Լիմիթեդ ընկերության («ALS» Limited), անգլիական «Ալֆրեդ Էյջ Նայթ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի («Alfred H Knight International» Ltd), բրիտանական «Ալեքս Ստյուարտ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի («Alex Stewart International» Ltd), ֆրանսիական «Բյուրո Վերիտաս» Ս.Ա. ընկերության («Bureau Veritas» S.A.), շվեյցարական «ԷՍՋԻԷՍ» Ս.Ա. ընկերության (SGS» S.A.) լաբորատորիաները։

Որոշման հիմնավորման մեջ նշված է․

«Ներկայում հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակությունը որոշող լաբորատորիաների ցանկ սահմանված չէ, ինչը չի ապահովում մատակարարված խտանյութում մետաղների պարունակության վերաբերյալ թափանցիկության և կանխատեսելիության անհրաժեշտ մակարդակ:

Ոլորտում հարկման համակարգի արդյունավետության բարձրացման և հավասար պայմանների ստեղծման նպատակով անհրաժեշտ է սահմանել լաբորատորիաների ցանկ, որոնց կողմից տրամադրված եզրակացությունները հիմք կհանդիսանան ռոյալթիի հաշվարկման նպատակով խտանյությում մետաղների վերջնական պարունակության որոշման համար։

Ռոյալթի վճարող ընկերությունները տարիներ շարունակ համագործակցում են այդպիսի ընկերությունների հետ և ՀՀ-ում ներկայացված չլինելու հանգամանքը որևէ խնդրի չի հանգեցրել: Ընդ որում, խտանյութը հիմնականում արտահանվում է, և խտանյութի մատակարարման պայմանագրերում հիմք են ընդունվում ոչ թե ՀՀ լաբորատորիաների կողմից որոշված խտանյութում մետաղների վերջնական պարունակությունները, այլ միջազգային հեղինակություն ունեցող լաբորատորիաների կողմից որոշված պարունակությունները»։

Որոշումը, որը մշակել է ՀՀ ֆինանսների նախարարությունը, տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Ցանկում ներառված լաբորատորիաներն ունեն միջազգային ճանաչում, ՀՀ-ում ներկայացուցչություն չունեն և չեն հանդիսանում ՀՀ ռեզիդենտ կազմակերպություններ, ինչը, ըստ փաստաթղթի, խոչընդոտ չէ, որպեսզի ՀՀ-ում արտադրվող խտանյութի փորձանմուշները փորձաքննության ներկայացվեն այդ լաբորատորիաներին:

ajax-loader