Հետաքրքիր փաստեր

Կյանք՝ տիեզերական վակուումում. ուսումնասիրություն

Մոլորակներն ամենևին էլ անհրաժեշտ չեն կյանքի գոյության համար, ինչպես պարզել են Հարվարդի և Էդինբուրգի համալսարանների գիտնականները։ Որոշ էկոհամակարգեր, ըստ գիտնականների, ի վիճակի են ինքնուրույն ձևավորել գոյատևման համար անհրաժեշտ պայմաններ նույնիսկ տիեզերական վակուումի ծայրահեղ պայմաններում։ Այդ մասին հայտնում է Universe Today պորտալը։ Մոլորակների այլընտրանք Ավանդաբար, մոլորակները համարվում են կյանքի համար օպտիմալ միջավայր, քանի որ դրանք ապահովում են հեղուկ ջրի հասանելիություն, պաշտպանում ...

Կարդալ ավելին »

Հոգևորականը ջիու-ջիտսուի իր հմտություններով վնասազերծել է եկեղեցի ներխուժած կողոպտչին

Երբ Գոհաբանության օրը կողոպտիչը ներխուժել է Կալիֆորնիայի եկեղեցի, բախվել է անսպասելի խոչընդոտի. քահանայի, որը տիրապետել է  մարտարվեստի և որոշել պաշտպանել իր աղոթքի տունը: Քահանա Նիկ Նևեսը Անտիոքի First Family Church է եկել հինգշաբթի վաղ առավոտյան տագնապի ազդանշանի հնչելուն պես, CNN-ին է պատմել նա: Գալով եկեղեցի՝ տեսել է, որ լուսամուտը կոտրված է, իսկ դուռը՝ վնասված։ Տղամարդը կացնով կոտրել էր եկեղեցու պատուհանը, ...

Կարդալ ավելին »

Ֆլորիդայի իշխանությունները գտել են գանձագողի կողոպտած՝ ավելի քան 1 մլն դոլարի ոսկեդրամները

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի իշխանությունները երեքշաբթի տեղեկացրել են, որ 37 ոսկեդրամներից բաղկացած հավաքածուն, որի ընդհանուր արժեքը գնահատվում է ավելի քան 1 մլն դոլար, գտնվել է այն բանից հետո, երբ դրանք գողացվել էին դեռեւս 2015թ. 18-րդ դարի հայտնի նավաբեկության վայրից Ֆլորիդայի գանձերի ափի մոտ, տեղեկացրել է CBS News-ը։ Այս գործի առնչությամբ մեղադրանք է ներկայացվել պրոֆեսիոնալ գանձագողի։ Ֆլորիդայի Ձկների եւ վայրի բնության պահպանության ...

Կարդալ ավելին »

Knockin’ Heads․ Սիլվեստր Ստալոնեն բարեգործական աճուրդում 410 000 դոլարով վաճառել է սեփական կտավը

Սիլվեստր Ստալոնեն բարեգործական աճուրդում 410 հազար դոլարով վաճառել է սեփական կտավը։ 78-ամյա դերասանը իր ոչ այնքան հայտնի տաղանդը բացահայտել է տեսահոլովակում, որը տարածել է TMZ-ում։ Նա Լաս Վեգասի Wynn հյուրանոցում նկարահանել է իր՝ «Knockin’ Heads» ստեղծագործության համար լարված սակարկությունները: Նրա աշխատանքը գրեթե պատի չափի կտավ է, որը լցված է վառ կանաչով, դեղինով և կարմիրով, կարծես ներշնչված է փողոցային գրաֆիտիներով՝ համակցված ...

Կարդալ ավելին »

«ՏաԹևեր» ճոպանուղին 3-րդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում

«ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկին՝ World Travel Awards 2024-ին` այս տարի ևս հաղթելով «աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում IDeA հիմնադրամից հայտնում են, որ հայկական ճոպանուղին լավագույնն է ճանաչվել աշխարհում՝ հաղթելով Բոլիվիային, Բրազիլիային, Վիետնամին, Կանադային, Նոր Զելանդիային, ԱՄՆ-ին և ՀԱՀ-ին: Նախագիծն արդեն երկու անգամ հաղթել է այս անվանակարգում 2021 և 2023 թ․-ին։ Բաց քվեարկության արդյունքներով ...

Կարդալ ավելին »

World Cheese Awards 2024-ում ոչխարի պանիրը ճանաչվել է լավագույնն աշխարհում

Ոչխարի Queijo de Ovelha Amanteigado փափուկ պանիրը ամենամյա մրցույթում ճանաչվել է աշխարհում 2024թ. լավագույն պանիրը։ Այս տարի World Cheese Awards-ում, որն ամենամեծն է 1988 թվականից, ներկայացվել են 4 786 պանիրներ 47 երկրներից։ Պորտուգալական Վիզե քաղաքում դրանք գնահատել են 240 փորձագետներ ամբողջ աշխարհից։ Պանիրը, որն արտադրվել է Սոալյեյրայի Quinta do Pomar փոքրիկ ընկերությունում (Պորտուգալիա, 10 աշխատկից), արժանացել է ամենաբարձր գնահատականին եզրափակիչ ...

Կարդալ ավելին »

Ինչպես են թանգարանից անհետացել Երվանդ Քոչարի գործերը. ժառանգների վեճը. «Հետք»

Երվանդ Քոչարի ստեղծագործությունները մեծ ազդեցություն ունեն ժամանակակից արվեստի վրա։ Նրա ժառանգությունը չի սահմանափակվում միայն նկարներով կամ քանդակներով. նա արվեստում խոսեց իր ուրույն, նոր լեզվով, Գրում է «Հետքը»։ Քոչարի գաղափարները իր ժամանակների համար շատ նոր էին, և հաճախ նա կրկնում էր․ «Բոլոր արվեստագետները վախենում են ժամանակից, իսկ ինձ համար ժամանակը միակ հույսն է»։ Ինչքան էլ արվեստում ստեղծած ավանդը բացառիկ լինի, հաճախ մեծ ...

Կարդալ ավելին »

Աշխարհի ամենահզոր անձնագիրն ունի Սինգապուրը. ՀՀ-ն 74-րդն է

Ըստ Henley Passport Index-ի՝ Սինգապուրն ունի աշխարհի ամենահզոր անձնագիրը: Սինգապուրի անձնագրով հնարավոր է առանց մուտքի արտոնագրի այցելել 195 երկիր: Սինգապուրին հաջորդում են Ֆինլանդիան, Ֆրանսիան,  Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և Իսպանիան: Այս երկրների անձնագրերով առանց վիզայի կարելի է այցելել 192 երկիր: Ամենաթույլ անձնագիրն ունի Աֆղանստանը: Դրանով կարելի է ճանապարհորդել ընդամենը 26 երկիր: Հայաստանը վարկանշային աղյուսակում 74-րդն է: ՀՀ անձնագրով առանց ...

Կարդալ ավելին »

Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ մարջանը

Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում գիտնականները հայտնաբերել են երբևէ գրանցված ամենամեծ մարջանը: «Մեգա մարջանը», որը բազմաթիվ փոխկապակցված, փոքրիկ արարածների հավաքածու է, որոնք միասին կազմում են մեկ օրգանիզմ, կարող է լինել ավելի քան 300 տարեկան: Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Մարջանը հայտնաբերվել է National Geographic նավի տեսանկարահանողի կողմից։ National Geographic-ի թիմն այցելում է Խաղաղ օվկիանոսի հեռավոր հատվածներ՝ տեսնելու կլիմայի փոփոխության ազդեցությունը: Ըստ թիմի՝ ...

Կարդալ ավելին »

Ավստրալիայում ծաղկել է հազվագյուտ «դիակի ծաղիկը»

Ավստրալիայի Ջիլոնգ քաղաքում հազարավոր մարդիկ հերթ են կանգնել, որպեսզի տեսնեն հազվադեպ ծաղկող Տիտանական ամորֆոֆալուս խոշոր արևադարձային ծաղիկը։ Այդ մասին հաղորդում է CNN-ը։  Իր սարսափելի գարշահոտության պատճառով այն ստացել է «դիակի ծաղիկ» անվանումը։ Այն ծաղկում է անկանխատեսելի կերպով, երբեմն նույնիսկ տասը տարին մեկ անգամ, և ծաղկած վիճակում մնում է ընդամենը 24-48 ժամ, այդ պատճառով էլ մեծ բազմություն է գրավում։  Այս ծաղիկը ...

Կարդալ ավելին »
ajax-loader