Ամերիկյան Ֆլորիդա նահանգի իշխանությունները երեքշաբթի տեղեկացրել են, որ 37 ոսկեդրամներից բաղկացած հավաքածուն, որի ընդհանուր արժեքը գնահատվում է ավելի քան 1 մլն դոլար, գտնվել է այն բանից հետո, երբ դրանք գողացվել էին դեռեւս 2015թ. 18-րդ դարի հայտնի նավաբեկության վայրից Ֆլորիդայի գանձերի ափի մոտ, տեղեկացրել է CBS News-ը։
Այս գործի առնչությամբ մեղադրանք է ներկայացվել պրոֆեսիոնալ գանձագողի։
Ֆլորիդայի Ձկների եւ վայրի բնության պահպանության հանձնաժողովը հայտնել է գտածոյի մասին՝ այն անվանելով «այդ թանկարժեք պատմական նմուշների գողության եւ անօրինական շրջանառության բազմամյա հետաքննության կարեւոր փուլ»։ Նահանգի օրենսդրությունը պահանջում է, որպեսզի գտնված նմուշները վերադարձվեն իրենց օրինական տերերին, ավելացրել են գործակալությունում։
Կասկածյալ Էրիկ Շմիտին ներկայացվել են գողացած իրերի առեւտրի մեղադրանքներ։
Ոսկեդրամները գտնվել են իսպանական նավատորմի նավերից մեկում 1715թ., քարավանը բաղկացած էր 11 նավերից, որոնք բեռնված էին Նոր աշխարհի գանձերով։ Նավերը խորտակվել են փոթորկի պատճառով 1715թ. հուլիսին։ Նավաբեկության պատճառով ափը ստացել է Ֆլորիդայի գանձերի ափ անվանումը։