Հարցազրույցներ

Արդյունավետությունը զգալիորեն բարելավվել է. ԶՊՄԿ-ն աշխարհի առաջատարների մակարդակին հասնելու հավակնություններ ունի

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մեծ հավակնություններ ունի՝ հասնելու ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունների մակարդակին, կոմբինատը գործադրում է արդիականացմանն ուղղված ջանքեր, այդ թվում՝ բնապահպանական և այլ խնդիրների առնչությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին վստահեցրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին՝ անդրադառնալով նաև մի շարք հարցերի, այդ թվում նրան, թե կառավարության համասեփականատեր լինելու հանգամանքն ինչպես է անդրադարձել կոմբինատի աշխատանքների ...

Կարդալ ավելին »

Առանց զգալի ռիսկերի Ժամանակակից հանքարդյունաբերություն հնարավոր է նաև Հայաստանում․ կանադահայ փորձագետ. ejc

Հայ-կանադական հանքարդյունաբերական միության ներկայացուցիչ, ներդրող Սրաբ Օրթլանդն ejc.am-ի հետ զրույցւմ խոսել է ոլորտի և հայաստանյան հնարավորությունների մասին։ Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ Հանքարդյունաբերության և մետաղների աշխարհը Հանքարդյունաբերությունն ամենահին մասնագիտությունն է, ասում է հայ-կանադական հանքարդյունաբերական միության ներկայացուցիչ, ներդրող Սրաբ Օրթլանդը։ Պարոն Օրթլանդը գրեթե երեք տասնամյակի աշխատանքի փորձ ունի Կանադայում և աշխարհում առաջատար հանքարդյունաբերական ընկերությունների, կազմակերպությունների հետ։ Նա Կանադայում անցկացվող ամենամյա աշխարհի ...

Կարդալ ավելին »

Արժեքավոր խտանյութեր, տնտեսական և բնապահպանական ծրագրեր․ Չաարատը Կապան համայնքի ամենամեծ գործատուն է

 Սյունիքում  «Չաարատի» հանքավայրը հսկայական նշանակություն ունի ինչպես Կապան համայնքի, այնպես էլ ամբողջ հանրապետության համար՝ որպես տնտեսական և սոցիալական ներդրումների կարևոր գործոն։ Հանքավայրի գործունեության մասին armhanq-ը զրուցել է «Չաարատ Կապան» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանի հետ։ Ի՞նչ է ներկայացնում իրենից ընկերությունը։ – «Չաարատը» միջազգային կազմակերպություն է, որն ունի երկու հիմնական հանքավայր՝ Կապանում և Կիրգիզիայում։Վերջինը զարգացման փուլում է․ հետազոտված է, պաշարները հաստատված ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերության ռազմավարության ընդունումը դրական է, բայց ուշացած․ Վարդան Ջհանյան

ՀՀ կառավարությունը 2023թ. մայիսի 11-ի որոշմամբ հաստատեց Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների պլանը՝ մինչեւ 2035 թվականը: Ռազմավարության ընդունման, ներառված դրույթների, բացթողումների և հասարակական կազմակերպությունների դժգոհությունների մասին Banks.am-ը զրուցել է Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հետ: -Պարոն Ջհանյան, սա Հայաստանի առաջին ռազմավարությունն է, որ վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտին։ ...

Կարդալ ավելին »

Բնապահպանական բանավեճը պետք է տեղափոխել կառուցողական դաշտ. Արմեն Ստեփանյան

Ավելի քան մեկ տարի առաջ փոխվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ սեփականատիրական եւ տնօրինական կազմը։ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն նշանակվեց Արմեն Ստեփանյանը։ Banks.am-ը Արմեն Ստեփանյանի հետ զրուցել է ԶՊՄԿ տեղափոխվելու որոշման, մինչ այդ կատարած աշխատանքի, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում բնապահպանական կառավարման եւ հանքարդյունաբերության ոլորտի հեռանկարների մասին: – Պարոն Ստեփանյան, ոլորտին հետեւող մարդիկ ձեզ ճանաչում են դեռեւս «Լիդիան Արմենիա» ընկերությունից՝ Ամուլսարի ծրագրում ...

Կարդալ ավելին »

Առանց սոցիալական լիցենզիայի հնարավոր չէ արդյունավետ գործունեություն ծավալել որևէ ոլորտում. ejc

Ապրիլի 2-ը Երկրաբանի օրն է։ Տոնի առթիվ «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն, երկրաբան Հայկ Ալոյանի հարցազրույցը ejc.am (Տնտեսական լրագրողների ակումբ) կայքին։  -Երկրաբանությունը Ձեր կյանքում․ ինչպե՞ս ընտրեցիք այս մասնագիտությունը։ Երբևէ չե՞ք մտածել, որ կարելի էր այլ մասնագիտություն ընտրել։ -Իմ ողջ գիտակից կյանքն անցել է երկրաբանության մեջ: Հինգ տարեկան եմ եղել, երբ առաջին անգամ այցելել եմ հանքավայր: Մեծացել եմ երկրաբանների ընտանիքում: Հայրս և հորեղբայրս եղել ...

Կարդալ ավելին »

Ուզում ենք՝ մեր ծրագրերը դառնան կայուն զարգացման հիմք․ Արմեն Ստեփանյան

««Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ կայուն զարգացման գծով տնօրեն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը հարցազրույց է տվել syuniacyerkir.am-ին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրման 70-ամյակի առիթով հանդիպումների և հրապարակումների շարքը շարունակում ենք: Արմեն Ստեփանյանը շուրջ 22 տարվա փորձ ունի բնապահպանական, սոցիալական և առողջության ու անվտանգության կառավարման, կայուն զարգացման և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտներում: Մինչև Զանգեզուրի պղնձամոլիբդենային ...

Կարդալ ավելին »

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը Հայաստանի տնտեսության գոհարն է․ Արթուր Նիկողոսյան

Իր գործունեության յոթ տասնամյակը բոլորած Զանգեզուրի կոմբինատը շարունակում է աշխատանքային երթը դժվարություններով լեցուն մեր օրերում՝ ծանրակշիռ ներդրում ունենալով երկրի պետական գանձարանում և Սյունիքում սոցիալ-տնտեսական ներդաշնակություն ապահովելու գործում: Հանքարդյունաբերական հսկայի հավասարակշռված և արդյունավետ գործունեությունը պայմանավորված է նաև ընկերության նոր բաժնետերերի, ղեկավար թիմի ողջամիտ աշխատանքով: Ուստի և կոմբինատի հիմնադրման 70-ամյակի առիթով կարևոր համարեցինք զրույցների շարքը ընկերության ղեկավարների հետ: Մեր զրուցակիցն է «Զանգեզուրի ...

Կարդալ ավելին »

Մեր հնարավորություններն օգտագործելու, զարգացնելու փոխարեն, ինքներս մեզ վրա ցեխ ենք շպրտել. Արմեն Ստեփանյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) կայուն զարգացման գծով տնօրեն և ընկերության բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը 168-ի հետ զրուցել է Հայաստանում մնացած և Սյունիքի մարզում հանգրվանած արցախցիներին տրամադրվող աջակցության մասին։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ Արցախի հանքարդյունաբերական ծրագրերը դարձել են շինծու պատրվակ Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափման համար, անդրադարձ է եղել նաև ոլորտին և ստեղծված իրավիճակին։ Պարոն Ստեփանյան, օրերս տեղեկատվություն տարածվեց այն մասին, ...

Կարդալ ավելին »
ajax-loader