Բրիտանական HSBC բանկը պայմանավորվել է գնել փլուզված ամերիկյան Silicon Valley Bank-ի դուստր կառույցը Մեծ Բրիտանիայում։ Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում հայտնել է երկրի գանձապետարանի կանցլեր (ֆինանսների նախարար) Ջերեմի Հանթը։ «Այս առավոտ կառավարությունը եւ Անգլիայի Բանկը նպաստել են Silicon Valley Bank UK-ի մասնավոր վաճառքին HSBC-ին: Ավանդները կպաշտպանվեն առանց հարկատուների աջակցության անհրաժեշտության»,- գրել է Հանթը: HSBC UK բանկը կգնի ...
Կարդալ ավելին »Business
Հայաստանի բանկերի ակտիվները 18.3%-ով աճել են
Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ), կարեւորելով հանրության համար համակարգի վերաբերյալ պարբերական, հավաստի տեղեկատվության ապահովումը, շարունակում է նոր ձեւաչափով եւ եռամսյակային պարբերականությամբ ներկայացնել «Հայաստանի բանկային համակարգը թվերով» պարբերականը: ՀԲՄ-ից հայտնել են, որ պարբերականի միջոցով կներկայացվի ՀՀ բանկային համակարգի գործունեության արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։ Երկրորդ համարում ամփոփված են բանկային համակարգի գործունեության 2022թ. տարեկան արդյունքները։ Ըստ պարբերականում հրապարակված տվյալների՝ 2022թ-ին ընդհանուր կապիտալն ավելացել է ...
Կարդալ ավելին »Wildberries-ում Հայաստանից արտադրանքի վաճառքը հասնել է 1,1 մլրդ ռուբլու
2022 թվականին Wildberries-ում Հայաստանից արտադրանքի վաճառքը տարեկան կտրվածքով աճել է 72%-ով՝ հասնելով 1,1 մլրդ ռուբլու, իսկ 2020 թվականի համեմատ դինամիկան արդեն կազմել է 186%։ Ինչպես նշվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, 2022 թվականին Wildberries-ը գործարկել է նաեւ առաջին տեսակավորման կենտրոնը Երեւանում՝ 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Wildberries-ի լոգիստիկ նոր օբյեկտի ստեղծման շնորհիվ տեղացի ձեռնարկատերերը կարողացել են ընդլայնել իրենց տեսականին առցանց ...
Կարդալ ավելին »Bloomberg․ Սաուդյան Արաբիան բարձրացրել է նավթի գները
Աշխարհի խոշորագույն նավթ արտահանող Սաուդյան Արաբիան բարձրացրել է նավթի ապրիլի գները Ասիայի և Եվրոպայի համար։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։ Ըստ գործակալության՝ Arab Light-ի պաշտոնական վաճառքի գինը Ասիայի համար ապրիլին կաճի մինչև 2,5 դոլարով հատելով Oman-Dubai-ինը, ինչը 50 ցենտով բարձր է մարտի գնից: Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիայի պետական ընկերությունը բարձրացրել է իր նավթի ապրիլյան մատակարարումների գինը դեպի հյուսիս-արևմտյան Եվրոպա՝ մեկ բարելի ...
Կարդալ ավելին »Ռուսաստանի միջազգային պահուստները մեկ շաբաթվա ընթացքում նվազել են 1.4 մլրդ դոլարով
Ռուսաստանի միջազգային պահուստները փետրվարի 24-ի դրությամբ կազմել են 580.7 մլրդ դոլար՝ մեկ շաբաթվա ընթացքում կրճատվելով 0.2 տոկոսով կամ 1.4 մլրդ դոլարով: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի կենտրոնական բանկը: Փետրվարի 17-ի դրությամբ միջազգային պահուստները կազմել էին 582.1 մլրդ դոլար։
Կարդալ ավելին »Fasttoken-ը մարտի 2-ից հասանելի կլինի BitMart հարթակում
Ուրախ ենք տեղեկացնել, որ Fasttoken-ը կընդգրկվի BitMart կրիպտոարժույթի փոխանակման առաջատար հարթակում՝ մարտի 2-ից: FTN/USDT զույգը հասանելի կլինի օգտատերերին՝ ապահովելով կրիպտոարժույթ ստանալու նոր և առավել անվտանգ տարբերակներ: BitMart հարթակում Fasttoken-ի ներկայությունը ևս մեկ անգամ խոսում է այս պրոդուկտի գրանցած հաջողությունների և արդեն իսկ սահմանած բարձր նշաձողի մասին: BitMart-ում FTN-ի ներգրավվածությունը թույլ կտա կրիպտոէնտուզիաստներին օգտվել նոր և տպավորիչ հնարավորություններից՝ հարթակը դարձնելով առավել ...
Կարդալ ավելին »Bloomberg․ ամենահարուստ ռուսաստանցիների եկամուտն աճել է ավելի քան 10,4 մլրդ դոլարով
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2023 թ.-ի սկզբից մարտի 1-ի դրությամբ աճել է ավելի քան 10,4 միլիարդ դոլարով: Աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողության մասին տվյալները հրապարակված են Bloomberg գործակալության «Միլիարդատերերի ինդեքսում» (Bloomberg Billionaires Index)։ Ինդեքսը, մասնավորապես, հաշվարկվում է ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա։ Ըստ ինդեքսի տվյալների՝ 2023 թ.-ի սկզբից իրենց կարողությունն առավել մեծ չափով ավելացրել են «Լուկօյլի» ղեկավար և հիմնական սեփականատեր Վագիտ ...
Կարդալ ավելին »Klarna-ում 1 միլիարդ դոլար վնասի ֆոնին աշխատավարձն աճել է 35%-ով․ Financial Times
«Գնիր հիմա, վճարիր հետո» (buy now, pay later, BNPL) սկզբունքով աշխատող շվեդական Klarna ֆինտեխ ստարտափի զուտ վնասը 2022 թվականին ավելացել է 47%-ով՝ հասնելով 10,4 միլիարդ շվեդական կրոնի (մոտ $1 միլիարդի): Ինչպես հաղորդում է Financial Times-ը (FT), չորրորդ եռամսյակում Klarna-ն կրել է 1,9 միլիարդ կրոնի վնաս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի $4,6 միլիարդ կրոնի դիմաց ($181,1 միլիոն՝ $438,4 միլիոնի դիմաց), իսկ վարկերի մասով վնասը ...
Կարդալ ավելին »«ՌԴ անշարժ գույքի արքաներ» վարկանիշում Սամվել Կարապետյանը երկրորդ տեղում է. Forbes
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի «ՌԴ անշարժ գույքի արքաները-2023» վարկանիշում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Forbes-ի տվյալներով՝ 2022 թվականին «Տաշիր» ընկերության` վարձակալությունից ստացված եկամուտը կազմել է $600 միլիոն: 2021 թվականին այդ ցուցանիշը $615 միլիոն էր։ Forbes-ը «Տաշիր»-ի խոշորագույն օբյեկտներից նշում է Դմիտրովյան մայրուղու վրա գտնվող RIO-ն (220 000 ք/մ), Kvartal West բազմաֆունկցիոնալ համալիրը (140 000 ք/մ), ...
Կարդալ ավելին »Ավելի քան 5 միլիարդ դոլար․ Tesla-ն Մեքսիկայում գործարան կբացի
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին El Milenio հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է բազմակողմ հարցերով եւ մարդու իրավունքների գծով Մեքսիկայի արտաքին գործերի փոխնախարար Մարտա Դելգադոն։ «Այս կարգի ներդրումները, որոնք գերազանցում են $5 միլիարդը, հնարավոր չէ կատարել առանց դաշնային կառավարության ուղեկցման, եւ մենք կշարունակենք աջակցությունը։ Այս գործարանը կարտադրի մոտ 1 միլիոն էլեկտրամոբիլ ինչպես ազգային շուկայի, այնպես էլ արտահանման համար»,- ասել է նա։ Նշվում ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ