Ռուսաստանի միջազգային պահուստները փետրվարի 24-ի դրությամբ կազմել են 580.7 մլրդ դոլար՝ մեկ շաբաթվա ընթացքում կրճատվելով 0.2 տոկոսով կամ 1.4 մլրդ դոլարով:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի կենտրոնական բանկը:
Փետրվարի 17-ի դրությամբ միջազգային պահուստները կազմել էին 582.1 մլրդ դոլար։