2025-ի հունվար-հունիս ամիսներին ԵՄ-ն Ռուսաստանից գազ է գնել ընդհանուրում 7.4 մլրդ եվրոյի չափով, ինչը 9.4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը կազմել է 4.5 մլրդ եվրո՝ նախորդ տարվա 3.5 մլրդ եվրոյի դիմաց: Խողովակաշարով գազի ներմուծումը 2.9 մլրդ եվրո է կազմել՝ նախորդ տարվա 3.3 մլրդ եվրոյի դիմաց: Հունիսին ԵՄ-ն գնել է ընդամենը 520 մլն եվրոյի ...
Կարդալ ավելին »Business
ՀՀ-ից ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն դոլար. Պապոյան
2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն ԱՄՆ դոլար, ինչը 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավելին է, քան 2024թ. համապատասխան ցուցանիշը։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Հատկանշական է, որ «ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոններ եւ դեկորատիվ կանաչ» ապրանքային ուղղության մասով աճը կազմել է 88.7%-ով կամ 17.2 մլն․ ԱՄՆ դոլարով։ Այս տեղեկատվությունը կարևոր ...
Կարդալ ավելին »Արաբիկա սուրճի գինը բարձրացել է
Արաբիկա տեսակի սուրճի գինը հասել է վերջին երկու ամսվա առավելագույնին՝ կապված այն մտավախությունների հետ, որ Բրազիլիայում ցուրտ եղանակը կարող է հանգեցնել մատակարարումների կրճատման՝ աշխարհում սուրճի խոշորագույն արտադրող երկրից։ Տրեյդերների շրջանում մտահոգությունն աճում է, որ այս տարի Բրազիլիայի սուրճի բերքը կարող է սպասվածից պակաս լինել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ «Տագնապ է առաջացնում ոչ միայն ընթացիկ սեզոնը, այլ նաև այն, որ 2026 ...
Կարդալ ավելին »ՀՀ-ից Վրաստան է փոխանցվել 1,3 միլիոն ԱՄՆ դոլար
2025 թվականի հուլիսին Վրաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է գրեթե 337 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 13%-ով ավելի է, քան 2024 թվականի հուլիսին, հաղորդում է Վրաստանի Ազգային բանկը։ Новости-Грузия-ի տվյալներով՝ ամենամեծ ծավալը ստացվել է ԵՄ երկրներից՝ 149,4 միլիոն դոլար (+16.4%)։ Ռուսաստանից փոխանցումները շարունակում են նվազել. հուլիսին ստացվել է 45,2 միլիոն դոլար (-0.5%)։ Անկում է նկատվում նաև Ղազախստանից (8,7 միլիոն, -17.7%), ...
Կարդալ ավելին »Հայաստանը ՌԴ-ից ներմուծել է 165 միլիոն դոլարի գյուղարտադրանք
2015 թվականին ԵԱՏՄ-ին Երկրի անդամակցությունը խթան ծառայեց Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրի զարգացման համար, գրում է «Агроэкспорт»-ը։ Փորձագետների գնահատականներով՝ 2024 թվականին Ռուսաստանը Հայաստան է արտահանել մոտ 480 հազար տոննա գյուղատնտեսական արտադրանք՝ գրեթե 400 միլիոն դոլարի արժողությամբ։ 2024 թվականին Հայաստան արտահանման համար արժեքային առումով ռուսական գյուղատնտեսական արտադրանքի 5 հիմնական տեսակներն էին՝ Շոկոլադե հրուշակեղեն Թռչնամիս Ալրային հրուշակեղեն Ցորեն Արևածաղկի ձեթ։ Ռուսաստանը մեծացնում է ...
Կարդալ ավելին »Սուրճը թանկանում է
Արաբիկա սուրճը թանկանում է՝ կապված Բրազիլիայից արտահանման նվազման սպասումներով։ Նյու Յորքի բորսայում արաբիկայի ֆյուչերսների գինը կազմել է 3.21 դոլար՝ մեկ ֆունտի համար։ Ամերիկյան սուրճ ներկրողները սկսել են բրազիլական ընկերություններին դիմել մատակարարումների հետաձգման խնդրանքով՝ այն բանից հետո, երբ օգոստոսի 1-ից Վաշինգտոնը մտցրեց ներմուծման 50%-անոց մաքսատուրք: Այս մասին հաղորդում է Բրազիլիայի ոլորտային կազմակերպությունը՝ Cecafe-ն։ Cecafe-ի նախագահ Մարսիո Ֆերեյրան հայտարարել է, որ ամերիկյան ...
Կարդալ ավելին »ASEAN-ից Հայաստան ներմուծումը կազմել է 113 միլիոն դոլար
ԵԱՏՄ-ն ցուցաբերել է ավելի մեծ արդյունավետություն և ինքնաբավություն տարբեր ցնցումների, մասնավորապես՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի և ամբողջ ասոցիացիայի վրա ազդող հակառուսական պատժամիջոցների դեմ պայքարում: Դրա մասին ասված է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի զեկույցում: Երրորդ երկրներից ապրանքների վրա մաքսատուրքերի զրոյացումը նպաստել է ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտրի աճին՝ երկու կապակցված ուղիներով: Դա խթանել է Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի միջոցով արտասահմանյան շուկաներում գնված ապրանքների վերաարտահանումը/զուգահեռ ներմուծումը Ռուսաստան: ...
Կարդալ ավելին »Իրանի նախագահի այցի շրջանակներում Երևանում կանցկացվի գործարար համաժողով
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան այցի շրջանակներում Երևանում օգոստոսի 19-ին կանցկացվի գործարար համաժողով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Իրանական կողմից գործարար համաժողովին մասնակցության ցանկություն են հայտնել՝ արդյունաբերական, ճանապարհաշինության, գյուղատնտեսական, մատակարարման, դեղագործական, ինժեներական ծառայությունների, թեթև արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչներ։ Օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի գործարար համաժողով՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի` օգոստոսի 18-21-ը Հայաստան նախատեսված այցի շրջանակներում։ Միջոցառմանը մասնակցել ...
Կարդալ ավելին »OPEC+ երկրներն օրական 50 հազար բարելով պակաս նավթ են արդյունահանել
Հուլիսին ՕՊԵԿ+ երկրների նավթի արդյունահանումը, համեմատած հունիսի, ավելացել է օրական 330 հազար բարելով և կազմել օրական 36.48 մլն բարել, սակայն մնացել է պլանից ցածր, որը սահմանված էր քվոտաներով և նախկինում չկրճատված արդյունահանման փոխհատուցումներով: Իրաքը, որը նախկինում զգալիորեն գերազանցել էր քվոտան, հուլիսին արդյունահանել է պլանից 85 հազար բարելով պակաս՝ նվազեցնելով արտադրությունը հունիսի համեմատ 50 հազար բարելով՝ մինչև օրական 3.9 մլն բարել։ ...
Կարդալ ավելին »ՍԱՏՄ-ն ու «Ռոսսելխոզնադզորը» ստուգում են ծաղիկ արտահանողների ջերմոցները
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») մասնագետ֊տեսուչներն արդեն մեկ ու կես ամիս է համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ են անցկացնում Հայաստանի ծաղիկ արտադրող ընկերությունների ջերմոցային տնտեսություններում։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Ընդհանուր առմամբ ստուգվել է ծաղիկ արտադրող 47 կազմակերպություն (105,4 հեկտար), որոնցից 21-ը (85,7 հեկտար) ստացել են Ռուսաստանի Դաշնություն ծաղիկ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ