Business

ԱՄՆ-ից Վրաստան է ներկրվել ավելի քան 100 հազար մեքենա

2024 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստան է ներկրվել 144,867 ավտոմեքենա, որոնց ընդհանուր արժեքը գերազանցել է 2․34 միլիարդ ԱՄՆ դոլարը։ Այս տարի Վրաստանն իր մեքենաների մեծ մասը ներկրել է ԱՄՆ-ից։ Մասնավորապես, այս տարի ԱՄՆ-ից ներկրվել է 103,206 ավտոմեքենա, որոնց ընդհանուր արժեքը հասել է 1․25 մլրդ դոլարի։ Անցած 5 տարիների ընթացքում (հաշվետու ժամանակաշրջան՝ հունվար-սեպտեմբեր) Ամերիկայից ավտոմեքենաների ներմուծումն աճել է, սակայն նախորդ տարվա 9 ամիսների ...

Կարդալ ավելին »

Վարկային կազմակերպությունները 340․99 մլրդ-ի վարկեր են տրամադրել

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2024 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների վարկերի ծավալը 340,987 մլն դրամ (340․99 մլրդ) է։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 45,451 մլն դրամով կամ 15․4%-ով։ Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամդրվել է 28,613 մլն դրամ, իսկ ռեզիդենտներին 312,374 մլն դրամ։ Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 20․8%-ը կամ 64,903 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2023թ.-ի սեպտեմբերի ...

Կարդալ ավելին »

Սննդամթերքի արտադրությունը նման պայմաններում անթույլատրելի է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգուման արդյուքնում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հովհաննես Վերանյանին պատկանող կաթմամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Նոր Արեշ, 43 փողոց): Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները: Ի մասնավորի՝ արտադրամասը նախագծված, կառուցված ու, դասավորված չի եղել անպես, որ բացառվի կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումը, ...

Կարդալ ավելին »

Եվս 26,5 միլիարդ դոլար․ Իլոն Մասկն աշխարհի ամենահարուստ մարդն է

SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի կարողությունն աճել է 26.5 միլիարդ դոլարով այն բանից հետո, երբ նրա Tesla ընկերության բաժնետոմսերը թանկացել են գրեթե 15%-ով: Այս մասին են վկայում Bloomberg-ի հրապարակած Billionaires Index-ի տվյալները: Նշվում է, որ Մասկի ընդհանուր կարողությունը հասել է 290 միլիարդ դոլարի: Այս արդյունքով SpaceX-ի հիմնադիրը շարունակում է զբաղեցնել վարկանիշի առաջին հորիզոնականը: Երկրորդ տեղում է ամերիկյան առցանց ռիթեյլերի հիմնադիր Ջեֆ ...

Կարդալ ավելին »

Հացի արտադրությունն ավելացել է 1․4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 194,355.0 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.4%-ով։ Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 24․1%-ով և կազմել 102,015.4 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը աճել է 21․9%-ով և կազմել 1,558.1 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն նվազել է 4․5%-ով և կազմել 4,123.3 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը աճել է 3․6%-ով՝ ...

Կարդալ ավելին »

Ովքե՞ր և ինչպես կարող են անմաքս առևտրային գործունեություն ծավալել մաքսային գոտիներում

Կառավարությունը հաստատել է մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեություն և անմաքս առևտրի խանութներում գործունեություն իրականացնելու թույլտվության տրամադրման մրցույթի իրականացման կարգը: Հիմնավորման մեջ նշվում է, որ գործող կարգավորումներով մաքսային հսկողության գոտու տարածքում առևտրային գործողության իրականացումը, ապրանքների, տրանսպորտային միջոցների տեղաշարժը, անձանց, ներառյալ այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց մուտք գործելը և դուրս գալը կարող է տեղի ունենալ միայն մաքսային մարմինների թույլտվությամբ Առևտրային գործունեության թույլտվությունը ...

Կարդալ ավելին »

Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Արամի փ․) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ հանրային սննդի օբյեկտի հատակը, պատերը և առաստաղը գտնվել են ոչ նորոգ վիճակում, հեշտորեն չեն լվացվել և չեն ախտահանվել։  Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի ...

Կարդալ ավելին »

2025-ից 120 երկրի հետ կիրականացվի ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակում. ՊԵԿ

Հայաստանի Հանրապետությունը, լինելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ, միացել է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման Միասնական հաշվետվողական ստանդարտին։ Ստանդարտը ներդրած երկրների հարկային մարմինները, փոխադարձության սկզբունքով, ավտոմատ եղանակով տեղեկատվություն են փոխանակելու՝ ֆինանսական հաստատություններում ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ։ ՊԵԿ-ից հայտնում են, որ տեղեկատվության առաջին փոխանակումը 2025 թվականից է․ Հայաստանը շուրջ 120 պետությունների և աշխարհագրական տարածքների հետ, տարեկան մեկ ...

Կարդալ ավելին »

Հագուստ արտադրող ընկերությունն արտոնություն ստացավ

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ՏԵՔՍԱՍ ՓՐՈԴԱՔՇԸՆ» փակ բաժնետիրական ընկերությանը: Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հագուստի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 300 մլն դրամի կապիտալ ներդրումև 900․6 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա ...

Կարդալ ավելին »

2 մլրդ դրամի ներդրում և 150 նոր աշխատատեղ․ «ՍՊՍ Սիգարոնը» ազատվեց մաքսատուրքից

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում  ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՍՊՍ ՍԻԳԱՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։Ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2 մլրդ դրամի կապիտալ ներդրում և 59․8 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս ...

Կարդալ ավելին »
ajax-loader