Պաշտոնական

Համաշխարհային կենտրոնական բանկերը մեկ ամսում 12 տոննա ոսկի են գնել

Ապրիլին, Համաշխարհային Ոսկու Խորհրդի (WGC) նախնական գնահատականների համաձայն, համաշխարհային կենտրոնական բանկերը իրենց ոսկու և արտարժույթի պահուստներում ոսկու ծավալը մեծացրել են 12 տոննայով։ Սա պակաս է նախորդ տարվա ընթացքում ամսական միջին գնումների ծավալից (28 տոննա), նշում է WGC-ի վերլուծաբան Կրիշան Գոպաուլը։ Հնարավոր է՝ գնումների դանդաղումը տարեսկզբից ի վեր ոսկու գների արագ աճի արձագանք է։ Չնայած նույնիսկ այս աճը, հավանաբար, կենտրոնական բանկերին ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը՝ սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգի փոփոխությունների մասին

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող և եկամտային հարկ վճարող ֆիզիկական անձը կարող է ստանալ փոխհատուցում՝ իր և իր ընտանիքի անդամների համար հաշվետու տարում կատարված սոցիալական՝ կրթական և առողջապահական ծախսերի մասով։ Այդ մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից;  Մանրամասներ ներկայացվում է ստորև. Ինչ փոփոխություններ են կատարվել 2025 թվականի մայիսի 1-ից սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում Եթե սոցիալական ծախսի դիմաց վճարումը կատարվել է այլ անձի կողմից, ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ն 1ին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի ներմուծման տուրքը բարձրացնելու նախագիծը

Ազգային ժողովը մայիսի 27-ին նիստում առաջի ընթերցմամբ ընդունեց  «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը, որով առաջարկվում է զգալիորեն բարձրացնել ներմուծվող ցեմենտի համար պետական տուրքի չափը։ Նախագիծը ստացավ 57 կողմ, 1 դեմ և 21 ձեռնպահ ձայն։  Հայաստանի Հանրապետությունում գործող ցեմենտ արտադրող ձեռնարկությունների մրցունակության պահպանման նպատակով կառավարությունը առաջարկում էր զգալիորեն բարձրացնել ցեմենտի ներմուծման պետական տուրքը։  Ազգային ժողովում քննարկման ներկայացված օրենսդրական ...

Կարդալ ավելին »

Պետգույքի կառավարումից ֆինանսական մուտքերն աճել են 21 տոկոսով

ՀՀ կառավարությունը հաստատել է Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը։  2024 թվականին պետական գույքի կառավարումից ստացված ֆինանսական մուտքերը կազմել են 18.6 մլրդ ՀՀ դրամ։ 2023 թվականի համեմատ այս ցուցանիշը աճել է 21 %-ով կամ շուրջ 3.2 մլրդ ՀՀ դրամով։ 2024 թ.-ին պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված գործարքների արդյունքում ստանձնվել է 36.4 ՀՀ մլրդ դրամի ներդրումային ...

Կարդալ ավելին »

Վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 801.32 մլրդ դրամ

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2025թ․-ի մարտի դրությամբ վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 801,316 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 11․6%-ով։ Պարտավորությունները կազմել են 377,892 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 14․2%-ով։ Հաշվեկշռային ընդհանուր կապիտալը կազմել է 423,424 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 9․4%-ով։ Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը կազմել է 25,965 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆոնդային բորսայում տեղաբաշխվել է մոտ 127 մլրդ դրամի պարտատոմս

Ապրիլին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղաբաշխվել է շմոտ 127 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 47%-ով: Հայաստանի ֆոնդային բորսայից հայտնել են, որ երկրորդային շուկայում իրականացվել է 75 գործարք՝ մոտ 24․5 մլրդ ՀՀ դրամ ծավալով, որը 3%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։ Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առեւտրի ծավալի 43% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ...

Կարդալ ավելին »

Հայաստանի պետական պարտքը 5 տրլն 318 մլրդ դրամ է. ավելացել է 4.4 տոկոսով

Հայաստանի պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ: Այդ մասին ասուլիսին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4.4 տոկոսով: 2024 թ արդյունքներով պետական պարտք-ՀՆԱ-ն նվազել է 0.1 տոկոսային կետով»,-ասաց նախարարը: Նա վստահեցրեց, որ պարտքի ներգրավումն ու ...

Կարդալ ավելին »

ՀՀ արդյունաբերական հատվածը 18,5% անկում է ապրել

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-մարտին խիստ դանդաղել է ՝ հասնելով տարեկան 4,1% – ի (2024թ. նույն ժամանակահատվածի 14,3% – ից)։ Ընդ որում, մեկ տարի առաջ աճի դրայվեր հանդիսացող արդյունաբերության հատվածն այժմ երկնիշ անկման մեջ է հայտնվել։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվել է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ՝ մի քանի անգամ աճից մինչև զգալի անկում։ Վիճակագրության ...

Կարդալ ավելին »

«Թեղուտն» առաջնահերթ կարևորում է աշխատակիցների առողջությունը

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2004թ. հուլիսի 15-ի №1089-Ն որոշման՝ արտադրական միջավայրում վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության տակ գտնվող աշխատակիցների առողջական վիճակը պետք է պարբերաբար վերահսկվի: Այդ շրջանակում՝ «Ալավերդու բժշկական կենտրոն» և «Թեղուտ» ՓԲԸ-ների միջև կնքված պայմանագրի հիման վրա, ընկերության աշխատակիցները 2025 թվականի ապրիլի 8-ից անցնում են պարտադիր պարբերական բժշկական զննություն: «Թեղուտ» ՓԲ ընկերությունն առաջնահերթ կարևորում ...

Կարդալ ավելին »

Ամուլսարի հանքը կշահագործվի տարեվերջին․ Հայկ Ալոյան

Ամուլսարի հանքը կվերաբացվի և կսկսի շահագործվել ընթացիկ տարվա վերջին. Հայաստանն այդտեղից կունենա արդյունահանված առաջին ոսկին։   Այդ մասին հայտնեց «Լիդիան Արմենիա» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։  «ՀՀ կառավարությունն աջակցեց մեր ծրագրին և տվեց պետական երաշխիք, ուստի մոտ ժամանակներում կավարտենք ծրագրի ֆինանսավորումը։ Այս գարնանը կվերսկսենք շինարարական աշխատանքները։ Իրականացվելու է 250 միլիոն դոլարի ներդրում, որից 150 միլիոն դոլարը կհատկացվի տեղական ...

Կարդալ ավելին »
ajax-loader